Չեխիան ուսումնասիրում է Սպուտնիկ V պատվաստանյութի ուղղակի գնումների հնարավորությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Չեխիան ուսումնասիրում է Սպուտնիկ V պատվաստանյութի ուղղակի գնումների հնարավորությունը

18:30 06.02.2021

Չեխիայի առողջապահության նախարարության փորձագետները ուսումնասիրում են «Սպուտնիկ V»  ռուսական պատվաստանյութի հնարավոր գնման իրավական ասպեկտները։ Այս մասին  հաղորդել է Պրահայի Seznam ցանցը ՝ վկայակոչելով գերատեսչության իր աղբյուրները:

«Մի քանի օր առաջ առողջապահության նախարարության փորձագետներին հանձնարարվեց պարզել, թե ինչ իրավական հնարավորություններ կան ռուսական  պատվաստանյութի համար, որպեսզի թույլատրվի երկրում կիրառել այն  առանց Եվրոպական դեղերի գործակալության (EMA) համապատասխան հաստատման», – ասվում է հայտարարությունում։

Ուրբաթ օրը Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հատուկ այցով եղել է Բուդապեշտում ,  բանակցություններ վարեց իր հունգարացի գործընկեր Վիկտոր Օրբանի հետ՝ պարզելու, թե ինչպես է օգտագործվում «Սպուտնիկ V» պատվաստանյութը այս երկրում, որը ԵՄ առաջին երկիրն էր, որը պատվաստանյութը  ստացել է անմիջապես Ռուսաստանից:

Ըստ Բաբիշի, Չեխիան այս հարցում կարող են  ընթանալ նույն ճանապարհով, ինչ Հունգարիան: Ըստ Չեխիայի վարչապետի, երբ խոսքը վերաբերում է մարդկանց առողջությանը, քաղաքականությունը մի կողմ է դրվում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի

11:50 28.11.2024

Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի

Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Հունգարիայում դեսպանություն բացելու որոշմանը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի համար Հունգարիան ունի կարևոր նշանակություն՝ որպես ԵՄ անդամ երկիր։ 2022թ․ դեկտեմբերի 1-ին Լոձում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել լիարժեք դիվանագիտական […] ...

39-ամյա տղամարդը խուլիգանության կասկածանքով տարվել է ոստիկանություն

11:45 28.11.2024

39-ամյա տղամարդը խուլիգանության կասկածանքով տարվել է ոստիկանություն

Կոտայքի մարզի պարեկները նոյեմբերի 27-ի ժամը 15-ի սահմաններում Մրգաշեն համայնքում շրջագայության ժամանակ 1-ին փողոցում նկատել են «Հոնդայի» մակնիշի մեքենան, որի վարորդը, համացանցում տարածված տեսանյութի համաձայն, նոյեմբերի 25-ին Երևան-Սևան-Իջևան Մ4 ճանապարհի՝ «Արծվի թևեր» կոչվող հատվածում վարելիս պատուհանից նետել էր ճայթուկներ: Պարեկները «Հոնդայիի» վարորդին՝ Մրգաշեն գյուղի բնակիչ 39-ամյա տղամարդուն, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են […] ...

Էդուարդ Հակոբյանը նշանակվեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

11:38 28.11.2024

Էդուարդ Հակոբյանը նշանակվեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Կառավարությունը Էդուարդ Հակոբյանին նշանակեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ: Հակոբյանին պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակելու մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում: ...

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

11:34 28.11.2024

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

Նոյեմբերի 19-ին, ժամը 19-ին, Վարդենիս քաղաքի Անդրանիկի փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով, Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժին է տեղափոխվել 41-ամյա տղամարդ։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտաբերվել են դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և 4,7 գրամ կանեփանման դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ: Վարդենիսցի տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, վայրաճ կանեփից պատրաստել է անձնական օգտագործման […] ...

Մարտի 1-ի գործով Քոչարյանն ու մյուսներն ինքնակամ ներկայացել են դատարան

11:25 28.11.2024

Մարտի 1-ի գործով Քոչարյանն ու մյուսներն ինքնակամ ներկայացել են դատարան

Մարտի 1-ի գործով անցնող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այսօր ինքնակամ ներկայացել են դատական հերթական նիստին։ Նախորդ՝ նոյեմբերի 15-ի նիստին, նրանք դատարան չէին եկել։ Դատարանը Քոչարյանին, Խաչատուրովին և Օհանյանին բերման ենթարկելու որոշում էր կայացրել։   ...

Կապանում հյուպատոսություն բացելու հարցում Մոսկվան սպասում է Երևանի պատասխանին․ Զախարովա

11:19 28.11.2024

Կապանում հյուպատոսություն բացելու հարցում Մոսկվան սպասում է Երևանի պատասխանին․ Զախարովա

Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման հետ կապված իրավիճակը չի փոխվել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք բազմիցս մեկնաբանել ենք այդ հարցը, ցավոք, իրավիճակը չի փոխվել: Հայկական կողմը համաձայնություն է տվել հյուպատոսություն բացելու վերաբերյալ, որից հետո ռուսական կողմը էկզեկվատուրա է խնդրել, սպասում ենք պատասխանի։ Թե որն է համապատասխան նյութեր […] ...

BACK_TO_TOP