Հայ լուսանկարչության պատմության ալեքպոլյան էջը․ Փալանջյան լուսանկարչատան եզակի նմուշները Գյումրիի պատմության թանգարանում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+19.09 oC

Հայ լուսանկարչության պատմության ալեքպոլյան էջը․ Փալանջյան լուսանկարչատան եզակի նմուշները Գյումրիի պատմության թանգարանում են

16:29 19.02.2021

19-րդ դարի հայտնագործություն՝ լուսանկարչական արվեստը 20-ական թվականներին արդեն տարածում է գտնում Հայաստանում, լուսանկարչատներ են բացվում արվեստի ու արհեստի կենտրոն համարվող քաղաքներում։

Հայ լուսանկարչության պատմությունն են ստեղծել հայ լուսանկարիչները, որոնք աշխարհին են հայտնի։ Հայ լուսանկարչության լավագույն ավանդույթներն են շարունակվել նաև Ալեքպոլում, որտեղ գործել են մի քանի հայտնի լուսանկարչատներ և դարձել են քաղաքի մշակութային կոլորիտի մի մասը։

Գյումրիի պատմության թանգարանի մի մեծ սրահը ներկայացնում է միայն քաղաքի հայտնի լուսանկարչատների պատմությունը:

Ալեքպոլի առաջին լուսանկարչատան մոնոխրոն աշխատանքները դարձել են թանգարանային ցուցանմուշներ:

Եկատերինա Մուշեղյանցը լուսանկարչատներ է ունեցել նաև Պոլսում և Թիֆլիսում։ Երբ որոշել է Ալեքպոլից տեղափոխվել Թիֆլիս, վաճառել է լուսանկարչական սարքերը։ Դրանք ձեռք է բերել Մկրտիչ Փալանջյանը և քաղաքի պատմական կենտրոնում բացել իր լուսանկարչատունը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Շիրազի փողոցում գտնվող Փալանջյան լուսանկարչատան մոնոխրոն լուսանկարներով հայտնի ցուցափեղկերը հիմա չկան, միայն մի  փոքրիկ ցուցանակ է հիշեցնում, որ այստեղ ժամանակին Ալեքպոլի առաջին լուսանկարչատներից մեկն է եղել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կառավարությունում Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Միխեիլ Կավելաշվիլիին

15:15 29.04.2025

Կառավարությունում Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Միխեիլ Կավելաշվիլիին

Կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ ...

Հրդեհի ահազանգ Շիրակի փողոցում

15:12 29.04.2025

Հրդեհի ահազանգ Շիրակի փողոցում

Ապրիլի 29-ին, ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […] ...

Ուոլցն Ուկրաինան անվանել է ամենակոռումպացված երկրներից մեկը

15:05 29.04.2025

Ուոլցն Ուկրաինան անվանել է ամենակոռումպացված երկրներից մեկը

Ուկրաինան մնում է աշխարհի ամենակոռումպացված երկիրը, չնայած ամերիկացի հարկատուներից միլիարդավոր դոլարներ ստանալուն։ Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցը։ «Ուկրաինան եղել և մնում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը։ Մենք պետք է փորձենք խնայել ամերիկացի հարկատուների փողերը, իսկ այնտեղ միլիարդավոր դոլարներ են գնում», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ ...

SHANTNEWS

15:00 29.04.2025

SHANTNEWS

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 28-29-ը

14:57 29.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 28-29-ը

Բացահայտվել է 114 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ խարդախության, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու ու փաստաթղթի կեղծիքի, 7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության և խուլիգանության, 4-ական […] ...

Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

14:52 29.04.2025

Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

Իրանում անցկացված աթլետիկայի միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել: Հայաստանի առաջատար վազորդ, գյումրեցի Երվանդ Մկրտչյանը 1500 մետր մրցատարածությունում 3:48,17 արդյունքով ոսկե մեդալակիր է դարձել: 5000 մետր մրցատարածությունում էլ 14:40,12 արդյունքով արծաթե մեդալի է արժանացել: Գոռ Հովակիմյանը եռացատկում և հեռացատկում արծաթե մեդալակիր է դարձել; Եռացատկում նա […] ...

BACK_TO_TOP