ՆԱՏՕ-ի ռազմավարական նոր հայեցակարգը միտված է լինելու Ռուսաստանին ու Չինաստանին զսպելուն․ Ստոլտենբերգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
0.09 oC

ՆԱՏՕ-ի ռազմավարական նոր հայեցակարգը միտված է լինելու Ռուսաստանին ու Չինաստանին զսպելուն․ Ստոլտենբերգ

09:36 18.02.2021

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է դառնա քաղաքական երկխոսության հարթակ՝ Ռուսաստանին ու Չինաստանին հակազդելու համար: Այս մասին փոխանցում է TASS-ը։

«ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգը պետք է ընդունվի 2021 թ. դաշինքի գագաթնաժողովում: ՆԱՏՕ-ն պետք է դառնա դաշինքի երկրների հետ նույն մտածելակերպն ունեցող պետությունների քաղաքական երկխոսության հարթակ՝ ուղղված Մոսկվային և Պեկինին զսպելուն»,-այս մասին կառույցի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է չորեքշաբթի օրը՝ պաշտպանության նախարարների մակարդակով հյուսիսատլանտյան խորհրդի առցանց ձևաչափով հանդիպումից հետո:

Նա դաշինքի առաջիկա գագաթաժողովի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարներին առաջարկել է թարմացնել ՆԱՏՕ-ի ռազմավարական հայեցակարգը, քանի որ այն հաշվի չի առնում ուժերի փոխհարաբերության փոփոխությունը և Չինաստանի վերելքը, կլիմայի փոփոխությունը: Բացի այդ, ըստ Ստոլտենբերգի, փաստաթուղթը պետք է ներառի Ռուսաստանի Դաշնության նկատմամբ նոր մոտեցում:

«2010-ի հայեցակարգում մենք խոսում էինք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին, բայց այդ ժամանակից ի վեր մենք տեսնում ենք հարևանների նկատմամբ նրա ագրեսիվ գործողությունները: Հետևաբար, մենք պետք է թարմացնենք հայեցակարգը, վերահաստատենք մեր արժեքները և ամրապնդենք կապը Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի միջև», – հավելել է նա:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին ստորագրել է հարկերի ավելացման մասին օրենքը

20:52 28.11.2024

Զելենսկին ստորագրել է հարկերի ավելացման մասին օրենքը

Վլադիմիր Զելենսկին 44 օր անց օրենք է ստորագրել Ուկրաինայում հարկերի զգալի ավելացման մասին։ Այս մասին են վկայում երկրի խորհրդարանի կայքում տեղադրված քարտային ինդեքսի տվյալները։ Ուկրաինայի սահմանադրության համաձայն՝ օրենքը պետք է ստորագրվի 15 օրվա ընթացքում կամ վետո դրվի։ Մեկուկես ամիս է անցել այն պահից, երբ Զելենսկին ուղարկվել է հարկերի ավելացման մասին օրենքը։ Շատ պատգամավորներ բազմիցս վրդովվել […] ...

Էրդողանը Մերձավոր Արևելքում հրադադարի մասին ԱՄՆ նախաձեռնությունը ուշացած է անվանել

20:44 28.11.2024

Էրդողանը Մերձավոր Արևելքում հրադադարի մասին ԱՄՆ նախաձեռնությունը ուշացած է անվանել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Մերձավոր Արևելքում հրադադարի մասին վերջին նախաձեռնությունը ուշացած, բայց կարևոր քայլ էր։ Այս մասին նա ասել է Թուրքիայում այցով գտնվող Օմանի սուլթան Հայթամ բեն Տարեկ Ալ Սաիդի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք չենք կարող հասնել տարածաշրջանային և գլոբալ խաղաղության, քանի դեռ […] ...

Հոսանքանջատումներ նոյեմբերի 29-ին

20:36 28.11.2024

Հոսանքանջատումներ նոյեմբերի 29-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նորք Մարաշ՝ Նորքի Այգիներ թաղ․ 181/2, 202 առանձնատներ, Խախամյան Հերիթիջ ՍՊԸ, «Հին Նորք» բիզնես կենտրոն» ՓԲԸ, հարակից տարածքների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Ազատության պող. 1/10-1/45 շենքեր, Սարկավագի փ. 131-131/2 […] ...

Վարչապետը ՊԵԿ աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին

20:28 28.11.2024

Վարչապետը ՊԵԿ աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանին՝ զբաղեցրած պաշտոնում կատարած աշխատանքի համար և նշել, որ նրա պաշտոնավարման ընթացքում էական փոփոխություններ են տեղի ունեցել ՊԵԿ-ում, նրա աշխատաոճում և աշխատակարգում, ինչը կարևոր հանգրվան էր ընդհանուր բարեփոխումների օրակարգում: «Ուզում եմ մի […] ...

Եվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել

20:24 28.11.2024

Եվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որում մերժում է Վրաստանում վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները և կոչ է անում դրանք կրկնել։ Հինգշաբթի Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում այդ բանաձևն ընդունվել է 444 կողմ, 72 դեմ, 82 ձեռնպահ ձայներով։ Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված քվեարկության արդյունքները «չի ծառայում որպես վրաց ժողովրդի կամքի հուսալի արտացոլում», ասել են եվրոպացի պատգամավորները։ Ուստի, […] ...

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

20:16 28.11.2024

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Արագած-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին հատված-հատված բուք է։ Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության […] ...

BACK_TO_TOP