«Յանդեքս» տաքսիում կորած խոշոր գումարով դրամապանակը վարորդը վերադարձրել է տիրոջը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
--4.91 oC

«Յանդեքս» տաքսիում կորած խոշոր գումարով դրամապանակը վարորդը վերադարձրել է տիրոջը

13:00 11.02.2021

Մի կորած, բայց գտնված դրամապանակի պատմությունը հարյուրավոր հոգիներում հույս արթնացրեց, որ կորածը կարելի է գտնել: Մարթա Մելիքսեթյանի դրամապանակը, որի մեջ բանկային քարտեր և 200.000 դրամից ավելի գումար էր, կորել էր «Յանդեքս» տաքսիում:

«Ուրբաթ օրը «Յանդեքս» տաքսիով գնում էի բժշկի։ Վճարեցի, շնորհակալություն հայտնեցի։ Քիչ անց նկատեցի, որ դրամապանակս չկա»: Դրամապանակը, որի մեջ վիրավոր զինվորների համար արծաթապատ կատետրների և սոցիալապես անապահով մի քանի ընտանիքի կոմունալ վճարումների համար նախատեսված գումարն էր, Մարթա Մելիքսեթյանը գտավ ժամեր հետո: Այս մասին ոստիկանության կին սպան պատմում է իր ֆեյսբուքի էջում:

Հրապարակումը լայն տարածում է գտնում: Մեզ հետ զրույցում Մարթան բացում է մանրամասները:

«Գնացի պոլիկլինիկա, դուրս եկա, կրկին «Յանդեքս» կանչեցի, ճանապարհին մտա դեղատուն ու միայն այդ ժամանակ նկատեցի, որ դրամապանակս չկա: Զանգեցի պոլիկլինիկա՝ այնտեղ չկար, բացեցի երթերիս պատմությունն ու զանգահարեցի նախորդ ուղևորությանս վարորդին: Դիմեցի «եղբայրս»-ով, բացատրեցի իրավիճակը, դրամապանակի միջի գումարի անհրաժեշտությունն ու նպատակը»:

Մարթան պատմում է՝ վարորդն անմիջապես ասել է, որ դրամապանակն իր մոտ է, դա իրեն է փոխանցել հաջորդ ուղևորը: Ինքը սպասում էր կորած դրամապանակի տիրոջ զանգին, հավելելով, որ նույնիսկ չի բացել դրամապանակն ու, իհարկե, ոչ մի կոպեկ չի վերցրել:

«Երբ անջատեցի հեռախոսը, հուզվել էի: Վարորդը տվեց դրամապանակը ամուսնուս՝ արտաքին տվյալները, անուն ազգանունը ճշտելուց հետո, որպեսզի հանկարծ սխալ մարդու չտա: Երբ վերցրի դրամապանակս, նայեցի՝ նույնիսկ փողը տեղաշարժած չէր: Այնքան ուրախ էի, որ զինվորների ու սոցիալապես անապահով երեխաների գումարը հետ վերադարձավ»,- պատմում է Մարթա Մելիքսեթյանը:

Դրամապանակի գումարը ուղղվելու էր հերթական բարեգործությանը, որը կազմակերպում է Մարթան: «Մենք ունենք զինվորներ, որոնց սովորական կատետր դնել չի կարելի՝ բորբոքման պատճառով, անհրաժեշտ է հատուկ արծաթապատ հակաինֆեկցիոն կատետր, որի մեկ հատն արժե 29.000 դրամ: Դրանց գումարն էր: 5 երեխա ունեցող միայնակ մոր կոմունալների վարձն էր և այլն»,- ասաց Մարթա Մելիքսեթյանը:

Կին սպան պատերազմից առաջ և հետո աջակցում է բոլոր կարիքավորներին, զոհված զինվորների ընտանիքներին, սոցիալապես անապահովներին: Հիմա նրա բարեգործական նախաձեռնության շահառու են 60-ից ավելի ընտանիք: «Իմ աշխատավարձի զգալի մասն ամեն ամիս ծառայում է բարեգործությանը: Իմ, ընկերներիս և բոլոր պատրաստակամ մարդկանց միջոցով արդեն մի քանի ամիս է հոգում ենք Արցախից ժամանած մեր հայրենակիցների կարիքները՝ վճարում կոմունալները, վարձում տուն, լուծում հագուստի խնդիրը, դպրոցի, ամիսը մեկ տրամադրում պարենի ու տնտեսական իրերի մեծ փաթեթ»:

Սոցիալական խնդիրները հանցագործության կատարման հիմանական պատճառն են: Մարթան վստահ է, կարիքավորին աջակցելով՝ մենք նվազեցնում ենք հանցավորության քանակը:

Արդեն 16 տարի ոստիկանությունում ծառայող Մարթայի ձեռնարկած բարեգործական նախաձեռնության սահմանները Երևանով չեն ավարտվում:

«Սիսիանում, Մարալիկում կան վիրավոր զինվորի ընտանիքներ, ամեն հնարավոր միջոցներով նրանց ենք աջակցում, Գյումրիում կա 2 զոհված ոստիկանության ծառայողի ընտանիք, իմ կրտսեր գործընկերների ընտանիքներն են, ինչպե՞ս չաջակցեմ»:

Ամեն ինչ սկսվեց 2007 թվականին, երբ Մարթա Մելիքսեթյանն աշխատում էր Նոր Նորքի բաժնում՝ անչափահասների գործով տեսուչ: Պատմում է՝ բաժին բերեցին նորածին երեխայի հետ մուրացկանությամբ զբաղվող մոր:

«Երեխան նույնիսկ կարգին տակդիր չուներ: Ես էլ այդ ժամանակ հղի էի: Գնացի տնից իմ երեխայիս համար գնված սնունդը, տակդիրներն ու հագուստը բերեցի ու տվեցի այդ կնոջը»:

Բարեգործությունը ուժ է տալիս: Շատերն են համախմբվել հիմա այդ գաղափարի շուրջ՝ կորուստները վերականգնելու համար: «Յանդեքս» տաքսիի վարորդը՝ Արթուր Հակոբյանը, նշեց՝ իրեն բախտ չվիճակվեց պատերազմին մասնակցել: Հետպատերազմյան շրջանում հնարավորության չափով աջակցում է պատերազմին մասնակցած բոլոր ընկերներին, ծանոթներին ու հարազատներին: Մարթայի կատարած աշխատանքն էլ կենսական կարևոր է համարում:

«Մարթայի դրամապանակը ինձ փոխանցեց հաջորդ ուղևորը: Վերցրեցի այն ու սպասում էի տիրոջ զանգին: Որոշել էի, եթե մինչև օրվա վերջ չզանգեն «Յանդեքս»-ի գրասենյակ կտանեմ: «Յանդեքս»-ում աշխատում եմ հենց առաջին օրից, երբ ընկերությունը մուտք գործեց Հայաստան, այս ընթացքում առաջին դեպքն էր, որ մեքենայիս մեջ իր կորցրին»,- ասաց «Յանդեքս» տաքսիի վարորդ Արթուր Հակոբյանը:

Վարորդը պատմեց՝ թե՛ պատերազմը, թե՛ համաճարակը մեծ ազդեցություն թողեցին աշխատանքի, եկամտի վրա:

«Կորոնավիրուսի պայմաններում աշխատելը դժվար է, բայց թե՛ մենք՝ վարորդներս, թե՛ հաճախորդները պահպանում ենք անվտանգության կանոնները»,- հավելեց վարորդը:

«Յանդեքս»-ից էլ տեղեկացնում են, որ վարորդը կստանա մեծ խրախուսում այդ լավ արարքի համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թայվանը հայտնաբերել է երկու չինական ինքնաթիռներ, որոնք մոտենում են կղզուն

09:10 23.12.2024

Թայվանը հայտնաբերել է երկու չինական ինքնաթիռներ, որոնք մոտենում են կղզուն

Թայվանի զինված ուժերը գրանցել են երկու չինական ինքնաթիռ և յոթ չինական նավեր, որոնք մոտենում են կղզուն։ Այս մասին հայտնել է Թայվանի ռազմական գերատեսչությունը X-ում։ «Այսօր ժամը 06:00-ից առաջ հայտնաբերվել են երկու PLA ինքնաթիռ և յոթ PLA նավատորմի նավեր, որոնք գործում էին Թայվանի շրջակայքում»,-հայտնել է գործակալությունը: Թայվանի զինված ուժերը «վերահսկում են իրավիճակը և համապատասխան արձագանքում», ասվում […] ...

Նախագահ Մուլինոն ասել է, որ Պանամայի ջրանցքը չի անցնի ԱՄՆ-ի վերահսկողության տակ

09:00 23.12.2024

Նախագահ Մուլինոն ասել է, որ Պանամայի ջրանցքը չի անցնի ԱՄՆ-ի վերահսկողության տակ

Պանամայի ջրանցքի յուրաքանչյուր մետրը պատկանում է Պանամային, երկրի ինքնիշխանության և անկախության շուրջ բանակցություններ չեն վարվում։ Այս մասին հայտարարել է Կենտրոնական Ամերիկայի նահանգի ղեկավար Խոսե Ռաուլ Մուլինոն՝ ի պատասխան ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, որ Վաշինգտոնը կարող է պահանջել վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը, եթե դրա օգտագործման ներկայիս պայմանները չվերանայվեն։ «Պանամայի ջրանցքի յուրաքանչյուր մետրը պատկանում […] ...

Yonhap. Հարավային Կորեան ստուգում է նախագահի զանգերի պատմությունը

08:50 23.12.2024

Yonhap. Հարավային Կորեան ստուգում է նախագահի զանգերի պատմությունը

Կորեայի Հանրապետության ոստիկանությունը ստուգում է Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ-Յոլի անձնական հեռախոսի զանգերի պատմությունը՝ դեկտեմբերի 3-4-ը ռազմական դրության դեպքերի հետաքննության շրջանակներում։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Հատուկ քննչական խմբին հետաքրքրում է, թե այդ իրադարձությունների մյուս առանցքային մասնակիցները զանգեր ստացել են, թե ոչ։ Ոստիկանությունը ստացել է համապատասխան հրաման։ Իրավապահ մարմինները մտադիր են նաև մուտք գործել […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:40 23.12.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Ստամբուլում Սեւ ծովի ափերի մոտ ական է հայտնաբերվել

08:33 23.12.2024

Ստամբուլում Սեւ ծովի ափերի մոտ ական է հայտնաբերվել

Սև ծովում՝ Ստամբուլի ափերի մոտ, ական է հայտնաբերվել, այն նախատեսվում է վնասազերծել երկուշաբթի օրը, հայտնում է թուրքական պետական ​​«Անադոլու» գործակալությունը։ Ըստ ԶԼՄ-ների՝ քաղաքացիները ծովում կասկածելի առարկա են տեսել Ստամբուլի Աղվա արվարձանի Սիլե թաղամասի ափին։ «Դեպքի վայր ժամանած մասնագետները պարզել են, որ դա ծովային ական է»,- գրում է գործակալությունը։ Գործակալությունը նշում է, որ Ագվա լողափը և […] ...

1994 թվականից ի վեր՝ հրադադարից հետո, բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

08:23 23.12.2024

1994 թվականից ի վեր՝ հրադադարից հետո, բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․ «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Ուրիշ որեւէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար: Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. […] ...

BACK_TO_TOP