2017թ. խորհրդարանական ընտրություններն աչքի են ընկել մասսայական ընտրակաշառքների բաժանումով. Էդմոն Մարուքյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

2017թ. խորհրդարանական ընտրություններն աչքի են ընկել մասսայական ընտրակաշառքների բաժանումով. Էդմոն Մարուքյան

15:03 23.01.2018

Հունվարի 22-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի առաջին նիստում «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում անդրադարձել է Վեհաժողովի համազեկուցողների կողմից 2017 թվականի ընթացքում իրականացված մոնիտորինգի արդյունքներին և Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին։

Այս մասին ասվում է «Ելք» դաշինիք տարածած հաղորդագության մեջ: Պատգամավորը ներկայացրել է նաև Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ու կիսանախագահականից խորհրդարանական համակարգի անցման մարտահրավերները։

Էդմոն Մարուքյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի դերը ներպետական մակարդակով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու և Հայաստանի իշխանություններին պարտավորեցնելու գործում։ Նա ընդգծել է հետևյալ խնդիրները.

  •  ընտրությունների ժամանակ համատարած ընտրակաշառքի բաժանումը
  •  Խորհրդարանի առջև ոստիկանության հաշվետվողականության ապահովումը
  •  սահմանադրական բարեփոխումների արդյունքում կիսանախագահականից 
  •  խորհրդարանական համակարգին անցման ապահովումը

Մարուքյանը համազեկուցողներին հայտնել է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները աչքի են ընկել մասսայական ընտրակաշառքների բաժանումով, որից հետո ԵԽԽՎ-ն Հայաստանից պահանջել է ընդունել ընտրակաշառքների պրակտիկայի դեմ պայքարելու օրենսդրություն։ Սակայն, ըստ Մարուքյանի, տվյալ ոլորտում օրենսդրության ընդունման կարիք չկա, քանի որ ընտրակաշառքների բաժանումը Հայաստանում քրեորեն պատժելի արարք համարվում: Ըստ Մարուքյանի՝ միայն անհրաժեշտ է, որպեսզի դրսևորվի գործող քրեական օրենսգիրքը կիրառելու կամք և ամեն ընտրությունից հետո ընտրակաշառք բաժանողները ենթարկվեն պատասխանատվության, որն էլ կկանխարգելի ընտրակաշառքների՝ հետագա բաժանման փորձերը։

Պատգամավորն ընդգծել է նաև, որ ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսների չարաշահումը եղել և մնում է Հայաստանում ամենատարածված խնդիրներից մեկը։ Նա հիշեցրել է, որ Երևանում ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Ելք» դաշինքը ձեռք է բերել ու ներկայացրել ընտրակաշառքի զանգվածային բաժանման վերաբերյալ անհերքելի ապացույցներ, սակայն գլխավոր դատախազությունը գործը կարճել է, և այժմ «Զիբիլիքս» անվանումն ստացած գործը քննվում է դատարանում։

Պատգամավորը բարձրացրել է նաև սահմանադրական բարեփոխումներից հետո կառավարությանն առընթեր մարմինների գոյության անթույլատրելիությունը և հիշատակել դեռևս 2009թ․-ին ԵԽԽՎ կողմից կատարված առաջարկությունը՝ ոստիկանությանը տալ առանձին նախարարության կարգավիճակ կամ այն ներառել որևէ նախարարության կազմում։

Մարուքյանն ասել է, որ «Ելք» խմբակցությունն առաջարկել է կառավարությանն առընթեր բոլոր մարմինները դարձնել նախարարություններ դրանք խորհրդարանական վերահսկողության դաշտ բերելու և Ազգային ժողովին հաշվետու դարձնելու համար։

Էդմոն Մարուքյանը «Ելք» դաշինքի անունից հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում կիսանախագահական կառավարման համակարգից անցումը պառլամենտական համակարգին շատ կարևոր ընթացք է և դաշինքը հետևողական է լինելու, որպեսզի վերոհիշյալ անցումը լինի իրական, քանի որ այս մասով որևէ իմիտիացիա անթույլատրելի է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP