Շիրակի մարզում կարտոֆիլի ցանքերը ևս կապահովագրվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Շիրակի մարզում կարտոֆիլի ցանքերը ևս կապահովագրվեն

19:10 03.02.2021

Նախորդ տարի Շիրակի մարզում ապահովագրության ենթակա մշակաբույսերի ցանկում էին հացահատիկն ու խնձորի այգիները: Հիմա գյուղացիները կարող են ապահովագրել նաև կարտոֆիլի ցանքերը: Էկոնոմիկայի նախարարությունը հաստատել է մշակաբույսերի ցանկը, հնարավոր ռիսկերը և պետության մասնակցության բաժինը գյուղապահովագրության ծրագրում, ինչպես նաև ապահովագրական պայմանագրերի կնքման ժամկետները, բայց դեռ վերջնական հաշվարկված չեն ապահովագրավճարները: Ապահովագրական ընկերությունները փոխհատուցում են ոչ թե սպասվող բերքի եկամտի կորուստը, այլ կատարված ծախսերը:

 

Ազատանի պահեստներում կարտոֆիլի սերմացուն զատել են պարենայինից ու պահում են գարնանը ցանելու համար: Միայն Ազատանում տարեկան մոտ 700 հեկտար կարտոֆիլ են մշակում: Մարզի ամենամեծ ֆերմերային տնտեսություններն այստեղ են: Հարևան գյուղերում էլ  հողեր են վարձակալում: Մշակում են, ցանում, ամեն տարի էլ կարկուտից տուժում են:

 

Այս տարի ընդլայնվել է մշակաբույսերի ցանկը, նաև հնարավոր ռիսկերը: Նախորդ տարի Շիրակի մարզում փոխհատուցվում էին միայն կարկտահարության և հրդեհի հետևանքները, այս տարի ավելացել է նաև ցրտահարությունը: Սա սպառնում է հիմնականում վաղահաս կարտոֆիլի ցանքերին:

«Ամենակարևորը մեր մարզի համար կարտոֆիլի ցանքերն են ընդգրկված: Նույնիսկ կարտոֆիլի ցանքերը բաղդատած են՝ վաղահաս, միջին վաղահաս և ուշահաս տեսակների: Բոլորի համար պայմանագրերի կնքման  տարբեր ժամկետներ են սահմանված: Վաղահաս կարտոֆիլի համար հողօգտագործողները ապահովագրական պայմանագիրը պետք է ունենան մինչև մարտի 10-ը, միջին վաղահասի համար՝ մինչև մարտի 20-ը, իսկ հացահատիկի համար ժամկետ է սահմանված մինչև մայիսի 1-ը»,- Shantnews-ին ասել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը:

Ապահովագրական ընկերությունները պարտավորվում են փոխհատուցել ոչ թե սպասվող բերքից ակնկալվող եկամուտը, այլ կատարված ծախսերը:  Ապահովագրավճարների 50-60 տոկոսը կսուբսիդավորի կառավարությունը:

Ծրագրում ընդգրկված նոր մշակաբույսերի ապահովագրավճարները դեռ  հաշվարկված չեն: Բայց հստակ է, որ մեկ հեկտար կարտոֆիլի դեպքում ապահովագրավճարը մի քանի անգամ ավելին կլինի, քան մեկ հեկտար հացահատիկի դեպքում էր:

 

«Ըստ մեր նախնական հաշվարկների՝ մոտավորապես 120 հազար դրամ մեկ հեկտար կարտոֆիլի համար հնարավոր է ապահովագրական վճար վճարի գյուղացին, բայց կարտոֆիլի եկամուտն ու վնասն էլ է շատ: Եթե հաշվարկենք, վճարելով 120 հազար դրամ՝ մեկուկես մլն վերադարձ կստանա: Կարելի է ասել՝ վնասն ապահովագրված է: Ճիշտ է, եկամուտ չի ստանա, բայց վնաս էլ չի կրի»,- նշել է Անդրանիկ Նալբանդյանը:

Շիրակի մարզում հացահատիկի ցանքերը կազմում են 28-30 հազար հեկտար, կարտոֆիլի ցանքերը 3000-4000 հեկտար են, 60 հեկտար էլ խնձորի այգիներն են: Շիրակի մարզում բնական աղետի վնասները ամբողջությամբ ապահովագրելու համար անհրաժեշտ է, որ բոլոր գյուղացիներն իրենց հողատարածքներն ապահովագրեն, ինչպես նաև ծրագրում ընդգրկվեն բանջարաբոստանային կուլտուրաները, որոնք Շիրակի մարզում 1800 հեկտար են կազմում:

 

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX  և Opticom ցանցային օպերատորների կապուղիներով։ Ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով ամբողջ աշխարհում։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը

21:32 26.11.2024

Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը

ՔՊ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Վարչության նիստ։ Վարչությունը որոշել է Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու։ ...

Երկրաշարժ Իրանի Ահար քաղաքից 67 կմ արևմուտք

21:24 26.11.2024

Երկրաշարժ Իրանի Ահար քաղաքից 67 կմ արևմուտք

Սույն թվականի նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 20:50-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։50-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․53⁰ և արևելյան երկայնության 46.30⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Ահար քաղաքից 67 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4․4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը […] ...

ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի, Իջևանի, Վեդիի տ/կ խորհուրդների նախագահներին․ վարչապետ

21:16 26.11.2024

ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի, Իջևանի, Վեդիի տ/կ խորհուրդների նախագահներին․ վարչապետ

ՔՊ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Վարչության նիստ։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի, Իջեւանի, Վեդիի տ/կ խորհուրդների նախագահներին։ Վարչությունը նաեւ որոշեց Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու»։ ...

ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է պարեկների վերապատրաստման հերթական դասընթացը

21:08 26.11.2024

ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է պարեկների վերապատրաստման հերթական դասընթացը

ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է պարեկային ծառայողների կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված Հայաստանի ոստիկանության վերապատրաստման ծրագրով (ՀՈՎԾ) հերթական դասընթացը: Ծրագրի նպատակն է նոր մոտեցմամբ ապահովել ՆԳՆ կրթահամալիրն ավարտած և աշխատանքի անցնող պարեկների սահուն ու անխոչընդոտ մուտքն ու ինտեգրումը ծառայություն։ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկ Իլյա Սարգսյանի խոսքով՝ նոր ավարտած և արդեն գործող պարեկային ծառայողներին կցվում […] ...

Հուսով եմ` կշարունակեմ հաջողությունների հասնել «Ինտերի» հետ․ Ինձագի

21:00 26.11.2024

Հուսով եմ` կշարունակեմ հաջողությունների հասնել «Ինտերի» հետ․ Ինձագի

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին գերմանական «Լայպցիգի» դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսին հույս է հայտնել, որ երկար ժամանակ կմնա միլանյան թիմի ղեկին: «Հուսով եմ, որ երկար ժամանակ կմնամ «Ինտերում», ցանկանում եմ շարունակել զգալ «Սան Սիրոյի» մթնոլորտը։ Այստեղ մենք առավելություն ունենք երկրպագուների շնորհիվ, նրանք առաջ են մղում մեզ։ Ես բախտավոր […] ...

G7-ը խոստանում է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

20:55 26.11.2024

G7-ը խոստանում է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

Յոթնյակի (G7) երկրները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ թույլ չտալու Իրանին միջուկային զենք ձեռք բերել։ Այս մասին ասված է Իտալիայում կայացած Յոթնյակի խմբի նախարարների հանդիպման արդյունքներով հայտարարության նախագծում։ «Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը, որ Իրանը երբեք չպետք է ստեղծի կամ ձեռք բերի միջուկային զենք: Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ՝ հակազդելու Իրանի միջուկային էսկալացիային», – նշվում է […] ...

BACK_TO_TOP