ԱՀԿ-ն հայտնել է պանդեմիայի ավարտի ժամկետները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 12 2024
  • $
    396.48
  • RUBLE
    3.76
  • 413.13
WEATHER
+1.09 oC

ԱՀԿ-ն հայտնել է պանդեմիայի ավարտի ժամկետները

08:27 24.02.2021

Կորոնավիրուսային վարակի պանդեմիան կավարտվի 2022 թվականի սկզբին, կարծում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանի բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն DR դանիական հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Վատագույն սցենարը հետևում է մնացել։ Մենք վիրուսի մասին գիտենք ավելին, քան 2020 թվականին, երբ այն սկսեց տարածվել»,-ասել է Կլյուգեն։

Նրա խոսքով՝ վիրուսը կշարունակի իր տարածումը, սակայն բոլոր սահմանափակումների անհրաժեշտությունն արդեն չի լինի։ Նա նշել է, որ դա իրադարձությոնների հավանական զարգացում է, սակայն հստակ ելքը դեռևս չի կարելի որոշել։

Կլյուգեն նշել է, որ կորոնավիրուսի նոր մուտացիաների հայտնվելը նորմալ է, քանի որ վիրուսը փորձում է ադապտացվել մարդուն։ Նրա խոսքով՝ պատվաստանյութերը կարող են փոփոխության ենթարկվել՝ նոր մուտացիաների դեմ պայքարի համար, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա, և հարկավոր չի լինի դրանք զրոյից ստեղծել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ռեալը»՝ տարվա լավագույն թիմ. Globe Soccer Awards

10:41 28.12.2024

«Ռեալը»՝ տարվա լավագույն թիմ. Globe Soccer Awards

Դուբայում ընթացող Globe Soccer Awards մրցանակաբաշխությունում Մադրիդի «Ռեալը» ճանաչվել է տարվա լավագույն թիմ: «Ռեալը» նախորդ մրցաշրջանում հաղթել է Չեմպիոնների լիգայում, Լա լիգայում, Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում: ...

ԱՄՆ-ը դեկտեմբերի 30-ին կհայտարարի Կիևին 1,25 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթի մասին

10:30 28.12.2024

ԱՄՆ-ը դեկտեմբերի 30-ին կհայտարարի Կիևին 1,25 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթի մասին

Միացյալ Նահանգները Ուկրաինային կուղարկի 1,25 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ մինչև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումը, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները: Նրանց խոսքով՝ նոր փաթեթը կներառի «զգալի քանակությամբ զինամթերք», այդ թվում՝ NASAMS և HAWK հակաօդային պաշտպանության համակարգերի համար։ Բացի այդ, Կիևին կտրամադրվեն Stinger հրթիռներ և 155 և 105 մմ տրամաչափի հրետանային […] ...

Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել

10:16 28.12.2024

Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել

Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Scania» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ […] ...

Ուսիկը հայտնել է, որ իր կրած Rolex ժամացույցը իրականում կեղծ է

09:58 28.12.2024

Ուսիկը հայտնել է, որ իր կրած Rolex ժամացույցը իրականում կեղծ է

Ուկրաինացի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը հայտնել է, որ իր կրած Rolex ժամացույցը իրականում կեղծ է։ Ուսիկի խոսքերով՝ նա ենթադրել է, որ ոչ ոք չի կասկածի իր կրած ժամացույցի իրականը լինելու մասին։ «Ես Թուրքիայում էի մարզումներից մեկի ժամանակ և տեսա, որ լողափին մի քանի տղաներ Rolex են վաճառում։ Մտածեցի՝ եթե դրանք գնեմ, ոչ ոք չի կռահի, որ […] ...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները

09:41 28.12.2024

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները

Դեկտեմբերի 27-ին, ժամը 18։08-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Հանրապետության ավտոճանապարհներին և առաջնային օգնության կետերում ՓԾ ստորաբաժանումներն իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ , որոնց արդյունքում արգելափակումից դուրս են բերել 35 տրանսպորտային միջոց և 48 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: ...

Փրկարարները ձորակից դուրս են բերել ավտոմեքենան

09:25 28.12.2024

Փրկարարները ձորակից դուրս են բերել ավտոմեքենան

Դեկտեմբերի 28-ին, ժամը 00:26-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտո-ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորակը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ձորակից դուրս են բերել «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ե.)։ ...

BACK_TO_TOP