Կորոնավիրուսն աշխարհում և հարևան երկրներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+10.09 oC

Կորոնավիրուսն աշխարհում և հարևան երկրներում

11:41 22.02.2021

Կորոնավիրուսի համավարակի սկզբից մինչև օրս աշխարհում Քովիդ-19 է հաստատվել 111 962 853 մարդու մոտ։ Ավելի քան 87 միլիոն մարդ բուժվել է, 2 478 165 մարդ՝ մահացել։ Այս մասին են վկայում Worldometers կայքի տվյալները։

Կորոնավիրուսով հիվանդացածների և մահերի թվով ԱՄՆ-ն գտնվում է աշխարհում առաջին հորիզոնականում։ Այնտեղ մինչև օրս կորոնավիրուս է հայտնաբերվել ավելի քան 28 միլիոն մարդու մոտ, որոնցից մահացել է 511 133-ը։

ԱՄՆ-ին հաջորդում են Հնդկաստանը (11 մլն դեպք, 156 հազար մահ), Բրազիլիան (10 միլիոն դեպք, 246 հազար մահ), Ռուսաստանը (4 միլիոն դեպք, 83 հազար մահ) և Մեծ Բրիտանիան (4 միլիոն դեպք, 120 հազար մահ)։

Իսկ մեր հարևան երկրներից Թուրքիան գտնվում է 9-րդ հորիզոնականում. այնտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի 2 638 422 դեպք, որոնցից 28 060-ը՝ մահվան ելքով։ Իրանում մինչև օրս կորոնավիրուսով հիվանդացել է 1 574 012, վիրուսից մահացել է 59 483 մարդ։ Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 233 129, որոնցից 3198-ը՝ մահվան ելքով։ Վրաստանում կորոնավիրուսով հիվանդացել է 268 355 մարդ։ Նրանցից 3435-ը մահացել է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

23:44 25.11.2024

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ուժեղացնել ԵՄ անվտանգությունը, որպեսզի այն ավելի քիչ կախված լինի ԱՄՆ-ից։ Այս մասին նա գրել է հոդվածում, որտեղ ամփոփում է իր գործունեությունը որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար։ «Մենք այլընտրանք չունենք. հրամայական է, որ մենք կարողանանք ապահովել մեր անվտանգությունը: Մեր բարեկեցությունն ու ապագան չեն կարող շարունակել կախված լինել […] ...

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

23:36 25.11.2024

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

Գերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) ղեկավարությունը որոշել է 2025 թվականի փետրվարի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում այս պաշտոնում առաջադրել կանցլեր Օլաֆ Շոլցին, հայտնում է TagesSpiegel-ը։ Այս որոշումը պետք է հաստատի կուսակցության համագումարը 2025 թվականի հունվարի 11-ին, հավելում է թերթը և պարզաբանում, որ դա ընդամենը ձևականություն է լինելու։ Նախկինում SPD-ում բանավեճ էր ընթանում այն մասին, թե արդյոք […] ...

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

23:28 25.11.2024

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

Սերբիայի Ժողովրդական ժողովում (խորհրդարանում) իշխող կուսակցության և ընդդիմության խորհրդարանականները ծեծկռտուք են կազմակերպել, երկուշաբթի հաղորդում է Associated Press-ը: Կռիվը ծագել է նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի կայարանի շենքի հովանոցի փլուզման հետ կապված վեճերից, որը հանգեցրել է 15 մարդու մահվան: Գործակալության տվյալներով՝ ընդդիմության ներկայացուցիչները հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր բյուջեի օրինագիծը, պաստառ են կախել՝ «Ձեռքերդ արյուն է» […] ...

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

23:20 25.11.2024

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

Այսօր գումարվել է Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Այն անցել է բացառիկ պայմաններում, քանի որ խորհդարան անցած բոլոր 4 ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են օրենսդիր մարմնում աշխատելուց՝ հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են: Չնայած ընդդիմության բողոքներին, Վրաստանում գործի է անցնում ոչ միայն օրենսդիր, այլ արդեն նաև գործադիր իշխանությունը: Կառավարությունում լուրջ փոփոխություններ կլինե՞ն, որոնք կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների […] ...

G7-ը նախատեսում է ճնշում գործադրել Չինաստանի վրա՝ կապված ռազմական ոլորտում Ռուսաստանին ենթադրյալ օգնության հետ

23:12 25.11.2024

G7-ը նախատեսում է ճնշում գործադրել Չինաստանի վրա՝ կապված ռազմական ոլորտում Ռուսաստանին ենթադրյալ օգնության հետ

Իտալիայի հանդիպումից հետո G7-ի երկրների արտգործնախարարները խոստանալու են մեծացնել ճնշումը Չինաստանի և այլ երկրների վրա, որոնք, G7-ի կարծիքով, օգնում են Ռուսաստանին ռազմական ոլորտում, երկուշաբթի հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով կոմյունիկեի նախագիծը: Ակնկալվում է, որ G7-ի արտաքին գործերի նախարարները, որոնք կհանդիպեն Իտալիայում երկուշաբթի և երեքշաբթի օրը, կխոստանան համապատասխան գործողություններ ձեռնարկել՝ իրենց օրենքներին համապատասխան, Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական մեքենային […] ...

Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական Հոմս նահանգի կամուրջներին

23:04 25.11.2024

Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական Հոմս նահանգի կամուրջներին

Իսրայելը մի շարք հարվածներ է իրականացրել Սիրիայի Հոմս նահանգի մի շարք կամուրջների վրա՝ Լիբանանի հետ սահմանի մոտ։ Այս մասին հայտնում է Սիրիայի ռադիոյի եւ հեռուստատեսության գլխավոր վարչությունը։ Խոցվել են Հոմս նահանգի Ալ-Կուսեյր շրջանում գտնվող Ալ-Ջուբանիյա, Ադ-Դաֆ և Արջուն կամուրջները։ ...

BACK_TO_TOP