Boeing ավիաընկերությունը խորհուրդ է տվել դադարեցնել Boeing 777-ի թռիչքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+10.09 oC

Boeing ավիաընկերությունը խորհուրդ է տվել դադարեցնել Boeing 777-ի թռիչքները

10:18 22.02.2021

Boeing ավիաընկերությունը բոլոր ավիաուղիներին խորհուրդ է տվել դադարեցնել Pratt & Whitney PW 4000 շարժիչներով Boeing 777 շարքի ինքնաթիռի թռիչքները։ Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը։ Սա կապված է փետրվարի 21-ին United Airlines ամերիկյան ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպի հետ։

ԱՄՆ Դենվեր քաղաքից Հոնոլուլու մեկնող ինքնաթիռի շարժիչը թռիչքի ժամանակ բռնկվել էր։ Ինքնաթիռն ապահով վերադարձել էր օդանավակայան, սակայն դրա բեկորներն ընկել էին բնակելի տների մոտակայքում։

«Boeing-ն ակտիվորեն հետևում է վերջին իրադարձություններին՝ կապված United Airlines ավիաընկերության 328 թռիչքի հետ։ ԱՄՆ-ի Փոխադրամիջոցների անվտանգության պետական խորհրդի (NTSB) կողմից անցկացվող հետաքննության ընթացքում խորհուրդ ենք տալիս դադարեցնել շահագործվող 69 և պահեստում գտնվող 59 Boeing 777-երի թռիչքները, որոնք ունեն Pratt & Whitney PW 4000 շարժիչ», – նշվում է ընկերության տարածած հաղորդագրությունում։

Ընկերությունը նաև լիակատար աջակցություն է հայտնել Ճապոնիայի և ԱՄՆ-ի ավիակարգավորող մարմինների որոշմանը՝ տվյալ ինքնաթիռների թռիչքները դադարեցնելու մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

23:44 25.11.2024

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ուժեղացնել ԵՄ անվտանգությունը, որպեսզի այն ավելի քիչ կախված լինի ԱՄՆ-ից։ Այս մասին նա գրել է հոդվածում, որտեղ ամփոփում է իր գործունեությունը որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար։ «Մենք այլընտրանք չունենք. հրամայական է, որ մենք կարողանանք ապահովել մեր անվտանգությունը: Մեր բարեկեցությունն ու ապագան չեն կարող շարունակել կախված լինել […] ...

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

23:36 25.11.2024

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

Գերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) ղեկավարությունը որոշել է 2025 թվականի փետրվարի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում այս պաշտոնում առաջադրել կանցլեր Օլաֆ Շոլցին, հայտնում է TagesSpiegel-ը։ Այս որոշումը պետք է հաստատի կուսակցության համագումարը 2025 թվականի հունվարի 11-ին, հավելում է թերթը և պարզաբանում, որ դա ընդամենը ձևականություն է լինելու։ Նախկինում SPD-ում բանավեճ էր ընթանում այն մասին, թե արդյոք […] ...

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

23:28 25.11.2024

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

Սերբիայի Ժողովրդական ժողովում (խորհրդարանում) իշխող կուսակցության և ընդդիմության խորհրդարանականները ծեծկռտուք են կազմակերպել, երկուշաբթի հաղորդում է Associated Press-ը: Կռիվը ծագել է նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի կայարանի շենքի հովանոցի փլուզման հետ կապված վեճերից, որը հանգեցրել է 15 մարդու մահվան: Գործակալության տվյալներով՝ ընդդիմության ներկայացուցիչները հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր բյուջեի օրինագիծը, պաստառ են կախել՝ «Ձեռքերդ արյուն է» […] ...

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

23:20 25.11.2024

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

Այսօր գումարվել է Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Այն անցել է բացառիկ պայմաններում, քանի որ խորհդարան անցած բոլոր 4 ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են օրենսդիր մարմնում աշխատելուց՝ հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են: Չնայած ընդդիմության բողոքներին, Վրաստանում գործի է անցնում ոչ միայն օրենսդիր, այլ արդեն նաև գործադիր իշխանությունը: Կառավարությունում լուրջ փոփոխություններ կլինե՞ն, որոնք կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների […] ...

G7-ը նախատեսում է ճնշում գործադրել Չինաստանի վրա՝ կապված ռազմական ոլորտում Ռուսաստանին ենթադրյալ օգնության հետ

23:12 25.11.2024

G7-ը նախատեսում է ճնշում գործադրել Չինաստանի վրա՝ կապված ռազմական ոլորտում Ռուսաստանին ենթադրյալ օգնության հետ

Իտալիայի հանդիպումից հետո G7-ի երկրների արտգործնախարարները խոստանալու են մեծացնել ճնշումը Չինաստանի և այլ երկրների վրա, որոնք, G7-ի կարծիքով, օգնում են Ռուսաստանին ռազմական ոլորտում, երկուշաբթի հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով կոմյունիկեի նախագիծը: Ակնկալվում է, որ G7-ի արտաքին գործերի նախարարները, որոնք կհանդիպեն Իտալիայում երկուշաբթի և երեքշաբթի օրը, կխոստանան համապատասխան գործողություններ ձեռնարկել՝ իրենց օրենքներին համապատասխան, Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական մեքենային […] ...

Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական Հոմս նահանգի կամուրջներին

23:04 25.11.2024

Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական Հոմս նահանգի կամուրջներին

Իսրայելը մի շարք հարվածներ է իրականացրել Սիրիայի Հոմս նահանգի մի շարք կամուրջների վրա՝ Լիբանանի հետ սահմանի մոտ։ Այս մասին հայտնում է Սիրիայի ռադիոյի եւ հեռուստատեսության գլխավոր վարչությունը։ Խոցվել են Հոմս նահանգի Ալ-Կուսեյր շրջանում գտնվող Ալ-Ջուբանիյա, Ադ-Դաֆ և Արջուն կամուրջները։ ...

BACK_TO_TOP