15:10 12.02.2021
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 11-ին կայացած համերգ-շնորհանդեսի ընթացքում առաջին անգամ ներկայացվել են Ճապոնիայի կառավարության «Grassroots» դրամաշնորհային ծրագրով Հայաստանի պետական կամերային նվագախմբին հատկացված Yamaha երաժշտական նոր գործիքները՝ ռոյալ, գոսեր, մեծ և փոքր թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, տուբուլար զանգեր, կլավինովա, ձայնային-ֆոնային համակարգ: Շնորհանդես-համերգին ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ և դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը: Համերգային ծրագրում. Յ. Ս. Բախ Դաշնամուրային կոնցերտ ռե մինոր, Բիզե/ Շչեդրին «Կարմեն-սյուիտ» լարային նվագախմբի և հարվածայինների համար:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը: Համերգային ծրագրի մեկնարկից առաջ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան նշել է, որ Հայաստանն իր բնույթով ամենաերաժշտական ազգերի շարքին է պատկանում և չկա մի լեզու, որ միավորում է մարդկանց առավել, քան երաժշտությունը։
«Ճապոնիայի համար մեծ պատիվ է աջակցել Հայաստանում երաժշտական կյանքի զարգացմանը։ YAMAHA բրենդը մարմնավորում է ճապոնական մոտեցումն առ կատարելությունն ու մշտական նորարարությունը, և մենք ըստ արժանվույն ենք գնահատում այդ ապրանքանիշի հիանալի ապրանքները։ Հուսանք, որ լիարժեք և բուռն երաժշտական կյանքի վերսկսմանը զուգահեռ Հայաստանը վստահորեն առաջ կշարժվի՝ հաղթահարելով նախորդ տարվա բոլոր դժվարությունները։ Ճապոնիան ցանկանում է լինել Հայաստանի կողքին՝ մեծ վերականգնման և նոր ձգտումների այս ժամանակաշրջանում»,- ընդգծել է դեսպանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքերով՝ այն, ինչ այսօր ձեռք է բերել Կամերային երաժշտության ազգային կենտրոնը, երաժշտասեր հանրության և մասնագիտական համայնքի նվաճումն է։ «Երաժշտական բարձրակարգ գործիքների առկայությունը գույքային ձեռքբերում չէ, այլ մասնագիտական աճի, գեղարվեստական որակի ապահովման և միջազգային հարաբերությունների ընդլայնման գրավական։ Լայն իմաստով՝ երաժշտական գործիքների անհրաժեշտություն կա երաժշտական արվեստի տարածման և պահպանման բոլոր կառույցներում։ Ուստի, յուրաքանչյուր աջակցություն այս խնդրի կարգավորման ուղղությամբ պահանջված է և մեծապես գնահատելի»,- նշել է Արա Խզմալյանը և նման նշանակալի մշակութային իրադարձության ու գործադրվող ջանքերի հետևողականության համար իր երախտագիտությունը հայտնել Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային և ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանին:
ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանի հավաստիացմամբ՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի համար «Grassroots» դրամաշնորհային ծրագրով նոր գործիքների ձեռքբերումը չափազանց կարևոր իրադարձություն է։ «Դեռ 2018 թվականից ի վեր, երբ ստանձնեցի ԿԵԱԿ տնօրենի պարտականությունները, առաջնային նպատակներիցս մեկը բարձրորակ համերգների կազմակերպման համար Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը բոլոր անհրաժեշտ պայմաններով ապահովելն էր։ Խորհրդանշական է, որ ծրագրի իրագործումը համընկավ ԿԵԱԿ 10-ամյակի հետ՝ հնարավորություն տալով ընդլայնել երկացանկը, հրավիրել նորանոր արտիստների և իրականացնել նախագծեր, որոնք չէին կատարվում անհրաժեշտ գործիքակազմի բացակայության պատճառով»,- նշել է նա և հավելել, որ Ճապոնիայի կառավարության դրամաշնորհի ստացման գործում իր մեծագույն ներդրումն ունի ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան պարոն Ջուն Յամադան, ում հետևողական ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել տարիներ անց ունենալ ոչ միայն նոր ռոյալ, այլև հարվածային գործիքների ամբողջական հիմնական կազմ։
ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանը նախագծի իրագործման համար երախտիքի խոսք է հայտնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ վերոնշյալ նախագծի շրջանակում աջակցելու համար։ Նա նաև հատուկ շնորհակալություն է հայտնել ԿԵԱԿ բարեկամ Լիանա Սահակյանին՝ այս նախագծի իրականացման գործում ներդրած ջանքերի համար։ Ծրագրի շրջանակում տեղի է ունեցել հուշատախտակի բացման արարողություն:
«Հայաստանի պետական կամերային նվագախմբին երաժշտական գործիքների տրամադրման նախագիծն իրականացրել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը, Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ, «Grassroots» մշակութային դրամաշնորհային ծրագրի (GCGP) շրջանակում»,- նշված է հուշատախտակի վրա:
16:00 29.04.2025
Գլխավոր դատախազը բավարարել է Ավստրիայի միջնորդությունը. բնակարանային գողություններ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ավստրիայի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը։ Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բնակարանային գողություններ կատարելու մեջ մեղադրվող Ա.Ս.-ն հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններին: ...
15:50 29.04.2025
Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկել է «Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» միջազգային գիտաժողովըՀայաստանի ազգային գրադարանում մեկնարկել է «Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը: Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի և Ֆրանսիայի ազգային գրադարանների տնօրենները, գրադարանային ոլորտի մասնագետներ, գրադարանավարներ։ Գիտաժողովն անցկացվում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի […] ...
15:43 29.04.2025
Երևանում կայանալիք վոլեյբոլի Մ16 ԵԱ-ին կմասնակցեն 16 հավաքականներՀայտնի են դարձել հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը Երևանում կայանալիք վոլեյբոլի տղաների մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության մասնակիցները: Մրցաշարին կմասնակցեն 16 երկրի հավաքականներ. 1․Հայաստան 2․Ֆրանսիա 3․Լեհաստան 4․Իտալիա 5․Հունգարիա 6․Լատվիա 7․Չեխիա 8․Թուրքիա 9․Բուլղարիա 10․Իսպանիա 11․Ուկրաինա 12․Ավստրիա 13․Հունաստան 14․Սերբիա 15․Սլովենիա 16․Ռումինիա Վիճակահանությունն առցանց կանցկացվի: Կլինի երկու ենթախումբ, 8-ական հավաքականով: Հայաստանի հավաքականը կլինի առաջին ենթախմբում: Երկու ենթախմբերում առաջին և […] ...
15:35 29.04.2025
Օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանըԱմբողջ աշխարհում կարեւոր տեղ են զբաղեցնում մշակութային աճուրդները: Դրանք խթանում են արվեստի ստեղծագործությունների վաճառքի մեխանիզմների եւ գործիքակազմի զարգացումը, արվեստի շուկայի ձեւավորումը: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նրա խոսքով մշակութային աճուրդները կարեւոր հարթակներ են, որոնք ձեւավորում եւ արտացոլում են արվեստի շուկայի տեղաշարժը: «Ներկայում Հայաստանի Հանրապետությունում մշակութային աճուրդների […] ...
15:28 29.04.2025
ՀՀ ԱԽ քարտուղարը և Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդականը քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակըԱպրիլի 29-ին Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդական Մոհամմադ բին Ահմադ ալ-Մուսնադի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը: ...
15:28 29.04.2025
Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտինՀունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին, X սոցիալական ցանցում հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Հունգարիայի խորհրդարանը հենց նոր քվեարկեց ՄՔԴ-ից դուրս գալու օգտին։ Այս որոշումը կայացնելով՝ մենք հրաժարվում ենք լինել քաղաքականացված հաստատության մաս, որը կորցրել է իր անաչառությունն ու հեղինակությունը», – գրել է նա։ Հունգարիայի՝ ՄՔԴ-ից դուրս գալու […] ...