17:15 06.02.2021
Գյումրին 15-ից ավելի թաղամասերով սպասարկման 9 երթուղի ունի, 3-ից «Քոնֆորտ Լայն» ընկերությունը 8 ամիս առաջ հրաժարվել է, ստիպված մեկ այլ՝ «Նյու Սիթի Տրանսն» է սպասարկում և ժամանակավոր: Երթուղիների համար հերթական մրցույթ է հայտարարված ու էլի հայտեր ներկայացնողներ չկան։
1-ին և 40 համարների ավտոբուսային պարկը չինական արտադրության ավտոբուսներով թարմացվեց 2013 թվականին։Կարճ ժամանակ շահագործելուց հետո պարզեցին, որ դրանք մեր քաղաքի փողոցներին հարմար չեն, հիմա բոլորն անսարք վիճակում կայանված են:
Երթուղային ցանցում եղած խնդիրները քիչ են, օրենքն էլ իր հերթին արգելում է սպասարկող ընկերություններին 10-ը տարուց ավելի մեքենա շահագործել : Իսկ Գյումրիի ուղևորատար տրանսպորտային միջոցների շահագործման ժամկետը ոչ թե 10-ը, այլ 15 տարին էլ է գերազանցում։
2018 -ին, երբ Գյումրիում մեկնարկեցին փողոցաշինական լայնածավալ աշխատանքները քաղաքապետարանը հայտարարեց ասֆալատումից հետո նոր երթուղիների շահագործման նախապատրաստումների մասին։ Անցած տարի ուսումնասիրություններ են կատարել, մոնիթորինգ են անցկացրել, որը սակայն անավարտ է մնացել։ Հին երթուղային ցանցով, հին տրանսպորտային միջոցներով ներքաղաքային ուղևորափոխադրումները մնացել է մեկ սպասարկող ընկերության հույսին։
«Վերջնական ընթացք կունենանք մարտ կամ ապրիլ ամիսներին, երբ կազմակերպությունը լրիվ կավարտի մոնիթորինգը, հաշվարկները։ Վերջնարդյունքում ունենալու ենք 8 կամ 9 երթուղի Գյումրիի համար, դա կլինի մեր նոր երթուղային ցանցը։ Դրանից հետո միայն կհայտարարվի դարձյալ մրցույթ, որպեսզի ընտրվի սպասարկող ընկերությունը, ու թե քանի մեքենաներով է սպասարկելու»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը։
Նոր երթուղիների համար նոր մեքենաներ են ձեռք բերելու և հույսը սուբվենցիոն ծրագիրն է։ Անցած տարի ամռանը 3 նոր միկրոավտոբուս են գնել, էլի են գնելու։ Այս ընթացքում նաև հասցրեցին օդային տրանսպորտ ունենալու նախագիծ ներկայացնել գյումրեցիներին, որի շուրջ հավանական ու անհավանական գաղափարներ են պտտվում։ «Սքայ Գյումրի»–ի ներկայացրած օդային տրանսպորտի նախագծին բաժնի պետն առաջին օրվանից «հեքիաթային» բնորոշումն է տվել:
Օդային տրանսպորտը 500 միլիոն դոլարի ներդրում է պահանջում, որպեսզի քաղաքի մի ծայրը մյուսին կապող երթուղի ունենա։ Իսկ իրականացման ժամկետը երեք տարի է, ճիշտ այնքան, որքան ժամանակ վերգետնյա տրանսպորտի համար նոր ցանցի նախագծման աշխատանքների համար է ծախսվել։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX , ARPINET, Opticom ցանցային օպերատորների կապուղիներո, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...