Նախագահ Սարգսյանը Փարիզից մեկնել է Ստրասբուրգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
16:17:52
Ամսաթիվ
05 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+11.09 oC

Նախագահ Սարգսյանը Փարիզից մեկնել է Ստրասբուրգ

09:31 24.01.2018

Նախագահ Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում է, որտեղ նա մեկնել է Ֆրանսիայի հանրապետություն այցի առաջին հատվածը ավարտելուց հետո:

Նախագահ Սարգսյանն այսօր ելույթ կունենա ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում՝ անդրադառնալով Հայաստանի և երկկողմ նշանակության կարևոր հարցերի լայն շրջանակի: ԵԽԽՎ-ում հանդիպումը կսկսվի նորընտիր նախագահ  Միկելե Նիկոլետիի հետ հանդիպմամբ, որի շրջանակում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր:

Այնուհետև նախագահ Սարգսյանին կընդունի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը: Երկկողմ հանդիպման արդյունքները կամփոփվեն համատեղ մամուլի ասուլիսում:

Նախագահի այցի գլխավոր իրադարձությունը սպասվում է Երևանի ժամանակով ժամը 15:00-ին: Նախագահ Սարգսյանը ելույթ կունենա ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում և կպատասխանի պատգամավորների հարցերին:

Դրանից հետո նախագահ Սարգսյանը կմեկնի  ՄԻԵԴ և կհանդիպի ՄԻԵԴ նախագահ Գիդո Ռայմոնդիի հետ:

Այնուհետև ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Հայաստան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 05.04.2025

SHANTNEWS

Էստոնիայի արտգործնախարարը սպառնացել է Հունգարիային ԵՄ-ում ձայնի իրավունքից զրկել

19:50 05.04.2025

Էստոնիայի արտգործնախարարը սպառնացել է Հունգարիային ԵՄ-ում ձայնի իրավունքից զրկել

Էստոնիայի արտգործնախարար Մարկուս Զահնան հիշեցրել է Հունգարիային Եվրամիությունում ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը, այդ թվում՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար։ Rheinische Post-ին տված հարցազրույցում նա կարծիք է հայտնել, որ Հունգարիան «խաղում է Պուտինի թիմում, ոչ թե եվրոպական թիմում»։ «Եվրամիության մասին պայմանագրի 7-րդ հոդվածում հնարավոր է անդամ պետությանը զրկել ձայնի իրավունքից, եթե նրա մասնակցությունը վտանգի է ենթարկում Եվրոպայի […] ...

Եվրախորհրդարանը հայտարարել է նոր աշխարհակարգի մասին Թրամփի՝ տուրքերի ներդրման հայտարարությունից հետո

19:40 05.04.2025

Եվրախորհրդարանը հայտարարել է նոր աշխարհակարգի մասին Թրամփի՝ տուրքերի ներդրման հայտարարությունից հետո

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) և Եվրախորհրդարանում նրա խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը կարծում է, որ մաքսատուրքերի ներդրման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո կարելի է խոսել նոր աշխարհակարգի մասին։ Funke մեդիա խմբին տված հարցազրույցում նա ասել է, որ «Թրամփի վարչակազմը առանց պատճառի կասկածի տակ է դնում հիմնարար բաները»։ «Եվ ես վախենում եմ, որ հին Ամերիկան […] ...

Կամբոջան ԱՄՆ-ին կոչ է արել հետաձգել նոր մաքսատուրքերը

19:29 05.04.2025

Կամբոջան ԱՄՆ-ին կոչ է արել հետաձգել նոր մաքսատուրքերը

Կամբոջան խնդրել է ԱՄՆ-ին հետաձգել ներմուծման նոր մաքսատուրքերի սահմանումը և բանակցություններ վարել մաքսատուրքերի փոխադարձ ընդունելի լուծում գտնելու համար։ Այս մասին հայտնում է Khmer Times թերթը։ Ըստ հրապարակման՝ Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին, որում ասել է, որ Պնոմպենը հավատարիմ է ԱՄՆ-ից ներմուծման ծավալների ավելացմանը և ամերիկյան 19 կատեգորիաների ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափի […] ...

Ուկրաինայի արեւմուտքում վարորդների մոբիլիզացիայի պատճառով ավտոբուսների երթեւեկությունը դադարեցվել է․ Strana

19:20 05.04.2025

Ուկրաինայի արեւմուտքում վարորդների մոբիլիզացիայի պատճառով ավտոբուսների երթեւեկությունը դադարեցվել է․ Strana

Ուկրաինայի արևմտյան Լվովի մարզի Դրոհոբիչում ավտոբուսի վարորդները հրաժարվել են աշխատանքի գնալ գործընկերոջ մոբիլիզացիայի պատճառով, ինչը քաղաքում տրանսպորտային կոլապս է առաջացրել։ Այս մասին հայտնել է տեղական փոխադրող «Սիգմա» ընկերության տնօրեն Միխայիլ Պաստուշակը։ «Քաղաքային երթուղիներում աշխատող ավտոբուսների վարորդները չեն կարողանա աշխատանքի գնալ։ Պատճառն այն է, որ տարածքային հավաքագրման կենտրոնի աշխատակիցների կողմից կրկնակի փորձեր են եղել՝ բռնի ուժով […] ...

Թրամփը կարծում է, որ Չինաստանի տնտեսությունը ավելի շատ է տուժում մաքսատուրքերից, քան ԱՄՆ-ը

19:09 05.04.2025

Թրամփը կարծում է, որ Չինաստանի տնտեսությունը ավելի շատ է տուժում մաքսատուրքերից, քան ԱՄՆ-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ առևտրային մաքսատուրքերը ավելի շատ են հարվածում Չինաստանի տնտեսությանը, քան ամերիկյան տնտեսությանը։ Այս դիրքորոշումը նա արտահայտել է Truth Social-ում տեղադրված հրապարակման մեջ: «Չինաստանը շատ ավելի շատ տուժեց, քան Միացյալ Նահանգները: Նրանք և շատ այլ երկրներ անընդունելի վատ վերաբերմունք ցուցաբերեցին մեր հանդեպ»,-պնդել է Թրամփը՝ անվանելով ԱՄՆ նախկին տնտեսական քաղաքականությունը «հիմար […] ...

BACK_TO_TOP