20:00 01.02.2021
Արցախյան երկրորդ պատերազմում սփյուռքից շատ կամավորականներ, նրանց թվում՝ պատրաստված զինվորականներ շտապեցին առաջնագիծ։ Ֆրանսիական լեգիոնում զինվորական բարձր պատրաստություն անցած գյումրեցի Լևոն Մհլամյանը Մարսելում թողել է ընտանիքը, աշխատանքը ու եկել Արցախ: Մասնակցել է Մարտակերտի ու Ստեփանակերտի պաշտպանությանը: Հիմա էլ ֆրանսիական լեգիոնում ծառայության տարիներին կուտակած փորձը, դասընթացների միջոցով, փոխանցելու է բոլոր ցանկացողներին:
Հյուրասենյակի մի անկյունում ծանր ուսապարկն է ու առաջին բուժօգնության պարագաներով լի պայուսակը: Զինվորականը միշտ պատրաստ պետք է լինի: Սա ֆրանսիական լեգիոնում ծառայություն անցած Լևոնի համար սկզբունք է, անկախ նրանից, որ վաղուց զինվորական աշխատանքը թողել է, բայց ինչպես ասում է, լեգիոներները նախկին չեն լինում: Լևոնը մասնագիտացել է մարտի դաշտում առաջին բուժօգնություն ցուցաբերելու գործում: Այստեղ էլ մանրուքները կարող են կյանք փրկել:
Այս ամենը Լևոնը սովորել է ֆրանսիական լեգիոնում: Այն էլիտար զորամիավորում է, որը ֆրանսիական բանակի մաս է կազմում: Լեգիոնում ֆրանսիացիները միայն հրամանատարական կազմում են, իսկ զինվորագրվում են բացառապես օտարերկրացիներ:
150 երկրի ներկայացուցիչների հետ է Լևոնը ծառայել: Սա համարում է բացառիկ կարգապահության օրինակ, երբ իրար լեզու չհասկացող զինվորականները համագործակցում են:
«Ինձ լեգիոն գուցե տարավ ռոմանտիզմը, ռազմական կյանքը և այդ կառույցի հնչեղությունը: Շատ լավ գիտեի, որ լեգիոնը լավ պատրաստվածություն է տալիս և իմ խորին համոզմամբ ամեն մի հայ տղամարդ պետք է տիրապետի զենքին: Լեգիոնի կարգապահությունը աշխարհում շատ քիչ բանակներ ունեն: Պատկերացրեք այդքան ազգություններ իրար հետ շատ լավ համագործակցում են: Դա հենց կարգապահությունն է»,– Shantnews-ին պատմել է Լևոն Մհլամյանը:
Լևոնը Մարսելում է թողել կնոջը, 8 ամսական որդուն ու Արցախ հասել պատերազմի առաջին օրերին: Մարտական ուղին Արցախում սկսել է Մարտակերտից, միացել է տեղի ջոկատին ու առաջինը նրանց է փոխանցել լեգիոնում ստացած գիտելիքները: Մարտակերտի իրենց ջոկատը կորուստներ չի ունեցել: Սա համարում է հրամանատարների պատրաստվածության արդյունքը: Նշում է՝ հայկական բանակը մեծ պոտենցիալ ունի, որին արտերկրում կրթություն ստացած զինվորականները մեծապես կարող են օգնել:
«Մենք մեր սփյուռքի պոտենցիալը լավ չենք գիտակցում: Ոչ միայն ֆրանսիական լեգիոնում, այլ նաև Իսրայելում ծառայող հայեր կան, Գերմանիայում ծառայող հայեր կան, ամերիկյան բանակում կան: Դա հսկայական փորձ է: Կարող ենք համատեղել և ստեղծել մեր հայկական հատուկ նշանակության ջոկատները, որոնք կլինեն գերպրոֆեսիոնալ: Ինչքան ուզում ես պրոֆեսիոնալ դարձրու զինվորականին, եթե խիզախ չեղավ, մի բան թերի կլինի: Իսկ մեր խիզախ տղերքին, եթե պրոֆեսիոնալ պատրաստվածություն տաս, մեր բանակի նման ուժեղ բանակ չի լինի, դա հավաստիացնում եմ: Այն ինքնազոհությունը, որը ես տեսա Արցախում՝ 18-20 տարեկան տղաների մոտ, աշխարհի որևէ բանակում չեմ տեսել»,– ասել է Լևոն Մհլամյանը:
Քանի դեռ Հայաստանում է, Լևոնը որոշել է դասընթացներ կազմակերպել բոլոր նրանց համար, ովքեր ուզում են մարտական պատրաստվածություն ունենալ և պատրաստ լինել ցանկացած իրավիճակների:
Շուտով Լևոնը Մարսել կվերադառնա, բայց նորից հետ գալու և բանակաշինությանը մասնակցելու հստակ որոշմամբ: Լևոնի և բոլոր նրանց համար, ովքեր պատերազմի օրերին կամավորագրվեցին, մեկ իրականություն կա՝ առաջնագիծն անցնում է յուրաքանչյուրի տան առջևով: Լևոն Մհլամյանը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX և Opticom ցանցային օպերատորների կապուղիներով։ Ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով ամբողջ աշխարհում։
21:24 26.11.2024
Երկրաշարժ Իրանի Ահար քաղաքից 67 կմ արևմուտք20:30 26.11.2024
Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»20:23 26.11.2024
Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ20:04 26.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ18:51 26.11.2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով18:14 26.11.2024
Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ18:06 26.11.2024
Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ16:52 26.11.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ16:42 26.11.2024
«Փյունիկին» հաղթած թիմը դարձել է իր երկրի չեմպիոն16:27 26.11.2024
Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել16:20 26.11.2024
Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը16:07 26.11.2024
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում15:12 26.11.2024
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը15:00 26.11.2024
SHANTNEWS12:55 26.11.2024
Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահ12:48 26.11.2024
Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակ12:27 26.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում11:55 26.11.2024
Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է21:00 26.11.2024
Հուսով եմ` կշարունակեմ հաջողությունների հասնել «Ինտերի» հետ․ Ինձագի«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին գերմանական «Լայպցիգի» դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսին հույս է հայտնել, որ երկար ժամանակ կմնա միլանյան թիմի ղեկին: «Հուսով եմ, որ երկար ժամանակ կմնամ «Ինտերում», ցանկանում եմ շարունակել զգալ «Սան Սիրոյի» մթնոլորտը։ Այստեղ մենք առավելություն ունենք երկրպագուների շնորհիվ, նրանք առաջ են մղում մեզ։ Ես բախտավոր […] ...
20:55 26.11.2024
G7-ը խոստանում է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելՅոթնյակի (G7) երկրները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ թույլ չտալու Իրանին միջուկային զենք ձեռք բերել։ Այս մասին ասված է Իտալիայում կայացած Յոթնյակի խմբի նախարարների հանդիպման արդյունքներով հայտարարության նախագծում։ «Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը, որ Իրանը երբեք չպետք է ստեղծի կամ ձեռք բերի միջուկային զենք: Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ՝ հակազդելու Իրանի միջուկային էսկալացիային», – նշվում է […] ...
20:45 26.11.2024
Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հրավերով Վիեննայում մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին: Միջոցառումը նվիրված է միջուկային տեխնոլոգիաների զարգացման և կիրառության խթանմանը, այդ թվում` առողջապահության ոլորտում: Վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման սկզբունքներին` նախարարն իր եույթում անդրադարձել է […] ...
20:38 26.11.2024
Իսրայելը զգուշացրել է Բեյրութի կենտրոնի բնակիչներին առաջիկա ավիահարվածների մասինԼիբանանի մայրաքաղաքի կենտրոնական մասի չորս թաղամասերի բնակիչներին խորհուրդ է տրվել շտապ տարհանվել անվտանգ վայր՝ կապված «Հըզբոլլահ» կազմակերպության թիրախներին Իսրայելի ռազմաօդային ուժերի առաջիկա հարվածների հետ: Ինչպես հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Էդրին X-ում, օդային հարձակումները կլինեն Ռաս Բեյրութ, Կորնիշ Մազրաա, Մսեյթբե և Զուկաք էլ Բլաթ թաղամասերի վրա: Նա նշել է, որ հարվածները կհասցվեն այն […] ...
20:30 26.11.2024
Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն հրաժարվել է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»։ «Ռեալը» ցանկացել է պայմանագիր կնքել բրազիլացի ֆուտբոլիստի հետ։ Այդուհանդերձ, 32-ամյա Կազեմիրոն այդպիսի ցանկություն չունի։ Հիշեցնենք, որ Կազեմիրոն «Ռեալում» հանդես է եկել 2013-2022 թթ., 336 խաղում խփել 31 գոլ, կատարել 29 արդյունավետ փոխանցում։ Նա 2022 թ. ամռանը 70 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։ ...
20:23 26.11.2024
Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատՈչ միայն դրախտային կղզիների լողափերը կարող են պարծենալ սպիտակաձյուն ավազներով, որոնք նման են շաքարավազի կամ ճենապակու: Երկրի վրա, որտեղ, ինչպես ասում էր Անտուան դը Սենտ-Էքզյուպերին, ամեն ինչ կարող է պատահել, կա մի զարմանալի վայր, որտեղ սպիտակ ավազները տեղակայված են ծովերից և օվկիանոսներից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա: Իհարկե, դա անապատ է։ Այս մասին հոդված է հրապարակել […] ...