Գյումրիի հիվանդանոցներում սուր շնչառական վիրուսներով ու թոքաբորբերով հիվանդների թիվն ավելացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Գյումրիի հիվանդանոցներում սուր շնչառական վիրուսներով ու թոքաբորբերով հիվանդների թիվն ավելացել է

18:15 23.02.2021

Սուր շնչառական  վիրուսների ակտիվ շրջանում ախտահարվելու ակտիվ գոտում են հայտնվել  խոցելի խմբերը, այդ թվում՝ թույլ իմունիտետ ունեցող անձինք։ Եղանակային անոմալ բնույթի տատանումները ևս մեծացնում են գրիպով, բրոնխիտով կամ թոքաբորբերով հիվանդանալու տեմպերը։ «Գյումրի» բժշկական կենտրոնի և Մոր և մանկան  ավստրիական  հիվանդանոցի  բաժանմունքներում ազատ մահճակալներ գրեթե չկան։

«Գյումրի» բժշկական կենտրոնի Covid բաժանմունքը դեկտեմբերի 20-ից փակվել է, կորոնավիրուսից բուժվող հիվանդներ չունեն։ Նմուշառումների թիվն էլ է նվազել, թեստավորում են միայն հոսպիտալացման ենթակա անձանց։

«Եթե նախկինում մենք մինչև 24-28 նմուշառում էինք անում, այժմ նմուշառումների քանակը կազմում է 3-4, երբեմն՝ 5-7։ Եզակի դեպքերում գալիս են դրական հիվանդներ, որոնք տեղափոխվում են մասնագիտացված հիվանդանոցներում բուժման, բնականաբար, քաղաք Երևանում»,- Shantnews.am-ի հետ զրույցում նշել է «Գյումրի» ԲԿ-ի թերապևտիկ բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանը։

Բժշկական կենտրոնում բարձր ռիսկային  գոտին շարունակում է մնալ տրիաժ բաժանմունքը, կասկածելի ախտանշաններով հիվանդները, մինչ թեստի պատասխանի հայտնի դառնալը, մեկուսացվում են։ Վերջին մեկ ամսվա ընթացքում ավելացել է բացասական թեստավորմամբ թոքաբորբով հիվանդների թիվը, դրանք կազմում են  թերապևտիկ բաժանմունքում բուժվող հիվանդների 50%-ը։

«Առավոտյան հիվանդների քանակը բաժանմունքում եղել է 40, մոտ երեսուն տոկոսը նյարդաբանական պրոֆիլով հիվանդներն են,մնացածը՝ թերապևտիկ հիվանդներն են և թոքաբորբերը։ Բոլոր տարիքային խմբերում  են հանդիպում  թոքաբորբերը, տարեցների մոտ ավելի հաճախ են արձանագրվում՝ հաշվի առնելով նրանց մոտ առկա ուղեկցող հիվանդությունները՝ թոքաբորբերի ընթացքը ավելի ծանր է ընթանում»,- նշում է Լիլիթ Սարգսյանը։

Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի մանկական բաժանմունքում բուժում ստացողների մեծ մասը մինչև երկու տարեկան երեխաներն են։ Մանկաբույժները  բացատրում են, որ դա կախված է փոքրիկների իմունային համակարգի անկայունությամբ, ինչն էլ  գրիպներով ու սուր շնչառական վիրուսներով հիվանդանալու հիմնական պատճառ է  դառնում։

«Մեր բաժանմունքում ունենք 30 մահճակալ, այս պահին զբաղված են 28-ը, այսինքն՝ մոտ 98 տոկոս ծանրաբեռնվածությամբ ենք աշխատում։ Այս շրջանում ակտիվացել են նաև ալերգիաներով հիվանդները, որոնք հիմնականում սննդային բնույթ ունեն»,- ասում է  Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչ Սուսաննա Տոնոյանը։

Մանկական հիվանդանոց նվազել  է 14-18 տարեկանների դիմելիությունը, այս տարիքային խմբերը  բուժսպասարկում ստանում են հիմնականում պոլիկլինիկաներում։ Բաժանմունքում թոքաբորբով բուժվող երեխաներ չկան, վերջին մեկ ամսվա ընթացքում ծանր թոքաբորբերի ախտորոշման դեպքերը նվազել են։

«Այս տարի համեմատաբար քիչ են թոքաբորբերով հիվանդները։ Նախորդ տարվա հետ համեմատած՝ միշտ ունեցել ենք ամսական կտրվածքով  մոտ 7-8 թոքաբորբով  երեխա, իսկ այս տարի բավականին քիչ են, ունեցել ենք մեկ ամսվա ընթացքում 1-2 ախտորոշված դեպք»,- նշել է մանկական բաժանմունքի վարիչ Սուսաննա Տոնոյանը։

Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում հունվար-փետրվար ամիսներին Covid ախտորոշմամբ երեխաներ չեն  ունեցել։ Մեկուսարանում կասկածելի ախտանշաններով մեկ երեխա կար, սպասում էին թեստի պատասխանին, որից հետո կորոշվի, թե որտեղ է կազմակերպվելու հինգ տարեկան երեխայի հետագա բուժումը:

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom  ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։ 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

11:40 24.11.2024

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Հորդանանի ոստիկանությունը կիրակի օրը շրջափակել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Իսրայելի դեսպանատան հարակից տարածքը այն բանից հետո, երբ դիվանագիտական ​​առաքելության անմիջական հարևանությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ականատեսներին։ Աղբյուրները հայտնել են, որ կրակոցներից հետո ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները շտապել են Ռաբիա շրջան, որտեղ գտնվում է դեսպանատունը: Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել […] ...

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

11:20 24.11.2024

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Նոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

11:00 24.11.2024

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է Դավիթ Խուդաթյանի թեկնածությունը։ ...

Հրդեհ ավտոտնակում

10:40 24.11.2024

Հրդեհ ավտոտնակում

Նոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...

Ռումինիայում  նախագահական ընտրություններ են

10:20 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններ են

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

10:00 24.11.2024

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Նոյեմբերի 23-ին, ժամը 21:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրարբի գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Միսակ Մեծարենց փողոցում այրվում է վագոն-տնակ (25 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 23:40-ին: Այրվել […] ...

BACK_TO_TOP