«Յուրաքանչյուր փուլում մենք որոշում ենք ընդունելու՝ հիմք ունենալով վերջին տվյալները և ծայրահեղ զգուշությունը, որպեսզի չզրոյացնենք ձեռքբերումները, նոր զոհեր չունենանք։ Այդ պատճառով մենք չորս գլխավոր գործոն ենք նշել, որոնք պարտադիր պետք է կատարվեն յուրաքանչյուր փուլում։ Նախ՝ բնակիչների զանգվածային պատվաստում, առողջապահական համակարգի վրա ծանրաբեռնվածության նվազում, համաճարակային իրավիճակի մեղմացում»։
Նախատեսվում է, որ մարտի ութից անգլիական դպրոցներում կվերսկսվեն դասերը։ Բացի դրանից՝ բրիտանացիներին կթույլատրվի փողոցում հանդիպել մերձավորներին, բարեկամներին և ծանոթներին ու շփվել նրանց հետ։ Ներկայումս այդպիսի շփումները, բացի սպորտով համատեղ զբաղվելուց, արգելված են։ Մարտի 29-ից կթույլատրվի հանդիպել փողոցներում ոչ ավելի, քան վեց մարդուց կազմված խմբերով։ Կթույլատրվեն բացօթյա խմբակային մարզումները, կբացվեն թենիսի կորտերը, ֆուտբոլի, կրիկետի ու գոլֆի դաշտերը։