Գյումրիի «Մտորումների թատրոնը» դարձել է էքսպերիմենտալ հարթակ երիտասարդների համար  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+20.09 oC

Գյումրիի «Մտորումների թատրոնը» դարձել է էքսպերիմենտալ հարթակ երիտասարդների համար 

20:57 05.02.2021

Գյումրիի թատերական արվեստի երիտասարդ ներուժը էքսպերիմենտալ նոր հարթակ է ձեռք բերել: Պրոֆեսիոնալ բեմը նոր սերնդի համար հասանելի է նաև  դրամատիկական և տիկնիկային թատրոններում, որոնց կողքին երրորդ թատրոնի գոյությունը այլընտրանք է նոր գաղափարներ իրականացնելու համար։ Գյումրիի «Մտորումների թատրոնը»  ստեղծել է  ակադեմիական ստանդարտներից դուրս՝  սեփական պատկերացումները հանդիսատեսին ներկայացնելու համար բոլորովին  նոր միջավայր. 

Գյումրիի Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հատվածը ժամանակին ավագ սերնդին հայտնի էր որպես «կոնյաչնի բառ»․ աշխատանքից հետո այցելել, կոնյակ կամ օղի խմել, զրուցել ու փոքր-ինչ գինովցած փիլիսոփայական մտքեր փոխանակել։ ՀՀ Վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը  տարածքից բացառել է ալկոհոլը, իսկ մտորումներն ու զրույցները երիտասարդ  դերասանների ու հանդիսատեսի միջև է ապահովվում։

«Էս թատրոնը մի քիչ ակադեմիական սկզբունքներին դեմ է, մի քիչ փորձարարական է, մի քիչ գժությունների թատրոն է, ուզում ենք երիտասարդները այստեղ փորձեն իրենց ուժերը, իրենց հայտագիր ներկայացնեն։ Մեր թատրոնի դռները բաց են յուրաքանչյուր արվեստագետի համար, ով ուզում է իր ուժերը փորձել։ Իրականում շատ համարձակ քայլ է պրոֆեսիոնալ թատրոնի համար , բայց ես ուզում եմ, որ երիտասարդությունը այստեղ հաստատվի,» – ասում է վաստակավոր արտիստը։  

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի ուսանողներից ու շրջանավարտներից շատերը պրոֆեսիոնալ կարիերա են կառուցում նոր թատրոնում։ Փակագծեր ու թատերական չորրորդ պատ չունենալու համար ընտրել են Մտորումների թատրոնը։ Այստեղ խաղում են միասին, լրացնում իրար։ 

«Էստեղ հանդիսատեսը յուրաքանչյուր ժանրում կարողանում է գտնել իր նախասիրությունը։ Ես կարծում եմ, որ ինքը ճանապարհ է հարթում յուրաքանչյուր ուսանողի, ավարտած դերասանի՝ դեպի սեփական պատկերացում ունեցող թատրոն։ Հենց երիտասարդների երազած թատրոնն է, որ միտված է խթանելու արվեստը»,-նշում են երիտասարդ  դերասաններ Ամալյա Ղամբարյանն ու Դավիթ Մարդոյանը, ովքեր փորձարարական թատրոնում կուրսընկերներից խաղընկերներ են դարձել։

 

Քաղաքի երիտասարդ արտիստների  համար այս թատրոնը իրենց պատկերացրած ստանդարտներով է։ Ակադեմիական թատրոնի վարպետը տվել է բոլոր հնարավորությունները կամերային պայմաններում ինքնարտահայտվելու, սեփական պատկերացումներով գործերը բեմադրելու ու խաղալու համար։

«Գիտեք, երբ ուսանողին ասում ես՝ Սունդուկյան բեմադրի զարմացական հայացքով նայում է՝ «Սունդուկյա՞ն, 21-րդ դարում «Պեպո՞» , Սունդուկյա՞ն, ավելի լավ է Ժան Կոկտո» ու տարօրինակ անուններ է սկսում հուշել, ասում եմ արի, արի իմ մոտ, իմ թատրոն, էդ տարօրինակ հեղինակներիդ բեր, ցույց տուր տեսնենք,» – ասում է գեղարվեստական ղեկավարը։

 

Թատերական  ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի ուսանողները վարպետի առաջարկը անպատասխան չեն թողնում։ Մշակում են աշխատանքը, գալիս, ու պրակտիկ պայմաններում ներկայացում բեմադրում։ Գառնիկ Նիկոլյանը Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի չորրորդ կուրսի ուսանող է։ Իր ավարտական աշխատանքն է բեմադրում։ Ընտրել է Դոստոևսկու Ծիծաղելի մարդու երազը։ Երիտասարդ ռեժիսորի խոսքով՝ այդ  ներկայացման համար կամերային թատրոնի պայմաններն ավելի նախընտրելի են․ 

 

«Բարդ էր կայացած թատրոնում բեմադրել, որովհետև ուսանող եմ ու շատ փորձ չունեմ, սակայն էդ չունենալս չխանգարեց, որովհետև ջերմ մթնոլորտ է տիրում թատրոնում ու ոչ մեկ էնպես չի պահում իրեն, որ ես վատ չզգամ, որ ուսանող եմ»։

Երիտասարդ դերասանների ներգրավվածությամբ թատրոնը չի մոռանում նաև պատանի հանդիսատեսին։ Գեղարվեստական ղեկավարը  վերականգնել է 60-ականներից մոռացված ստվերների թատրոնը։ Ամռանը՝ սահմանափակումների շրջանում բացօթյա բեմադրել են։ Քաղաքի բնակիչներին ու հյուրերին ուրախացրել են Գյումրիի գույները ներկայացումով։ 

Թատրոնն հիմա պատրաստվում է հանդիսատեսի հայրենասիրական մտորումներ ապահովել։ Երիտասարդ դերասանները հայ դասականների գործերն են ներկայացնելու ամիսներ անց:Մտորումների  նպատակը  այլընտրանք առաջարկելն է, որի պահանջարկը մշակութային Գյումրիում միշտ կա։ 

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX  և Opticom ցանցային օպերատորների կապուղիներով։ Ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով ամբողջ աշխարհում։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշխարհի գավաթի բացարձակ հաղթողներ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը պարգևատրվել են

16:16 29.04.2025

Աշխարհի գավաթի բացարձակ հաղթողներ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը պարգևատրվել են

Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի բացարձակ հաղթողներ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում պարգևատրվել են: Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն ու Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկում մասնակցել է աշխարհի գավաթի 6 փուլերից 5-ին և նվաճել 4 ոսկե մեդալ: Երիտասարդների աշխարհի չեմպիոն, 17-ամյա Համլետ Մանուկյանը նժույգ թափերում մասնակցել է […] ...

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացած

16:10 29.04.2025

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացած

Երեկ՝ ապրիլի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի տանը երեխայի դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, գյուղ է ժամանել Լոռու մարզային քրեկան վարչության օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ […] ...

Գլխավոր դատախազը բավարարել է Ավստրիայի միջնորդությունը. բնակարանային գողություններ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններին

16:00 29.04.2025

Գլխավոր դատախազը բավարարել է Ավստրիայի միջնորդությունը. բնակարանային գողություններ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ավստրիայի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը։ Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բնակարանային գողություններ կատարելու մեջ մեղադրվող Ա.Ս.-ն հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններին: ...

Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկել է «Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» միջազգային գիտաժողովը

15:50 29.04.2025

Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկել է «Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» միջազգային գիտաժողովը

Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկել է «Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը: Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի և Ֆրանսիայի ազգային գրադարանների տնօրենները, գրադարանային ոլորտի մասնագետներ, գրադարանավարներ։ Գիտաժողովն անցկացվում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի […] ...

Երևանում կայանալիք վոլեյբոլի Մ16 ԵԱ-ին կմասնակցեն 16 հավաքականներ

15:43 29.04.2025

Երևանում կայանալիք վոլեյբոլի Մ16 ԵԱ-ին կմասնակցեն 16 հավաքականներ

Հայտնի են դարձել հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը Երևանում կայանալիք վոլեյբոլի տղաների մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության մասնակիցները: Մրցաշարին կմասնակցեն 16 երկրի հավաքականներ. 1․Հայաստան 2․Ֆրանսիա 3․Լեհաստան 4․Իտալիա 5․Հունգարիա 6․Լատվիա 7․Չեխիա 8․Թուրքիա 9․Բուլղարիա 10․Իսպանիա 11․Ուկրաինա 12․Ավստրիա 13․Հունաստան 14․Սերբիա 15․Սլովենիա 16․Ռումինիա Վիճակահանությունն առցանց կանցկացվի: Կլինի երկու ենթախումբ, 8-ական հավաքականով: Հայաստանի հավաքականը կլինի առաջին ենթախմբում: Երկու ենթախմբերում առաջին և […] ...

Օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը

15:35 29.04.2025

Օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը

Ամբողջ աշխարհում կարեւոր տեղ են զբաղեցնում մշակութային աճուրդները: Դրանք խթանում են արվեստի ստեղծագործությունների վաճառքի մեխանիզմների եւ գործիքակազմի զարգացումը, արվեստի շուկայի ձեւավորումը: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նրա խոսքով մշակութային աճուրդները կարեւոր հարթակներ են, որոնք ձեւավորում եւ արտացոլում են արվեստի շուկայի տեղաշարժը: «Ներկայում Հայաստանի Հանրապետությունում մշակութային աճուրդների […] ...

BACK_TO_TOP