15:00 02.07.2018
Այսօր Ադրբեջանում մեկնարկել է հերթական խոշոր զորավարժությունը 20 հազար զինծառայողի մասնակցությամբ, որի մասին Բաքուն իր միջազգային պարտավորությունների համաձայն պարտավոր էր տեղեկացնել ԵԱՀԿ անդամներին, այդ թվում` Հայաստանին։ Սակայն Ադրբեջանն այդ զորավարժության մասին չի տեղեկացրել պատշաճ կարգով։
«Այդ նույն փաստաթղթերով, որոնցով նախատեսված է, որ Ադրբեջանը կամ որևիցե երկիր, որն իրականացնում է զորավարժություն, պետք է առնվազն որոշ ժամանակահատված առաջ տեղեկացնի ԵԱՀԿ մյուս անդամ երկրներին այդ զորավարժություններն անցկացնելու վերաբերյալ, դրանով նախատեսված չէ որևիցե պատժիչ մեխանիզմ»,- այսօրվա ասուլիսի ժամանակ SHANTNEWS.am-ի հարցին պատասխանելիս Ադրբեջանի զորավարժության մասին նշեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։
Խոսնակի պնդմամբ՝ զորավարժությունների ու դրանց ազդարարման կանոնների խախտման մասին կարելի է բարձրաձայնել, տեղեկացնել գործընկերներին, ինչն էլ անում է հայկական կողմը։ Սակայն Ադրբեջանը բնավորություն է դարձրել պատշաչ ծանուցումներ չուղարկելը։
«Սա, կարծում եմ, մտահոգվելու առիթ պետք է տա ոչ միայն Հայաստանին, այլև այն բոլոր գործընկերներին, որոնք հանձնառու են և ստանձնել են համապատասխան պարտավորություններ այդ նույն համաձայնագրով, այդ նույն համաձայնություններով»,- նշեց Բալայանը։
Հարցին, թե ինչ արդյունք է տալիս Հայաստանի կողմից այս հարցի բարձրաձայնումը, եթե պատիժ չկա, Բալայանը նշեց, որ դա վկայում ու վերահաստատում է Ադրբեջանի անպատասխանատու լինելը միջազգային հարաբերությունների ոլորտում։
Այսօր սկսած զորավարժություններին Ադրբեջանի բանակը ներգրավել է 20 հազար զինծառայող, հարյուրավոր միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ նորագույն ձեռքբերումները՝ «Պոլոնեզ» և «Լորա» հրթիռային համակարգերը։
18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա19:00 24.11.2024
ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարությունՄԿՈՒ-ներում ոսկերչություն, խոհարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն դասավանդող 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են, այժմ պատրաստվում են ստուգատեսի, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Առնվազն 60 տոկոս արդյունք ցույց տվածների դրույքային աշխատավարձը կբարձրանա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
18:40 24.11.2024
Կատարվել է քահանայական ձեռնադրությունՆոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Պատարագիչն էր Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագներ: Սուրբ Պատարագի […] ...
18:20 24.11.2024
«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել«Բերթ» փոթորիկը, որն ուղեկցվում է անձրևով, թաց ձյունով և ուժեղ քամիներով, հանգեցրել է Ուելսի մի քանի շրջաններում ջրհեղեղի, երեք մարդ զոհվել է, հազարավոր տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության և նկատվել են տրանսպորտի հետ կապված խնդիրներ, կիրակի հաղորդել է Sky News-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ տեղի իշխանությունները ստեղծված իրավիճակն աննախադեպ են անվանում։ Երեկ ոչ միայն Ուելսում, այլև […] ...
18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներՆոյեմբերի 24-ին, ժամը 13:45-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Է. Հ., ծնված 2005 թ․) և «Toyota» (վարորդ՝ […] ...
17:40 24.11.2024
Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասինԻրանը շահագործման է հանձնել ուրանի հարստացման նոր առաջադեմ ցենտրիֆուգներ, կիրակի օրը հայտարարել է Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նրա խոսքով՝ Իրանի իշխանություններն այս քայլին են դիմել՝ ի պատասխան վերջերս ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում հակաիրանական բանաձևի ընդունմանը։ «Իրանի պատասխանը հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա, քանի որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդն օգտագործվել է անարդար քաղաքական նպատակներով»,- ասել է […] ...
17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտելԱՄԷ-ում մահացած են գտել հրեական «Խաբադ» կրոնական շարժման բանագնաց ռաբբի Ցվի Կոգանին, հայտնում է The Times of Israel-ը։ Իսրայելի և Մոլդովայի քաղաքացի Կոգանը դադարել է կապի դուրս գալ նոյեմբերի 21-ից։ Իսրայելի անվտանգության ծառայությունները հայտնել են, որ ենթադրվում է, որ նա առևանգվել և սպանվել է: «Մոսադը» հետաքննություն է սկսել։ Ինչպես հայտնի է դարձել իսրայելական հետախուզական ծառայություններին, […] ...