Շիրակի ներմարզային երթուղիներից սպասարկող ընկերությունները հրաժարվում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+13.09 oC

Շիրակի ներմարզային երթուղիներից սպասարկող ընկերությունները հրաժարվում են

19:50 11.02.2021

Գյումրիի ավտոկայանի ներմարզային երթուղիների կայանատեղիներում ավտոբուսներն ու միկրոավտոբուսները գնալով պակասում են։ Ուղևորահոսքի նվազելու պատճառով երթուղին սպասարկող ընկերությունները մեքենաները գծից հանում են, քիչ երթուղով էլ շահույթ չեն ստանում: Գյումրիից Հայկավան երթուղին նախկինում 2  միկրոավտոբուս է սպասարկել՝ ժամը մեկ գրաֆիկով։ Հիմա մեկն է մնացել՝ գյուղ մեկնումն ու վերադարձը երկու ժամը մեկ է:

 

Քիչ ուղևորներով գրեթե բոլոր երթուղիներն են աշխատում, երբեմն առանց ուղևորի են գյուղեր հասնում ու հետ գալիս: Ներմարզային որոշ երթուղիների սպասարկումից  ընկերությունները հրաժարվում են։

« 5 երթուղի էս պահին չենք սպասարկում, սպասարկել ենք Իլին, Գառնառիճ, Ցողամարգը, Աշոցքի ձորի գյուղերը, Ամասիայից էլի գյուղեր, դրանք հիմա չենք սպասարկում, մի քանի ամիս առաջ էլ հրաժարվել ենք Գյումրի-Հովունի երթուղուց։ Քիչ է, ուղևորահոսք չկա, հետո էլ երթուղիներում տաքսիներն են շատացել: Նույնը նաև Գյումրի-Երևան երթուղին է, քիչ ուղևորներով գիծը պահում ենք»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի ավտոկայանի երթակարգավար Շիրակ Հովհաննիսյանը:

Ներմարզային երթուղու մրցույթ անցկացվել է  մեկ տարի առաջ, դրանից հետո Շիրակի մարզպետարանը մրցույթներ չի հայտարարում, բայց ոչ թե դրա անհրաժեշտությունը չի եղել, այլ մրցույթների կազմակերպումը այլևս  մարզպետարանների գործառույթը չէ: Ներմարզային երթուղիների սպասարկման մրցույթներ հայտարարելու և անցկացնելու լիազորությունը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն է։

«2020-ի դեկտեմբերից փոխվել է մրցույթի անցկացման կարգը, նախկինում մարզպետարաններն էին հայտարարում մրցույթները, հիմա այլևս այդպես չէ, նախարարությունն է այդ գործառույթն իրականացնելու: Մեզ մնացել է միայն այն, որ եթե երթուղիների սպասարկման ժամկետները լրանում են, մենք երկարացնում ենք մինչև նոր մրցույթի հայտարարումը: Նոր կարգով դեռ հանձնաժողովներ չեն ձևավորվել, մարզպետարանից մեկ ներկայացուցիչ պիտի լինի»,- նշել է  Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:

Մեկ այլ նոր  որոշում էլ կա, որը վերաբերում է խոշորացված համայնքներին, վերջիններիս ղեկավարներին լիազորություն է տրված իրենց համայնքների գյուղերի համար երթուղային ցանց ձևավորել: Ինչպես, ինչ կարգով ՝ հստակեցնելու է նախարարությունը և համապատասխան ծանուցումներ է ուղարկելու խոշորացված համայնքների ղեկավարներին։

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom  ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

14:42 11.04.2025

Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա  ինձ պետք չէ […] ...

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

14:33 11.04.2025

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

14:26 11.04.2025

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...

Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովը

14:19 11.04.2025

Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովը

ԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...

Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքել

14:10 11.04.2025

Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքել

Անգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...

BACK_TO_TOP