18:15 01.02.2021
Գյումրին ինչպես բնակելի տնակներից, այնպես էլ տնակային մանկապարտեզներից դեռ վերջնական չի ձերբազատվել։ Մեկ տարի առաջ քաղաքում տնակային մանկապարտեզների թիվը 3-ն էր, այսօր մնացել է մեկը։ «Զանգակ» մանկապարտեզն անցած տարվա հուլիսի ուժեղ ջրհեղեղից փլվեց, ինչն էլ արագացրեց նորը կառուցելու ծրագիրը, իսկ մյուսի՝ «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի համար կառուցման ծրագիրն ավելի վաղ էր հաստատվել։ Այժմ միակ տնակայինը՝ խիտ բնակեցված Արցախ թաղամասում (նախկին անունը՝ թուրքի մայլա ) մնում է «Ծիածան» մանկապարտեզը։
Այստեղ 30 տարում ոչինչ չի փոխվել, ընդամենը մասնակի, կոսմետիկ նորոգումներով մանկապարտեզ են պահում։ Կատարված մեծ փոփոխությունը այս տարիների ընթացքում վառելահեղուկի վառարանից անցումն է եղել գազաֆիկացված ջեռուցման։
Ամիսներ առաջ թվում էր՝ քարաշեն կառույցով ապահովելու խնդիրը մոտ է լուծման։ Որոշվել էր «Ծիածան»-ին հատկացնել նախկին թիվ 10 մանկապարտեզի շենքը, որը 30 տարուց ավելի է բնակեցված է։ Նախկին մանկապարտեզի երկհարկանի շենքը չորս կողմից պարսպապատված է, մուտքը՝ արգելված, պատկանում է մեկ ընտանիքի, իսկ շենքի առաջին հարկում սպասարկման օբյեկտներ են: Նախկին մանկապարտեզի շենքն անհատի կողմից սեփականաշնորհվա՞ծ է, թե՞ ոչ, հարցը քաղաքապետարանի իրավաբանական բաժինը դեռ ուսումնասիրում է:
Տնակային մանկարապարտեզի տեղում նորը կառուցելու առաջարկը մերժվել է։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասնագետների ուսումնասիրությունների հիման վրա կազմված եզրակացությամբ՝ տարածքն անհամապատասխան է տիպային շենք կառուցելու համար։
Մյուս 2 տնակային մանկապարտեզների համար թույլատրվեց տնակների տեղում նորերը կառուցել։ «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի շինարարական աշխատանքների 60 տոկոսն արդեն կատարված է: Տարածքային զարգացման հիմնադրամի 200 մլն և համայնքի 20 մլն դրամ համաֆինանսավորմամբ շենքի կառուցումը կավարտվի ամռան կեսին։
«Զանգակ» մանկապարտեզի, որը ջրհեղեղի հետևանքով փլվել էր, աշխատանքները նույնիսկ նախապատրաստական փուլին չեն հասել:
Այժմ երկու մանկապարտեզների աշխատակազմը պարապուրդում է։ Դայակները, դաստիարակները, բուժքույրերը հարկադիր պարապուրդի դիմաց չեն վճարվում, աշխատավարձ ստանում են միայն տնօրեններն ու հաշվապահները։ Նրանք աշխատանքի մեջ են գրեթե ամեն օր՝ շինարարության գործընթացում փաստաթղթային ու այլ գործառույթներով են զբաղված:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX և Opticom ցանցային օպերատորների կապուղիներով։ Ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով ամբողջ աշխարհում։
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...