Ադրբեջանի գնած ուղղաթիռներն ամերիկյան չեն․ ՀՀ ԱԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 04 2025
  • $
    391.57
  • RUBLE
    4.62
  • 423.72
WEATHER
+4.09 oC

Ադրբեջանի գնած ուղղաթիռներն ամերիկյան չեն․ ՀՀ ԱԳՆ

12:51 02.07.2018

Ադրբեջանին մատակարարված «Բելլ-412» ուղղաթիռներն ամերիկյան արտադրության չեն։ Դրանցից արտադրում են նաև այլ երկրներ, ու հավանական է, որ հենց այդ երկրներից է Բաքուն պատվիրել այդ տեխնիկան։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։

Նախարարությունը, խոսնակի հավաստմամբ, այս խնդրով սկսել էր զբաղվել ավելի շուտ, քան այդ գործարքի մասին հայտնի է դարձել հանրությանը։ Բալայանի խոսքով` ուղղաթիռներն Ադրբեջանին վաճառվել են որպես ոչ ռազմական տեխնիկա։

Ինչ վերաբերում է գերմանական «Rheinmetall» խոշոր ռազմարդյունաբերական ընկերության հետ Ադրբեջանի հնարավոր համագործակցությանը ռազմական ոլորտում, Բալայանը նշեց, որ այդ խնդիրները քննարկել են գերմանացի գործընկերների հետ, և գերմական կողմի խոստումները բավարարել են հայկական կողմին։ Խոսնակը, սակայն, չմանրամասնեց, թե ինչ խոստումներ են եղել գերմանական կողմից։

Օրեր առաջ այս գործարքների մասին զրուցել ենք նաև ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի հետ, որը նույնպես պնդեց, որ ուղղաթիռներն Ադրբեջանին մատակարարվել են որպես ոչ ռազմական տեխնիկա, սակայն դրանց ռազմականացումը մեծ խնդիր չէ Ադրբեջանի համար, քանի որ այս երկիրը համագործակցում է ուղղաթիռներ արտադրող իտալական ու թուրքական ընկերությունների հետ։

Իսկ գերմանական ընկերության հետ գործարքի վերաբերյալ ադրբեջանագետը նշեց, որ առայժմ ստորագրվել է միայն համագործակցության մտադրությունների մասին հուշագիր։ Սա դեռ համագործակցության սկիզբ չէ, իսկ բուն գործակցությունն էլ կարող է լինել ոչ թե հենց ռազմական տեխնիկա մշակելու և արտադրելու, այլ, օրինակ, զորավարժարաններ կառուցելու և հագեցնելու ոլորտում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ծառատունկ՝ Երևանի հ. 86 մանկապարտեզի բակում

23:59 31.03.2025

Ծառատունկ՝ Երևանի հ. 86 մանկապարտեզի բակում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Լյովա Կատվալյանի անվան հ. 86 մանկապարտեզի բակում կատարվեց ծառատունկ։ Տնկվել է շուրջ 300 ծառ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Նոր էներգիա և տղամարդու կոստյումներ. ի՞նչ է պատահել Մելանյա Թրամփին

23:56 31.03.2025

Նոր էներգիա և տղամարդու կոստյումներ. ի՞նչ է պատահել Մելանյա Թրամփին

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը փոխել է իր կերպարը և վարքագիծը ամուսնու նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում։ Դոնալդ Թրամփի կինը, ով 2016-2020 թթ.-ին անընդհատ քննադատության էր ենթարկվել, այժմ ավելի քիչ է հայտնվում հանրությանը, ավելի քիչ ժամանակ է անցկացնում Սպիտակ տանը և հագնվում է ավելի պաշտոնական, նույնիսկ «կոշտ»։ Gazeta.Ru -ն ներկայացրել է, թե ինչպես է փոխվել Մելանյա […] ...

Չինացի զույգը 9 դուստր է լույս աշխարհ բերել՝ նրանց անվանակոչելով որդի ունենալու երազանքի պատվին

23:54 31.03.2025

Չինացի զույգը 9 դուստր է լույս աշխարհ բերել՝ նրանց անվանակոչելով որդի ունենալու երազանքի պատվին

Չինացի զույգը 9 դուստր է ունեցել՝ նրանց անվանակոչելով որդի ունենալու երազանքի պատվին, հայտնում է South China Morning Post-ը։ Ընտանիքն բնակվում է Չժյանսու նահանգի Հուայան գյուղում։ Ավագ և կրտսեր դուստրերի տարիքային տարբերությունը 20 տարի է։ Ընտանիքի հայրը՝ 81-ամյա Ցզին, իր բոլոր դուստրերի համար ընտրել է անուններ, որոնք վերջանում են «di» հիերոգլիֆով, որը նշանակում է «եղբայր»: Առաջնեկի […] ...

Ընձառյուծների գիշերային զբոսանքը

23:48 31.03.2025

Ընձառյուծների գիշերային զբոսանքը

ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում կրկին արձանագրվել են մայր ընձառյուծն ու ձագը։ ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի համագործակցության շրջանակում պարբերաբար իրականացվում են մշտադիտարկման աշխատանքներ։ Ընձառյուծն ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող» ՝ CR C2a(i);D: Ընձառյուծի որսի և (կամ) ոչնչացման դեպքում […] ...

Թբիլիսիում ընթանում է ընդդիմության հանրահավաքը

23:43 31.03.2025

Թբիլիսիում ընթանում է ընդդիմության հանրահավաքը

Ընդդիմության մի քանի հազար համակիրներ, շարքային քաղաքացիներ և քաղաքացիական ակտիվիստներ Թբիլիսիում հակակառավարական ցույց են անցկացնում խորհրդարանի շենքի մոտ։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արդեն դիմել է հավաքվածներին՝ հերթական անգամ իշխանություններին կոչ անելով խորհրդարանական նոր  ընտրություններ նշանակել։ Նա նաև ցուցարարներին ասել է, որ նրանք պետք է շարունակեն պայքարը […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 24-30-ը

23:38 31.03.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 24-30-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մարտի 24-30-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.40 մ (30.03.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 17 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 1 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մարտի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...

BACK_TO_TOP