20:35 24.02.2021
«Մեր մանկության տանգո» ֆիլմով հավերժացած հայտնի դրվագը Գալյա Նովենցի ու Մհեր Մկրտչյանի կերպարներով փոխեց շենքի անունը։ Բոլորն այն ճանաչում են որպես «վառեմ-մարեմ»-ի բալկոնով շենք:Պատկանել է ալեքպոլցի հայտնի առևտրականներ Աբովյաններին ու Խոյեցյաններին:Խորհրդային տարիներին շենքի մի հատվածում գործել է նաև ռուսական բանակի փոստային բաժանմունքը:
Քաղաքի հարուստ պատմության թանկ ժառանգությունը վտանգված է: Գյումրիի Աճեմյան փողոցի, «Կումայրի» պատմամշակութային արժեք արգելոց-թանգարանի կառույցը փլուզվում է։ Նրբաոճ զարդաքանդակներով արտաքին պատերին հսկայական ճաքեր են, կամարաձև թռիչքներով ներքին միջսենյակային պատերն արդեն ամբողջությամբ փլուզված են : Տանիքն ու առաստաղն էլ չկան, փայտյա գերանները թալանել են ՝ կտրել -տարել ։
Շենքի փրկության խնդրանքով տարբեր գերատեսչությունների տասնյակ նամակներ են ուղարկվել,խոստումներ ու նախագծեր շատ են եղել,բայց դրանք այդպես էլ իրականություն չեն դարձել:Շենքը «Կումայրի» արգելոց-թանգարանի հաշվեկշռում է, բայց համայնքային ենթակայության չէ: Դեռ 2009 թվականից վերականգնելու և մշակութային նշանակության կենտրոն օգտագործելու պայմանով ավագանու որոշմամբ նվիրաբերվել է կառավարությանը`ի դեմս Մշակույթի նախարարությանը։
«12 տարի առաջ էս շենքը համեմատաբար լավ վիճակում էր, քան թե հիմա, էգուց ավելի վատ վիճակում կլինի, քան թե այսօր։ Իհարկե տնօրինողի մեղքն է, էդ հանրային հարստությունը վերցրել եք, որ նորոգեք,վերականգնեք,թանգարան տեղավորեք, բայց չեք արել, շենքն էլ շարունակել է մաշվել»-ասում է Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը։
Տնօրինող գերատեսչությունից պահպանության հարցի շուրջ պարզաբանում են տվել՝ նշելով , որ շենքի պահպանությունը համայնքի խնդիրն է, իսկ քաղաքապետարանը դա իր լիազորությունը չի համարում ։
«Օրենքն ասում է, որ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են զբաղվել իրենց տարածքում գտնվող հուշարձանների պահպանությամբ, այսինքն՝ համայնքապետարանը պետք է դրանով զբաղվեր, մենք նման օրինակներ ունեցել ենք»,-Shantnews.am-ի հետ զրույցում նշել է ԿԳՄՍ նախարարության հուշարձանների վերականգնման բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Իգիթյանը։
«Ոչ,պատմամշակութային շենքերի պահպանության և օգտագործման բոլոր իրավունքները սեփականատիրոջն է,համայնքն ունի իր լիազորությունների չափը ավելի շատ պահանջելու, որպեսզի իր տարածքում պահպանեն էդ շենքերը, ոչ թե ինքը պահպանի»,- նշել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։
Շենքի վերակառուցման համար այժմ նոր նախագիծ է ներկայացվում։Այն քննարկվել է կառավարությունում, որից հետո նախարարությունը դիմել է Գյումրիի ավագանուն՝ 2009 թվականի որոշման մեջ փոփոխություն կատարելու խնդրանքով, որպեսզի շենքը «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամին հատկացվի նաև կրթական նպատակներով ։
«Նվիրաբերության մեջ պայման էր գրվել, որ պետք է շենքը անպայման վերակառուցվեր և օգտագործվեր մշակութային նպատակներով, սակայն ծրագիրը չիրականացվեց։Մշակույթի նախարարությունը նորից դիմեց համայնքին ,որպեսզի էդ պայմանը փոխենք և նպատակը ոչ թե մշակութային լինի, այլ նաև կրթական»,-պարզաբանել է գլխավոր ճարտարապետը ։
Շենքի հատկացման մասին վերջնական որոշում դեռ չկա, միայն փոխվել է օգտագործման նպատակը, որն էլ հետագայում թույլ կտա ԿԳՄՍ նախարարությանը շենքը հատկացնել Ազգային պոլիտեխնիկական համալսարանին նաև տեխնոկենտրոն օգտագործելու նպատակով։ Քաղաքի գլխավոր ճարտարապետն էլ հավաստիացնում է, որ հերթական նախագիծը չիրականացնելու դեպքում պատրաստ են նվիրատվությամբ հանձնված գույքը ետ պահանջել ։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանըՌուսաստանի Դաշնության ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Մյանմար է հասցրել 33 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է ԱԻՆ-ը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ 33 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել սաստիկ ցիկլոնից տուժած Մյանմարի բնակչությանը»,- ասվում է նախարարության Telegram-ի ալիքում։ Նշվում է, որ բեռը ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղամիջոցներ, վրաններ, գեներատորներ, […] ...
11:40 24.11.2024
Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցելՀորդանանի ոստիկանությունը կիրակի օրը շրջափակել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Իսրայելի դեսպանատան հարակից տարածքը այն բանից հետո, երբ դիվանագիտական առաքելության անմիջական հարևանությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ականատեսներին։ Աղբյուրները հայտնել են, որ կրակոցներից հետո ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները շտապել են Ռաբիա շրջան, որտեղ գտնվում է դեսպանատունը: Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել […] ...
11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակերՆոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...
11:00 24.11.2024
Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՔաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է Դավիթ Խուդաթյանի թեկնածությունը։ ...
10:40 24.11.2024
Հրդեհ ավտոտնակումՆոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...
10:20 24.11.2024
Ռումինիայում նախագահական ընտրություններ ենՌումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...