19:45 12.02.2021
Գյումրիի Կազաչի պոստ թաղամասի 237 բնակելի շենքի տանիքում 2 օր առաջ տեղի ունեցած փլուզումը շարունակություն է գտել արդեն բնակարաններում: Տանիքը քայքայված է, ձնհալի ջրերը հոսում են 3-րդ աստիճանի վթարայնության շենքի բոլոր բնակարաններ։ Միրաքյանների բնակարանում կեսգիշերին առաստաղը փլուզվել է։ Սա առաջին դեպքը չէ, երկու ամիս առաջ ննջասենյակի առաստաղն է փլվել, իսկ երեկ հյուրասենյակինը ։
Փոքր տանը ոչ մի անկյուն ապահով չէ: Մեկ սենյականոց բնակարանում տիկին Անահիտը որդու, դստեր ու 4 անչափահաս թոռների հետ է ապրում: Ննջասենյակի փլուզումից հետո մայրն ու երեխաները ժամանակավոր բնակության այլ տեղ են գտել։ Կիսաբաց տանիքի պատճառով շենքում մյուս բնակարաններ են հասել փլուզումները։
Վիճակը մի փոքր բարվոք է շենքի ձախակողմյան հատվածի բնակարաններում, այստեղ դեռ փլուզումներ չկան, բնակիչները իրենց միջոցներով փակել են տանիքի վնասված հատվածները։ 15 բնակարանից 7-ն է բնակեցված, 5-ը՝ ոչ սեփականության իրավունքով։ Բնակություն են հաստատել տարբեր պատճառներով ու տարբեր ժամանակներում՝ նրանց տրվել է բնակության թույլտվություն՝ ընդամենը միասնական օրդերով։
2003 թվականի սեյսմիկ եզրակացությունը կա՝ շենքը 3-րդ աստիճանի վթարայնության է։ Բայց նույն եզրակացությամբ 3-րդ աստիճանի վթարայնության շենքը նշվում է, որ խիստ վտանգավոր է բնակության համար, անհրաժեշտ է էվակուացնել որոշ բնակարանների բնակիչների և անհապաղ միջոցներ ձեռնարկել վնասազերծել ու որոշել շենքի ամրացման հարցը: Այնուամենայնիվ բնակարանների սեփականաշնորհում թույլատրվել է։
«2002-2004 թվականներին 140 շենք էր որոշվել ամրացնել՝ Լինսի հիմնադրամի միջոցներով, մոտ 67-ը ամրացվել են, մնացածում՝ ոչինչ չի արվել, գումար չլինելու, կամ ինչ-ինչ պատճառներով, այսինքն՝ այդ շենքը նորից ամրացման կարիք ունի մնում է այդ ցանկում»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման գլխավոր մասնագետ Մկրտիչ Դավթյանը։
Շենքը մնում է ամրացվողների ցանկում, ինչպես Գյումրիի շատ վթարայիններ։ Քաղաքապետարանի պատասխանատուն էլ Կազաչի պոստի 237 շենքի բնակիչների համար հուսադրող պատասխան չուներ, այսինքն՝ տանիքը վերանորոգելու աշխատանքներ առայժմ չեն նախատեսում։ Շենքը նաև սպասարկող համատիրություն չունի։ Ստացվում է՝ բնակիչներն իրենց միջոցներով են նորից շարունակելու տանիքը մաս-մաս ծածկելու, բայց դրանից բնակարաններում փլուզման վտանգը չի նվազի։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...