Բազմամասնագիտական խմբերը Շիրակի մարզում այցելել են պատերազմում վիրավորում ստացած և պրոթեզավորման կարիք ունեցող զինծառայողներին    – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Բազմամասնագիտական խմբերը Շիրակի մարզում այցելել են պատերազմում վիրավորում ստացած և պրոթեզավորման կարիք ունեցող զինծառայողներին   

18:45 15.02.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բազմամասնագիտական խմբերն այցելել են Շիրակի մարզ, կատարել պատերազմում վիրավորում ստացած և պրոթեզավորման կարիք ունեցող անձանց կարիքների գնահատում: Մասնագետները տեղում որոշում են վերին և ստորին վերջույթների անդամահատումից հետո զինվորականներին անհրաժեշտ պրոթեզի տեսակն ու ընտանիքին աջակցության տարբերակները:

Միհրան Մհերյանցը ծանր վիրավորում է ստացել Հադրութում, մի քանի վիրահատություն է տարել, ձախ ոտքը անդամահատվել է, բազմաբեկորային վնասվածքներ ունի նաև աջ ոտքը:

Միհրանը չի քայլում, աջ ոտքի ծնկի հատվածում բացված վերքերը դեռ չեն ապաքինվել, սուր ցավեր ունի։ Վնասվածքաբան-օրթոպեդը զննությամբ փորձեց պարզել անհանգստացնող ցավի պատճառը։ Մասնագետները որոշեցին՝ Միհրանին անհրաժեշտ է ֆունկցիոնալ պրոթեզ։

«Ես խորհուրդ կտայի էլեկտրոնային ծունկ դնենք, որը նախատեսված է ոչ ակտիվ հիվանդների համար, ունի առաջինից երկրորդ ակտիվության մակարդակ, շատ անվտանգ ծունկ է, ու որ մյուս ոտքն էլ չվտանգենք, չջարդվեն ոսկորները, որոնք նոր են կպել»,- ասում է Մոսկվայից Հայաստան ժամանած պրոթեզավորող Արմեն Սարգսյանը։

Մասնագիտական խմբի էրգոթերապիստն էլ այցի ընթացքում արձանագրում է տան պայմաններն ու այն  անհարմարությունները, որոնք պետք է շտկել ընտանիքում հաշմանդամություն ունեցող անձի ազատ ու հարմարավետ տեղաշարժը ապահովելու համար:

Տան անհարմարություններից բացի, բակից մինչև տուն հասնելու դժվարությունները ևս շատ են: Շենքի աստիճանահարթակի մոտ նաև կկառուցվի թեքահարթակ, իսկ անվասայլակի ազատ տեղաշարժի համար կփոխվեն շքամուտքի դռները:

Տեղաշարժման նույն անհարմարություններն են նաև Անի թաղամասի շենքերում։ Դրանցից մեկում է ապրում Հարություն Մկրտչյանը։ Հարությունը կամավորների հետ գնացել է պատերազմ, վիրավորվել է Քարին տակում, ձախ ոտքն անդամահատված է։ Հենակների օգնությամբ փորձում է հաղթահարել ժամանակավոր պրոթեզով քայլելու դժվարությունները:

Ուսումնամարզական պրոթեզը ֆունկցիոնալ չէ, նույնիսկ պատրաստված է 2 սմ կարճ: Պրոթեզավորող Սարգսյանը հենց տեղում ծնկահոդի դեր կատարող մեխանիկական սարքը փոխարինեց ֆունկցիոնալով։

«Էս ադապտերը պարզապես մեխանիկական է, առանց որևէ ավելորդ ֆունկցիայի է աշխատում, իսկ նոր ադապտերը կոչվում է ֆունկցիոնալ, նախատեսված է ծնկի հատվածից ոտքը տարբեր ուղղություններով թեքելու համար, ինչը կօգնի մեր տղաներին ինքնուրույն կոշիկ հագնել-հանել»,- նշում է պրոթեզավորող Սարգսյանը։

 

Բազմամասնագիտական խումբն արդեն գնահատել է 70 անդամահատված վերջույթներով անձանց կարիքները։ Վերջնական հաստատումից հետո նրանց կտրվի հավաստագիր, որի հիման վրա էլ կկազմակերպվի պրոթեզավորման գործընթացը։

«Պատերազմի հետևանքով անդամահատված քաղաքացիներին պրոթեզների տրամադրումը իրականացվում է պետական հավաստագրով, անձին տրամադրվում է սերտիֆիկատ, որն ունի հնարավորություն ծախսելու իքս քանակությամբ գումար, որի շրջանակներում անձին տրամադրում ենք նաև կազմակերպությունների ցանկ, որպեսզի անձը մոտենա  իրեն հարմար լավագույն մասնագետներ ունեցող  կազմակերպություն և հենց այդտեղ ստանա իր պրոթեզները կամ աջակցող միջոցները»,- պարզաբանել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԿՍԱԳՀ խորհրդական Հայկ Մկրտչյանը։

Բոլոր պրոթեզները կպատրաստվեն Հայաստանում գործող 4 պրոթեզարաններում, իսկ մասնագետների կարողությունների բարձրացման և տեղում վերապատրաստելու համար մայիսին Հայաստան կայցելեն ամերիկացի պրոթեզավորողները:

Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։ 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

11:20 24.11.2024

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Նոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

11:00 24.11.2024

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է Դավիթ Խուդաթյանի թեկնածությունը։ ...

Հրդեհ ավտոտնակում

10:40 24.11.2024

Հրդեհ ավտոտնակում

Նոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...

Ռումինիայում  նախագահական ընտրություններ են

10:20 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններ են

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

10:00 24.11.2024

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Նոյեմբերի 23-ին, ժամը 21:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրարբի գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Միսակ Մեծարենց փողոցում այրվում է վագոն-տնակ (25 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 23:40-ին: Այրվել […] ...

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

09:40 24.11.2024

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ»։ ...

BACK_TO_TOP