14:08 24.01.2018
Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքում Save the Children միջազգային կազմակերպության վրա իրականացված հարձակման հետևանքով կա 2 զոհ, 12 վիրավոր: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հարձակումը սկսվել է պայթյունից: Մահապարտ ահաբեկիչը կազմակերպության գրասենյակի դիմաց պայթեցրել է ականապատ մեքենան, այնուհետև 4 զինված անձինք անվտանգության ուժերի հետ բախումից հետո ներխուժել են գրասենյակ:
BBC-ի փոխանցմամբ՝ հարձակվողները բարձրացել են շենքի վերևի հարկեր. նրանց մոտ եղել են գնդացիրներ, նռնակներ, ձեռքի հակատանկային նռնականետներ: Անվտանգության ուժերը մտել են շենք և ներսում 1 մարմին են հայտնաբերել, որի ինքնությունն առայժմ հայտնի չէ:
«Թալիբան» խմբավորումը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հարձակման հետ որևէ առնչություն չունի:
SHANTNEWS-ն ավելի վաղ հայտնել էր, որ Save the Children միջազգային կազմակերպության Աֆղանստանի գրասենյակը հարձակման է ենթարկվել:
Ջալալաբադի տվյալ թաղամասում այլ բարեգործական կազմակերպություններ և պետական գրասենյակներ են տեղակայված: Անվտանգության ուժերն այդ շենքերից տարհանել են բոլոր մարդկանց:
Աֆղանստանում մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպությունները մեծ ճնշումների են ենթարկվում զինված խմբավորումների կողմից: Անցած տարի Կարմիր խաչի վրա հարձակման հետևանքով 7 աշխատակից էր զոհվել:
10:10 05.04.2025
Թիմը հավատաց մարզչական շտաբին․ Ֆլիկ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը գովեստի խոսքեր է ասել իր թիմի հասցեին, որն Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում 1:0 հաշվով հաղթել է «Աթլետիկոյին», հաղորդում է Marca-ն: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 4:4 հաշվով: «Մենք համարձակ էինք խաղում: Ընդամենը մեկ գոլ խփեցինք, բայց այն բավարար էր եզրափակիչ դուրս գալու համար: Գիտենք՝ որքան դժվար է հաղթել […] ...
10:03 05.04.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանըԱպրիլի 5-ին, ժամը 06:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 2/14 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […] ...
00:59 05.04.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
00:56 05.04.2025
100 հաղթանակ. «Լիվերպուլի» ուշագրավ ցուցանիշըԱնգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Լիվերպուլը» 1:0 հաշվով հաղթելով «Էվերթոնին» ուշագրավ ցուցանիշ է գրանցել, հաղորդում է թիմի ինստագրամյան էջը: Դերբիում «Լիվերպուլը» տարել է հոբելյանական 100-րդ հաղթանակը: Թիմերն անցկացրել են 246-րդ դերբին: Այդ խաղերից 68-ում հաղթել է «Էվերթոնը», իսկ 78-ում գրանցվել է ոչ-ոքի: ...
00:53 05.04.2025
Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՊապուա Նոր Գվինեային պատկանող Նոր Բրիտանիա կղզու ափերի մոտ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Կիմբե քաղաքից 185 կմ հյուսիս-արևելք (Նոր Բրիտանիայի կղզի), որտեղ ապրում է 18,8 հազար մարդ: Նշվում է, որ օջախը գտնվել է 49 կմ խորության վրա։ Տուժածների և ցունամիի վտանգի […] ...
00:44 05.04.2025
ԱԳՆ գլխավոր քարտուղարը Չեխիայում փորձագետներին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԱպրիլի 4-ին Չեխիայում ՀՀ դեսպանությունում աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Չեխիայի քաղաքագիտական և այլ հետազոտական և վերլուծական կենտրոնների փորձագետների հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Գլխավոր քարտուղարը հանդիպման մասնակիցների հետ քննարկել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը՝ նրանց ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության […] ...