14:20 05.02.2021
Հյուրանոցների և հյուրընկալության կառավարման վկայագիր շնորհող ծրագրի ղեկավար Զարմինե Զեյթունցյանն այսօր ասուլիսի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե ինչու զբոսաշրջիկները պետք է ընտրեն ՀՀ գալը՝ հատկապես պատերազմական վերջին իրողությունը հաշվի առնելով։
«Ես ուսումնասիրություններ եմ անում, և Հայաստանը խոցելիության ինդեքսում ապահով և ստաբիլ երկրների ցանկից պատերազմի հետևանքով իջեցվել է մեկ աստիճան ներքև և հասել, էսպես ասած, զգուշացում կարգավիճակի: Այս կարգերն ուսումնասիրվում են զբոսաշրջիկների կողմից, ֆորումի կողմից, խորհրդակցական կազմակերպությունների կողմից»,- ասել է Զեյթունցյանը՝ հավելելով, որ մինչ պատերազմը Հայաստանը եղել է աշխարհի ամենաապահով երկրների շարքում: Ամեն դեպքում, ապահովության ինդեքսով հիմա էլ Հայաստանը բարձր է հարևան երկրներից՝ Վրաստանից, Ադրբեջանից:
Ըստ Հյուրանոցների և հյուրընկալության կառավարման վկայագիր շնորհող ծրագրի ղեկավարի՝ բանալին իմիջը բարձրացնելու մեջ է: Խոսքը նոր զբոսաշրջային արդյունքներ ստեղծելու մեջ չէ, այլ կառավարման ընկալումների:
«Ես միշտ ասում եմ, որ պետք է քաղել նախ ներքևում կախված պտուղը: Մենք այսօր հպարտանում ենք, որ Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է, բայց այս մասին գիտենք միայն մենք: Մեր մշակութային ժառանգությունն այսօր ամբողջովին կապիտալիզացված չէ, այն մեր հիմնական ակտիվն է, որը պետք է օգտագործենք, որպեսզի կարողանանք զբոսաշրջիկին գրավել»,- ասել է Զարմինե Զեյթունցյանը՝ հավելելով, որ շատ կարևոր է նաև ասել այն մասին, որ պատերազմից հետո ՀՀ-ում անվտանգ է: Դա, օրինակ, Վրաստանում՝ արվել է աշխարհի լավագույն գովազդային ընկերություններից մեկին հրավիրելով:
«Շատ կարևոր է պետական մակարդակով լուրջ քաղաքական կամք: Հասկանալու, որ զբոսաշրջությունը մակերեսային գործունեություն չի, դա «շորտիկով ու մայկայով», ապարատը ձեռքին ինչ-որ անհայտ մարդ չի, դա շատ լուրջ տնտեսական, սոցիալական և մշակութային ազդեցություն ունի, այսպիսի թերի կառույցի գոյությամբ, թերի ֆինանսավորմամբ, անհնար է ընդամենը էնտուզիազմի շնորհիվ հասնել այն արդյունքներին, ինչի մասին, որ ես խոսում եմ»,- ասել է նա:
09:40 28.11.2024
Մեքսիկայի նախագահը Թրամփի հետ քննարկել է միգրացիայի հարցը09:03 28.11.2024
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում08:35 28.11.2024
Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին22:08 27.11.2024
“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին21:44 27.11.2024
Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը21:12 27.11.2024
ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta19:17 27.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն18:47 27.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց18:36 27.11.2024
Վիրցը կրկնել է Մեսսիի ռեկորդը16:47 27.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ09:30 28.11.2024
ԱՄՆ-ը Ուկրաինային 725 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում․ ReutersՎաշինգտոնի վարչակազմը պատրաստվում է Ուկրաինային տրամադրել 725 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության հերթական փաթեթը, չորեքշաբթի հաղորդել է Reuters-ը։ Ըստ ԱՄՆ պաշտոնական աղբյուրի՝ փաթեթը կներառի հակատանկային զենքեր, անօդաչու թռչող սարքեր, ականներ, Stinger մարդատար շարժական հակաօդային պաշտպանության համակարգեր և HIMARS բազմակի հրթիռային համակարգերի զինամթերք։ Զենքը Կիև կտեղափոխվի ԱՄՆ-ի պահեստներից։ Ակնկալվում է, որ ուկրաինական կողմին կտրամադրվեն նաև կասետային […] ...
09:22 28.11.2024
Պեկինը հերքել է պնդումները, որ թայվանական ձեռնարկությունները լքում են մայրցամաքըՉինաստանի Պետական խորհրդի Թայվանի հարցերով գրասենյակի խոսնակ Չեն Բինհուան հերքել է որոշ ԶԼՄ-ների տեղեկությունները, թե թայվանական ձեռնարկությունները լքում են Չինաստանը: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ «Ընդհակառակը, վերջերս տարբեր գործողություններ են իրականացվել՝ խթանելու Թայվանի նեղուցի երկու կողմերի միջև տնտեսական փոխանակումները, ինչը թայվանցի գործարարների և ընկերությունների համար ավելի հարմար է դարձնում մայրցամաքային Չինաստանի շուկայական հնարավորություններից օգտվելը»,-ասել […] ...
09:12 28.11.2024
Իսրայելական բանակը հարձակումներ է իրականացրել Հորդանան գետի Արևմտյան ափին․ Al JazeeraԻսրայելական բանակը կռվում է պաղեստինյան դիմադրության ուժերի հետ Հորդանան գետի արեւմտյան ափի մի շարք բնակավայրերի վրա հարձակման ժամանակ: Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Պաղեստինցիները կրակ են բացել իսրայելցի զինվորների վրա Նուր Շամս փախստականների ճամբարում, որը գտնվում է հյուսիսային Հորդանան գետի արեւմտյան ափին և Թուլկարմի ծայրամասում։ Հաղորդվում է նաև, որ Պաղեստինի զինյալ խմբավորումների […] ...
09:03 28.11.2024
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղումՆոյեմբերի 28-ին՝ ժամը 08։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Արագածի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի ատոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տաթև-Լծեն, Արագած-Ծիլքար, […] ...
08:58 28.11.2024
Հրդեհ Լեռնավան գյուղումՆոյեմբերի 28-ին, ժամը 05:34-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լեռնավան գյուղում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 13-րդ փողոցի տներից մեկին կից շինության տանիքում (54 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...
08:50 28.11.2024
«Կադիլակը» 2026 թվականից կմասնակցի Ֆորմուլա-1-ինՖորմուլա-1-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ General Motors-ի հետ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել 2026 թվականից «Կադիլակ» թիմի` մրցարշավների մասնակցության վերաբերյալ: Ամերիկյան «Կադիլակը» կդառնա Ֆորմուլա-1-ի 11-րդ թիմը: Իդեպ, Ֆորմուլա-1-ի 2026 թվականի մրցաշրջանի մեկնարկում «Կադիլակի» բոլիդների համար շարժիչներ կմատակարարեն ճապոնական «Հոնդան» կամ իտալական «Ֆերարին»: ...