Շիրակի մարզի համայնքները 62 սուբվենցիոն հայտ են ներկայացրել՝ ընդհանուրը 4,3 մլրդ դրամ արժողության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Շիրակի մարզի համայնքները 62 սուբվենցիոն հայտ են ներկայացրել՝ ընդհանուրը 4,3 մլրդ դրամ արժողության

19:20 11.02.2021

Ավարտվել է համայնքների սուբվենցիոն հայտեր ներկայացնելու ժամկետը: Մարզպետարանները ընդունել են հայտերը և մինչև փետրվարի 5-ը դրանք ներկայացրել ՀՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարություն: Շիրակի մարզի համայնքները 62 հայտ են ներկայացրել: Դրանք վերաբերում են ճանապարհաշինությանը, մանկապարտեզների, մշակույթի տների վերանորոգմանը, ջրագծերի անցկացման և ֆոտովոլտային կայանների տեղադրմանը: Ընդհանուր գումարային հաշվարկում Շիրակի մարզը 4 մլրդ դրամից ավելի արժողության ծրագրերի հայտ է ներկայացրել, որի ուղիղ կեսը բաժին է հասնում Գյումրիին:

Ձյունը Գյումրիի փողոցներում հալվել է, ու նորից բացվել են մեծ ու փոքր փոսերը: Քաղաքի գրեթե բոլոր երկրորդական փողոցներն են քանդված ու ցեխոտ: Այդպիսիների ցանկը տասնյակների է հասնում: Քաղաքապետարանն այս տարի էլ մեծ ցանկից ընտրություն է կատարել, թե որ երկրորդական փողոցների վերանորոգումն է կարևոր և որոնց համար համայնքային բյուջեն կկարողանա համաֆինանսավորում կատարել:

 

«Ընտրել ենք 8 փողոց և 1 հրապարակ՝ Վարդանանց հրապարակը: Այն ասֆալտապատվել է 2013-ին, այսինքն՝ 8 տարի առաջ: Արդեն ճաքեր են առաջացել, աստիճանաբար քանդվում է: Ընտրել ենք դպրոց ու մանկապարտեզ տանող փողոցները, նորակառույց փողոցներն իրար կապող հատվածները, երկար կամ կարճ՝ կարևոր չէ: Այդ փողոցները ընդգրկել ենք սուբվենցիան հայտում, որպեսզի ցեխը դուրս չգա կենտրոնական փողոցներ»,- SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը:

Մեկ այլ սուբվենցիոն հայտով Գյումրիում տրանսպորտային ցանցն է նորացվելու: 70 միկրոավտոբուս գնելու հայտ է  ներկայացվել: Կառավարության և քաղաքապետարանի  հավասար՝ 50/50 հարաբերակցությամբ են մեքենաները ձեռք բերվելու, եթե սուբվենցիոն հայտը բավարարվի:

«Ռուսական արտադրության մեքենաներ ենք ընտրել, որովհետև փորձը ցույց է տալիս, որ ռուսականներն ավելի հեշտ են շահագործվում, սպասարկումն ավելի էժան է, քան չինականը: 70 մեքենան գնելու ենք 50/50 հարաբերակցությամբ՝ սուբվենցիոն ծրագրով: Կառավարությունը ֆինանսավորելու է 35 մեքենայի ձեռք բերումը, ևս 35-ը քաղաքի բյուջեով է գնվելու»,- նշել է Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը:

 

Գյումրիում շահագործվող չինական ավտոբուսներից ընդամենը երկուսն է սարքին, իսկ ամբողջ քաղաքի երթուղին սպասարկվում է 75 միկրոավտոբուսներով: Կառավարության որոշմամբ՝ 10 տարուց ավելի տարիք ունեցող տրանսպորտային միջոցները չեն կարող շահագործվել:

 

Գյումրիի ներկայացրած սուբվենցիոն հայտերը գումարային առումով ամենամեծն են, իսկ քանակով ամենաշատ հայտերը Մարմաշեն խոշորացված համայնքից է: Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա համեմատ՝ հայտերի քանակը նվազել է, բայց այս տարի, արժողությամբ ավելի մեծ ծրագրերի հայտեր են ներկայացվել:

«2020 թվականին ունեցել ենք 68 սուբվենցիոն հայտ: Քանակն ավելի շատ է եղել, սակայն գումարային առումով այս տարի ավելի զգալի է: Անցյալ տարի ներկայացվել էր 3,8 մլրդ դրամի չափով, սակայն այս տարի ունենք 4,3 մլրդ դրամի չափով սուբվենցիոն հայտ: Այսինքն՝ 2021 թվականը գերազանցում է 2020-ին»,– նշել է Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ուսումնասիրում է հայտերը: Երկու շաբաթից պարզ կդառնա, թե որ մարզում քանի հայտ կհաստատվի, քանիսը կմերժվի: Անցած տարի Շիրակի մարզում ընդամենը մեկ հայտ է մերժվել:

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom  ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հուսով եմ` կշարունակեմ հաջողությունների հասնել «Ինտերի» հետ․ Ինձագի

21:00 26.11.2024

Հուսով եմ` կշարունակեմ հաջողությունների հասնել «Ինտերի» հետ․ Ինձագի

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին գերմանական «Լայպցիգի» դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսին հույս է հայտնել, որ երկար ժամանակ կմնա միլանյան թիմի ղեկին: «Հուսով եմ, որ երկար ժամանակ կմնամ «Ինտերում», ցանկանում եմ շարունակել զգալ «Սան Սիրոյի» մթնոլորտը։ Այստեղ մենք առավելություն ունենք երկրպագուների շնորհիվ, նրանք առաջ են մղում մեզ։ Ես բախտավոր […] ...

G7-ը խոստանում է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

20:55 26.11.2024

G7-ը խոստանում է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

Յոթնյակի (G7) երկրները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ թույլ չտալու Իրանին միջուկային զենք ձեռք բերել։ Այս մասին ասված է Իտալիայում կայացած Յոթնյակի խմբի նախարարների հանդիպման արդյունքներով հայտարարության նախագծում։ «Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը, որ Իրանը երբեք չպետք է ստեղծի կամ ձեռք բերի միջուկային զենք: Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ՝ հակազդելու Իրանի միջուկային էսկալացիային», – նշվում է […] ...

Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին

20:45 26.11.2024

Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հրավերով Վիեննայում մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին: Միջոցառումը նվիրված է միջուկային տեխնոլոգիաների զարգացման և կիրառության խթանմանը, այդ թվում` առողջապահության ոլորտում: Վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման սկզբունքներին` նախարարն իր եույթում անդրադարձել է […] ...

Իսրայելը զգուշացրել է Բեյրութի կենտրոնի բնակիչներին առաջիկա ավիահարվածների մասին

20:38 26.11.2024

Իսրայելը զգուշացրել է Բեյրութի կենտրոնի բնակիչներին առաջիկա ավիահարվածների մասին

Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական մասի չորս թաղամասերի բնակիչներին խորհուրդ է տրվել շտապ տարհանվել անվտանգ վայր՝ կապված «Հըզբոլլահ» կազմակերպության թիրախներին Իսրայելի ռազմաօդային ուժերի առաջիկա հարվածների հետ: Ինչպես հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Էդրին  X-ում, օդային հարձակումները կլինեն Ռաս Բեյրութ, Կորնիշ Մազրաա, Մսեյթբե և Զուկաք էլ Բլաթ թաղամասերի վրա: Նա նշել է, որ հարվածները կհասցվեն այն […] ...

Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»

20:30 26.11.2024

Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն հրաժարվել է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»։ «Ռեալը» ցանկացել է պայմանագիր կնքել բրազիլացի ֆուտբոլիստի հետ։ Այդուհանդերձ, 32-ամյա Կազեմիրոն այդպիսի ցանկություն չունի։ Հիշեցնենք, որ Կազեմիրոն «Ռեալում» հանդես է եկել 2013-2022 թթ., 336 խաղում խփել 31 գոլ, կատարել 29 արդյունավետ փոխանցում։ Նա 2022 թ. ամռանը 70 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։ ...

Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ

20:23 26.11.2024

Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ

Ոչ միայն դրախտային կղզիների լողափերը կարող են պարծենալ սպիտակաձյուն ավազներով, որոնք նման են շաքարավազի կամ ճենապակու: Երկրի վրա, որտեղ, ինչպես ասում էր Անտուան դը Սենտ-Էքզյուպերին, ամեն ինչ կարող է պատահել, կա մի զարմանալի վայր, որտեղ սպիտակ ավազները տեղակայված են ծովերից և օվկիանոսներից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա: Իհարկե, դա անապատ է։ Այս մասին հոդված է հրապարակել […] ...

BACK_TO_TOP