Արցախի գույներն ու բնապատկերները լուսանկարներում․Սուրեն Սարումյանի ցուցահանդեսը Գյումրիում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

Արցախի գույներն ու բնապատկերները լուսանկարներում․Սուրեն Սարումյանի ցուցահանդեսը Գյումրիում

17:15 20.02.2021

Գյումրիում բացված  «Ֆոտո Արցախ» ցուցահանդեսի  լուսանկարների հեղինակը գնդապետ Սուրեն Սարումյանն է՝ Արցախի Պաշտպանության բանակի տեղեկատվության բաժնի պատասխանատուն։ Սուրեն Սարումյանը նաև արձակագիր է, մի քանի պատմվածքների հեղինակ: Լուսանկարներում մինչև 44 օրյա պատերազմի Արցախն է՝ իր  բնապատկերներով և իր մարդկանցով, որոնք խաղաղ էին մինչև սեպտեմբերի 27-ը ։

Արցախի մասին են պատմում   հարուստ ու բազմերանգ  բնապատկերներով, գյուղերի  կոլորիտային նեղլիկ  փողոցներով ու հողի հետ կռիվ տվող մարդկանցով պատկերները ։ Արցախի պաշտպանության բանակում ծառայությունը  Սուրեն Սարումյանը համատեղել է սիրելի զբաղմունքով՝  լուսանկարչական ապարատը միշտ նրա հետ է , հավերժացնում է  արցախյան սարերի ու դաշտերի   անկրկնելի տեսարանները:

«Իմ կենսակերպը, իմ հանգիստը հիմնականում կապված է բնության հետ: Երբ մարդ սիրում է արշավներ, երբ մարդ սիրում է լեռնագնացություն, բնականաբար ազատ ժամանակը հիմնականում լինում է բնության մեջ,երբ ֆոտոխցիկը հետդ է, պարզապետ պետք է հասցնել ու նկարել  կարևոր պահը»,- Shantnews.am-ի հետ զրույցում պատմել է  լուսանկարիչ Սուրեն Սարումյանը։

«Զարմանալի զուգադիպությամբ, երբ որ մենք ընտրում էինք ցուցահանդեսի լուսանկարները, թերթելով անգամ հասկացանք, որ, ցավոք, դրանցում պատկերված վայրերի 80 տոկոսից ավելին  այսօր մեր վերահսկողության տակ չեն։ Էդ տարածքները, մասնավորապես, Հադրութն է՝ Տողը, Շուշին, տարածքներ, որոնք հիմա մեզ մոտ չեն։ Կարելի է ասել, որ դիտավորյալ նաև ընտրեցինք այդ ֆոտոները, որպեսզի ցույց տանք, այնուամենայնիվ, որ մենք դեռ վերադառնալու ենք պարտադիր և լուսանկարների ընտրությունը կատարվեց ելնելով դրանց գեղարվեստական արժեքից»,- նշում է  «Արտ փիար» ընկերության հիմնադիր տնօրեն Գայանե Դավթյանը։

Պրոֆեսիոնալ լուսանկարչի  աչքով  աշխատանքների մասին կարծիք է հայտնում  հայտնի  լուսանկարիչ  Զավեն Խաչիկյանը, լուսանկարները դիտարկում է  կյանքի արտացոլանք ու վավերագրություն: Նա  90-ականներին  է  Արցախը նկարել՝ առաջին պատերազմի դրվագներ, առաջնագծում կռվող տղաների ապրումներ ու սխրանքներ:

«Ես էդ աչքով չեմ նայում Արցախին՝ երեկ ու էսօր, ես և՛ երեկն եմ, և՛ էսօրն եմ Արցախի։Ես ուրախ եմ,որ էսօր գունավոր է նկարվում Արցախը, մենք էն ժամանակ նույնիսկ ժապավեն չունեինք նկարելու համար։ Գիտեք, ես չեմ գնում ընդհանրապես միայն լուսանկարելու Արցախը կամ ինչ-որ մեկին, ես գնում եմ էդ մարդու հետ լինելու, էդ մարդու կողքը լինելու համար՝ դա լինի զինվոր,լ ինի Գյումրին, թե Մեղրին։ Էնտեղ դու ապրում ես ու մի պահ հանում ես նոթատետրդ ու մի բան ես գրում։ Լուսանկարը նաև էդպիսի բան է»,- Shantnews.am-ին պատմում է  հայտնի լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը։

Ցուցահանդեսին ներկայացվեց նաև հայկական  ամսագրի  հատուկ խորագիրը, որտեղ ներառված են արցախյան երկրորդ պատերազմում զոհված 1853 հայորդիների անուն-ազգանունները: Ամսագրի վաճառքի հասույթը փոխանցվելու է «Հայրենիքի պաշտպանի հիմնադրամին»:

Ֆոտո Արցախ ցուցադրությոնը Գյումրիում կմնա մինչև փետրվարի 28-ը,որից հետո լուսանկարները կներկայացվեն հայրենի տանը՝  Արցախում:

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom  ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

12:00 24.11.2024

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Մյանմար է հասցրել 33 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է ԱԻՆ-ը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ 33 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել սաստիկ ցիկլոնից տուժած Մյանմարի բնակչությանը»,- ասվում է նախարարության Telegram-ի ալիքում։ Նշվում է, որ բեռը ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղամիջոցներ, վրաններ, գեներատորներ, […] ...

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

11:40 24.11.2024

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Հորդանանի ոստիկանությունը կիրակի օրը շրջափակել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Իսրայելի դեսպանատան հարակից տարածքը այն բանից հետո, երբ դիվանագիտական ​​առաքելության անմիջական հարևանությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ականատեսներին։ Աղբյուրները հայտնել են, որ կրակոցներից հետո ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները շտապել են Ռաբիա շրջան, որտեղ գտնվում է դեսպանատունը: Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել […] ...

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

11:20 24.11.2024

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Նոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

11:00 24.11.2024

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է Դավիթ Խուդաթյանի թեկնածությունը։ ...

Հրդեհ ավտոտնակում

10:40 24.11.2024

Հրդեհ ավտոտնակում

Նոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...

Ռումինիայում  նախագահական ընտրություններ են

10:20 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններ են

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...

BACK_TO_TOP