Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցի ծնողները դասադուլ են հայտարարել․ պահանջում են վերանայել 6 ամիս առաջ անցկացված տնօրենի մրցույթի արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցի ծնողները դասադուլ են հայտարարել․ պահանջում են վերանայել 6 ամիս առաջ անցկացված տնօրենի մրցույթի արդյունքները

18:15 02.02.2021

Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցում այսօր դասադուլ էր, ուսուցիչները դասարաններում էին, բայց աշակերտները չկային։ Ծնողներն արգելել էին երեխաներին դպրոց գալ, փոխարենը՝ ծնողներով էին հավաքվել դպրոցում։

Դասադուլի պատճառը դպրոցի տնօրենի թափուր տեղի համար անցած տարվա սեպտեմբերի 15-ին անցկացված մրցույթի արդյունքներն են, որոնց հետ համաձայն չեն դպրոցի մանկավարժներն ու ծնողները։

 

Երեկ ծնողները հանդիպում են ունեցել Շիրակի մարզպետի ու կրթության վարչության պետի հետ, որի ժամանակ տեղեկացրել են, որ դպրոցի տնօրենի նշանակման մասին փոխվարչապետի առաջարկը մարզպետը չի կարող չեղարկել, ըստ որի՝ տնօրենի պաշտոնում նշանակվելու է մեկ այլ՝ թիվ 9 դպրոցի փոխտնօրեն Իրինա Բաղդասարյանը։

 

«Մենք երեկ մարզպետի հետ հանդիպման ժամանակ ասացինք, եթե որոշումը չփոխվի, մենք ուղղակի մեր երեխեքին դպրոց չենք բերել ու պետք էղնի՝ կհանենք դպրոցից»։

«Մարզպետարանում մեզ ասացին, որ պետք է տնօրենի նշանակման որոշումը ստորագրեն, մենք էլ ասացինք, որ դասադուլ կանենք այնքան ժամանակ, ինչքան պետք լինի, չենք բերի մեր երեխաներին դպրոց, միասնական ծնողներով որոշել ենք»,- Shantnews.am-ի հետ զրույցում ասում էին ծնողները։

 

Տնօրենի երկու թեկնածուների միջև, մրցույթի արդյունքներով, դպրոցի կառավարման խորհրդի ձայները  բաշխվել են 4-2 հարաբերակցությամբ։ Սակայն վերջնարդյունքում ստացվել է հետևյալը՝ փոխվարչապետի հետ երկու թեկնածուների հեռավար հարցազրույցից հետո առաջարկվել է տնօրենի թեկնածու նշանակել  2 միավոր ստացած թեկնածուին, այլ ոչ կրկնակի  միավոր ստացած, նույն դպրոցի երկարամյա ուսուցիչ Մերուժան Մինասյանին։

 

«Մեզ էլ հաճելի չի էս վիճակը, մենք փաստորեն կանգնել ենք փաստի առաջ, պրավալ են գնում ամբողջ դասերը։ Դրա համար կարելի է մի քիչ արագացնել էս հարցի լուծումը և արդար որոշում կայացնել»,- նշել է Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցի ուսուցիչ Ամալյա Մանուկյանը։

Շիրակի  մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի  վարչության պետ Հրայր Կարապետյանը դպրոցում դասերի ձախողումը չորակեց դասադուլ, իսկ ստեղծված իրավիճակն ու մրցույթի արդյունքների դեմ ծնողների դժգոհությունները համարեց ոչ իրավաչափ։

 

Մարզպետարանում երեկ ծնողների հետ հանդիպմանը առաջարկվել է մրցույթի արդյունքները վիճարկել դատարանում, և համապատասխան վճռի հիման վրա նոր միայն հնարավոր կլինի չեղարկել դպրոցի կառավարման խորհրդի կայացրած որոշումը։

 

 

«Այս պահին ամբողջ փաթեթը մրցույթի մեր ձեռքի տակ է գտնվում, մենք էնտեղ ժամկետների կամ ընթացակարգերի խախտում չենք նկատել։ Եթե իրենք ունեն իրենց հիմնավորումները, կարող են դիմել դատարան, դատական կարգով որոշում կայացնել։ Եթե հիմնավորում են, մենք պատրաստ ենք ենթարկվել այդ օրենքին։ Այն, որ նշում են, թե թեկնածուներից մեկը 4, մյուսը 2 ձայն են ստացել և ինչպես է ցածր միավոր ստացած թեկնածուն նշանակվում տնօրեն, ասեմ, որ օրենքում հստակ նշված է, որ հաղթող է ճանաչվում մրցույթում այն թեկնածուն, ով ստանում է հինգ և ավելի միավոր։ Այս դեպքում թեկնածուներից և ոչ մեկը այդքան միավոր չի ստացել, և նրանց ունեցած միավորները էս դեպքում գտնվում են նույն հարթության վրա»,- պարզաբանել է Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։

Դպրոցի աշխատակազմն ու ծնողները դատարան չեն պատրաստվում դիմել, իսկ տնօրենի թեկնածու, մրցույթում չորս միավոր ստացած նույն դպրոցի ուսուցիչ Մերուժան Մինասյանն այս ընթացքում դիմումներ է  ուղարկել մի շարք գերատեսչությունների, հուսադրող պատասխաններ չի ստացել։

 

 

Ծնողներն այսօր նաև ստորագրահավաք սկսեցին, որը հասցեագրելու են վարչապետի աշխատակազմին և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։

 

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX և Opticom ցանցային օպերատորների կապուղիներով։ Ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով ամբողջ աշխարհում։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

12:00 24.11.2024

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Մյանմար է հասցրել 33 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է ԱԻՆ-ը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ 33 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել սաստիկ ցիկլոնից տուժած Մյանմարի բնակչությանը»,- ասվում է նախարարության Telegram-ի ալիքում։ Նշվում է, որ բեռը ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղամիջոցներ, վրաններ, գեներատորներ, […] ...

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

11:40 24.11.2024

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Հորդանանի ոստիկանությունը կիրակի օրը շրջափակել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Իսրայելի դեսպանատան հարակից տարածքը այն բանից հետո, երբ դիվանագիտական ​​առաքելության անմիջական հարևանությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ականատեսներին։ Աղբյուրները հայտնել են, որ կրակոցներից հետո ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները շտապել են Ռաբիա շրջան, որտեղ գտնվում է դեսպանատունը: Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել […] ...

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

11:20 24.11.2024

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Նոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

11:00 24.11.2024

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է Դավիթ Խուդաթյանի թեկնածությունը։ ...

Հրդեհ ավտոտնակում

10:40 24.11.2024

Հրդեհ ավտոտնակում

Նոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...

Ռումինիայում  նախագահական ընտրություններ են

10:20 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններ են

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...

BACK_TO_TOP