Բանակը բերվել է պատրաստվածության համապատասխան աստիճանի. Արցախի նախագահի խոսնակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Բանակը բերվել է պատրաստվածության համապատասխան աստիճանի. Արցախի նախագահի խոսնակ

18:14 02.07.2018

Ադրբեջանի զինված ուժերում մեկնարկել է հերթական խոշոր զորավարժությունը, նույն զինված ուժերի՝ երկրի խորքում տեղակայված ստորաբաժանումները տեղափոխվել են առաջնագիծ։ Այս ամենի դեմ ի՞նչ միջոցներ են ձեռնարկում Արցախի ղեկավարությունն ու Պաշտպանության բանակը։ Այս հարցն այսօր ուղղեցինք Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանին։

«Պաշտպանության բանակը բերվել է պատրաստվածության համապատասխան աստիճանի, և ընդհանրապես ամեն վայրկյան պետք է ինչ-որ բանի սպասենք։ Պատերազմի հավանականությունը միշտ լինելու է կախված երկու հանգամանքից՝ նախևառաջ մեր ուժից և հզորությունից… »,- նշեց խոսնակը։

Այս պայմաններում, սակայն, բանակի պատրաստվածությունը չէ միակ անհրաժեշտ գործիքը։ Այստեղ պետք է գործադրվի նաև հայության միասնությունն ու իրավիճակը ներկայացվի նաև միջազգային հանրությանը։

«Մենք ամեն ինչ անելու ենք պաշտպանելու մեր պապենական հողը, ամեն մի սանտիմետրը, ամեն մի թիզ։ Եվ Ադրբեջանն անպայման կրելու է հերթական պարտությունը։ Եվ այդ բոլոր զինատեսակները («Լորա», «Պոլոնեզ»SHANTNEWS.am), ինչպես եղել է առաջին պատերազմի ժամանակ, մենք վերցնելու ենք։ Այլ տարբերակ պարզապես չկա»,-ամփոփեց Բաբայանը։

Ադրբեջանի բանակի՝ այսօր մեկնարկած զորավարժության ընթացքում, հիշեցնենք, խաղարկվելու են «պայմանական հակառակորդի» թիրախների ուղղությամբ կրակային հարվածներ հասցնելու և լայնամասշտաբ հարձակողական գործողություններ՝ «օկուպացված տարածքներն ազատելու» նպատակով։ Ադրբեջանի ՊՆ կայքում տեղադրված այս նկարագրությունից, լեռնային-կտրտված տեղանքում զորավարժությունն անցկացնելու մտադրությունից պարզ է դառնում, որ զորավարժությունն ուղղված է հենց Հայաստանի դեմ (Ադրբեջանի դեպքում սա ապացուցման քիչ կարիք ունի)։

Մեծաթիվ՝ 20 հազար անձնակազմից բացի, զորավարժությանը ներգրավվելու են.

  • 120 միավոր տանկ և այլ զրոհատեխնիկա,
  • 200 միավոր հրթիռահրետանային միջոց, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետներ,
  • 30 միավոր բանակային ու ճակատային ավիացիա, անօդաչու թռչող սարքեր։

Չնայած դրան՝ այս զորավարժությունը միջին տեղ է գրավում հարևան պետության վերջին տարիներին անցկացրած խոշոր զորավարժությունների թվում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP