Նավալնիի անհապաղ ազատ արձակման կոչեր են հնչել նաև Մեծ Բրիտանիայից ու Ավստրիայից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
0.09 oC

Նավալնիի անհապաղ ազատ արձակման կոչեր են հնչել նաև Մեծ Բրիտանիայից ու Ավստրիայից

08:32 03.02.2021

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը կոչ են արել Մոսկվային անհապաղ ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին:

Մոսկվայի Սիմոնովյան դատարանը երեկ չեղյալ է հայտարարել Ալեքսեյ Նավալնիի պայմանական պատժաչափը «Իվ Ռոշեի» գործով՝ փոխարինելով այն 3,5 տարվա իրական ժամկետով: Արևմտյան մի շարք երկրներ կոչ են արել ազատ արձակել Նավալնին: Ի պատասխան ՝ ՌԴ ԱԳՆ-ն հորդորել է չխառնվել ինքնիշխան պետության գործերին:

«Թունավորումից հետո Ալեքսեյ Նավալնիի՝ Ռուսաստան վերադառնալու որոշումն իսկապես համարձակ և անձնուրաց արարք էր: Այսօրվա որոշումն, ընդհակառակը, իսկական վախկոտություն էր և չէր համապատասխանում արդարադատության ամենահիմնական չափանիշներին: Ալեքսեյ Նավալնին պետք է անհապաղ ազատ արձակվի»,- գրել է Ջոնսոնն իր թվիթերյան էջում։

«Մոսկվայում Ալեքսեյ Նավալնիի դեմ կայացված վճիռն անընդունելի է։ Ես պահանջում եմ նրա նահապաղ ազատ արձակում, ինչպես նաև խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության դադարեցում։ Իրավական պետականությունն ու ազատ արտահայտման իրավունքը պետք է ապահովվեն»,-իր հերթին գրել է Կուրցը։

Ռուսաստանի արտգործնախարարությունն ավելի վաղ Նավալնիի հետ կապված իրավիճակը մեկնաբանող օտարերկրյա քաղաքական գործիչներին խորհուրդ էր տվել հարգել միջազգային օրենսդրությունը և զբաղվել իրենց երկրների խնդիրներով: Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը մտադիր չէ հաշվի առնել Նավալնիի մասին արտերկրից հնչող հայտարարությունները:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիբանանի համաձայնագիրը պետք է դադարեցնի պաղեստինցիների ցեղասպանությունը․ Թունիսի ԱԳՆ

22:44 28.11.2024

Լիբանանի համաձայնագիրը պետք է դադարեցնի պաղեստինցիների ցեղասպանությունը․ Թունիսի ԱԳՆ

Թունիսն անհրաժեշտ է համարում, որ նոյեմբերի 27-ին ուժի մեջ մտած հրադադարի համաձայնագիրը Լիբանանում ճանապարհ կհարթի պաղեստինյան ժողովրդին ոչնչացնող պատերազմի ավարտի համար։ Այս մասին ասվում է Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ: «Թունիսը շեշտում է այս համաձայնագրի անհրաժեշտությունը՝ ճանապարհ հարթելու օկուպացված Պաղեստինում պաղեստինցի ժողովրդին բնաջնջող պատերազմում արյունահեղությանը վերջ տալու համար և կոչ է […] ...

Բորելը Գազայում պատերազմի ավարտը հրատապ առաջնահերթություն է անվանել

22:34 28.11.2024

Բորելը Գազայում պատերազմի ավարտը հրատապ առաջնահերթություն է անվանել

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ասել է, որ վերադարձել է Մերձավոր Արևելք կատարած այցից «առանց մեծ հաջողության»՝ ասելով, որ այսօր այնտեղ իրավիճակը շատ ավելի վատ է, քան եղել է վերջին հինգ տարիներին։ «Մերձավորարևելյան այս հակամարտության լուծումն ավելի հեշտ չի դարձել: Այն դառնում է ավելի ու ավելի դժվար: Այն, ինչ փոխվել է, աճող հասկացողությունն […] ...

Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր

22:24 28.11.2024

Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր

Գերմանիան, որպես ՆԱՏՕ-ի երկրների դաշինքի մաս, հաջորդ տարվա սկզբին Լեհաստան կտեղափոխի Patriot զենիթահրթիռային համակարգերի մարտկոց։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ «Համաձայն ՆԱՏՕ-ի որոշման՝ 2025 թվականի հունվարից մենք կստանանք հետագա աջակցություն դաշնակիցներից մեր ՀՕՊ-ի համար, մենք ողջունում ենք Գերմանիայի որոշումը՝ Patriot համակարգի մարտկոց ուղարկելու Լեհաստան»,- գրել է Լեհաստանի պաշտպանության […] ...

Իսրայելը հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ ավիահարված է հասցրել Լիբանանին

22:16 28.11.2024

Իսրայելը հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ ավիահարված է հասցրել Լիբանանին

Հինգշաբթի իսրայելական զինվորականները ավիահարված են հասցրել Լիբանանի հարավին, որտեղ իսրայելական բանակը հայտնաբերել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ակտիվության նշաններ: «Որոշ ժամանակ առաջ ահաբեկիչների ակտիվություն են հայտնաբերվել հարավային Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» կողմից միջին հեռահարության հրթիռներ պահելու համար նախատեսված օբյեկտում: Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը կանխել է սպառնալիքը»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Telegram-ում։ […] ...

Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջ

22:08 28.11.2024

Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշումը՝ դադարեցնելու Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները, «վերջ է տվել մի քանի ամիս առաջ գործող իշխանությունների կողմից սկսված սահմանադրական հեղաշրջմանը»։ «Այսօր ես հանդիպեցի Եվրամիության երկրների դեսպաններին և ասացի նրանց, որ ներկայիս ղեկավարությունը վերջնականապես հեռացել է Եվրոպայից և շարժվել դեպի Ռուսաստան։ Ես խնդրեցի դեսպաններին անել ամեն […] ...

SHANTNEWS

22:00 28.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP