15:17 09.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ժաննա Անդրեասյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ներկայացուցիչներ Դնիս Սումփֆը և Արևիկ Անափիոսյանը:
Ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է Միավորված ազգերի կազմակերպության աջակցությամբ և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի համակարգերում իրականացվող ծրագրերը և հույս հայտնել, որ դրանք կշարունակվեն ավելի մեծ ակտիվությամբ:
Վահրամ Դումանյանը շեշտել է, որ հատկապես հետպատերազմական ճգնաժամային պայմաններում ՄԱԿ-ի առաքելությունը չափազանց կարևոր նշանակություն ունի:
«Հայկական կողմն ակնկալում է միջազգային կառույցների և մասնավորապես ՄԱԿ-ի աջակցությունը 2020 թվականին տեղի ունեցած պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության ներքո անցած պատմամշակութային ժառանգության պահպանության գործում: Մշակութային պատմական այդ հուշարձանները հայ ժողովրդի ստեղծած համամարդկային քաղաքակրթական արժեքներ են»,- նշել է նախարարը: Նա նաև հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կշարունակի իր աջակցությունը՝ ուղղված հետպատերազմական շրջանում հայտնված երեխաների կրթության իրավունքի լիարժեք իրացմանը:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, իր հերթին խոսելով համագործակցության կարևորության մասին, փաստել է. «ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը բարձր է գնահատում ԿԳՄՍ նախարարության հետ տարիների համագործակցությունը: Հատկապես գնահատելի են Covid-19-ի ընթացքում դպրոցականներին և ուսանողներին հեռավար ուսուցման գործիքներ տրամադրելու, կրթական նոր հարթակներ ստեղծելու, ինչպես նաև ապահով վերաբացման համար դպրոցներին հիգիենիկ պարագաներով աջակցելու համատեղ ջանքերը: Կրթությունը մարդկային կապիտալի կառուցման և երկրի զարգացումը խթանող շարժիչ ուժերից մեկն է: Մենք ակնկալում ենք շարունակել փոխանակվել լավագույն փորձով և աջակցել Հայաստանում կրթական բարեփոխումներին: Մասնավորապես, առաջիկայում կենտրոնանալու ենք ժամանակավոր ուսումնական տարածքների ստեղծման վրա և աջակցելու ենք Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում ապաստանած երեխաների որակյալ կրթության ներառական հասանելիությանը»:
ՄԱԿ-ի ծրագրում թիրախային է դիտվում կրթության միջոցով բարեկեցությունը, և այդ համատեքստում կարևորվում է մարդու իրավունքների իրացումը` կրթության, այդ թվում նաև մասնագիտական կրթության հասանելիության բարձրացման խթանմամբ: ՄԱԿ-ի ներկայացուցիչները նշել են, որ ծրագրեր են նախանշվում նաև երիտասարդության և սպորտի ոլորտներում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն էլ, ներկայացնելով կրթության ոլորտում ՄԱԿ-ի հետ համագործակցությունը, կարևորել է ներկայումս Հայաստանում կրթության ոլորտի առաջնահերթություններից մեկի՝ համընդհանուր ներառական կրթության զարգացմանն ուղղված համագործակցությունը՝ հաշվի առնելով, որ ՀՀ օրենսդրությամբ մինչև 2023 թվականը նախադպրոցական կրթության համակարգում անցում է կատարվելու համընդհանուր ներառականությանը:
Կողմերն անդրադարձել են նաև Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությանը` կարևորելով Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի արդյունավետ իրագործումը մարզային դպրոցներում: Նշվել է, որ համավարակով պայմանավորված առկա ուսուցման բացակայության պայմաններում երեխաներին դպրոցական սննդի շրջանակում տրվել են սննդի տուփեր:
Խոսելով համավարակի պայմաններում կրթության շարունակականության ապահովման մարտահրավերի մասին` նշվել է, որ Հայաստանում միջազգային և տեղական կառույցների, այդ թվում` ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների գործուն աջակցությամբ հնարավոր է եղել ապահովել հեռավար դասերին աշակերտների 85 տոկոս մասնակցություն:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը՝ իրագործելու Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ապահովմանը միտված աշխատանքները` առանձնահատուկ կարևորելով համագործակցությունը ՄԱԿ-ի «Մանկական հիմնադրամի» և Պարենի համաշխարհային կազմակերպության հետ՝ համապատասխանաբար ԿԶՆ 4-ի և ԿԶՆ 2-ի շրջանակներում: Նա նաև տեղեկացրել է Կրթության միջազգային գործընկերությանը Հայաստանի անդամակցության մասին և վստահություն հայտնել, որ որպես դրամաշնորհային գործակալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի դերակատարումը լավագույնս կնպաստի ծրագրի առաջին փուլի արդյունավետ իրականացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համավարակով և հետպատերազմական իրավիճակով պայմանավորված այլ խնդիրներ` համագործակցության ծրագրերի հստակեցման և գործունեության ընդլայնման նպատակով:
15:35 29.04.2025
Օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանըԱմբողջ աշխարհում կարեւոր տեղ են զբաղեցնում մշակութային աճուրդները: Դրանք խթանում են արվեստի ստեղծագործությունների վաճառքի մեխանիզմների եւ գործիքակազմի զարգացումը, արվեստի շուկայի ձեւավորումը: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նրա խոսքով մշակութային աճուրդները կարեւոր հարթակներ են, որոնք ձեւավորում եւ արտացոլում են արվեստի շուկայի տեղաշարժը: «Ներկայում Հայաստանի Հանրապետությունում մշակութային աճուրդների […] ...
15:28 29.04.2025
ՀՀ ԱԽ քարտուղարը և Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդականը քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակըԱպրիլի 29-ին Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդական Մոհամմադ բին Ահմադ ալ-Մուսնադի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը: ...
15:28 29.04.2025
Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտինՀունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին, X սոցիալական ցանցում հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Հունգարիայի խորհրդարանը հենց նոր քվեարկեց ՄՔԴ-ից դուրս գալու օգտին։ Այս որոշումը կայացնելով՝ մենք հրաժարվում ենք լինել քաղաքականացված հաստատության մաս, որը կորցրել է իր անաչառությունն ու հեղինակությունը», – գրել է նա։ Հունգարիայի՝ ՄՔԴ-ից դուրս գալու […] ...
15:20 29.04.2025
Մադրիդի «Մասթերսի» մի շարք մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառովԹենիսի Մադրիդի «Մասթերսի»` ապրիլի 28-ի ցերեկային և գիշերային մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառով։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: «Կազմակերպության վերահսկողությունից անկախ պատճառներով և ընդհանուր անվտանգությունն ապահովելու նպատակով, ապրիլի 28-ին Իսպանիայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումը հանգեցրել է Mutua Madrid Open-ի ցերեկային և գիշերային մրցախաղերի չեղարկմանը»,- նշված է պաշտոնական հայտարարությունում: ...
15:15 29.04.2025
Կառավարությունում Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Միխեիլ ԿավելաշվիլիինԿառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ ...
15:12 29.04.2025
Հրդեհի ահազանգ Շիրակի փողոցումԱպրիլի 29-ին, ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […] ...