13:59 23.01.2018
ԱԺ-ում՝ խորհրդարանական լսումների շրջանակում, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ «աղքատության դեմ պայքարի լավագույն մոտեցումը նրանց համար աշխատատեղերի ստեղծումն է»:
«Աղքատության դեմ պայքարի լավագույն մոտեցումը ո՞րն է: Ես, օրինակ՝ իմ սեփական թեզը ասել եմ: Նրանց համար պետք է պայմաններ ստեղծվեն, որպեսզի նրանք աշխատատեղ ունենան»,- ասաց Վարդան Արամյանը:
Լրագրողներից մեկի հարցին, թե մինչ այդ պայմանների ստեղծումը մարդիկ ինչպես ապրեն, նախարարը պատասխանեց, որ նա «հռետորական հարց է տալիս»:
«Երկու տարբերակ ունենք: Ես իրավունք չունեմ ձեզ նման մտածել: Որովհետև ձեր հարցի պատասխանը շատ պարզ կլինի՝ եթե ուզում եք այսօր ապրեք, բնականաբար պետք է փող տպենք և գումարները բաժանենք: Բայց եթե փող տպեցինք, գումարները բաժանեցինք, մյուս օրն ինչ է լինելու: Լինելո՞ւ է տնտեսական աճ: Չի լինելու: 2018թ. բյուջեի մեջ մենք մի քանի անգամ դրա մասին խոսել ենք»,- ասաց նա:
Ըստ նրա՝ աղքատության հիմնական խնդիրը գյուղաբնակների մոտ է, որովհետև դրամական փոխանցումները շուրջ 34 տոկոսով կրճատվել են:
«Հիմա ո՞րն է ճիշտ քաղաքականությունը: Ենթակառուցվածքները պետք է զարգացնել, գյուղացիներին մեծ օժանդակություն ցուցաբերել, որպեսզի գյուղացիները, այդ աղքատները կարողանան ստեղծել արժեք, որ պետությունն էլ իրենք կողքը կանգնի, որպեսզի աշխատատեղ ստեղծվի»,- ասաց Արամյանը՝ նշելով, որ յուրաքանչյուր խնդրին պետք է ցուցաբերել համակարգային մոտեցում:
14:52 29.04.2025
Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարումԻրանում անցկացված աթլետիկայի միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել: Հայաստանի առաջատար վազորդ, գյումրեցի Երվանդ Մկրտչյանը 1500 մետր մրցատարածությունում 3:48,17 արդյունքով ոսկե մեդալակիր է դարձել: 5000 մետր մրցատարածությունում էլ 14:40,12 արդյունքով արծաթե մեդալի է արժանացել: Գոռ Հովակիմյանը եռացատկում և հեռացատկում արծաթե մեդալակիր է դարձել; Եռացատկում նա […] ...
14:46 29.04.2025
Ֆինլանդիայի նախագահը չի բացառում Կիևի՝ տարածքային զիջումների գնալըՖինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը չի բացառել, որ Ուկրաինան կարող է ստիպված լինել տարածքային զիջումներ անել։ Համապատասխան հայտարարությունը նա արել է The New York Times- ին տված հարցազրույցում։ «Նա ընդունեց, որ Ուկրաինան ստիպված կլինի զիջումների գնալ տարածքային հարցում», – գրում է հրատարակությունը։ Միաժամանակ Ստուբը հայտարարել է, որ իր երկիրը չի ճանաչում այդ տարածքները ռուսական։ Նա նշել […] ...
14:40 29.04.2025
Խաչատուրյանն ու Կավելաշվիլին շեշտել են տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման հրամայականըՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ: Երկու երկրների նախագահները նախ առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Ողջունելով իր պաշտոնակցին Հանրապետության նախագահը նշել է. «Ձեր այցը ևս մեկ վկայություն է, որ մենք շարունակում ենք այն դարավոր ավանդույթները, […] ...
14:33 29.04.2025
Բելինգհեմ կրտսերը ճանաչվել է Չեմպիոնշիփի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ«Սանդեռլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը ճանաչվել է Անգլիայի երկրորդ լիգայի` Չեմպիոնշիփի 2024/25 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։ 19-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել է նաև Չեմպիոնշիփի` մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։ Բելինգհեմը Չեմպիոնշիփի 39 խաղում 4 գոլ է խփել, կատարել 3 գոլային փոխանցում։ Հիշեցնենք, որ նա Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի կրտսեր եղբայրն է։ ...
14:28 29.04.2025
«Արգելոց» բառն առաջարկվում է փոխարինել «հնավայր» եզրույթով«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում օգտագործվում է «արգելոց» բառը, ինչը չի համապատասխանում միջազգային տերմինաբանությանը: Այն առաջարկվում է փոխարինել «հնավայր» եզրույթով: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին […] ...
14:19 29.04.2025
Զելենսկի. Պուտինի` հրադադարի գաղափարը մանիպուլյացիա էՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է «աշխատել բոլոր գործընկերների հետ»՝ պատերազմը դադարեցնելու համար, սակայն Ռուսաստանը մերժում է ամեն ինչ և «մանիպուլյացիայի է ենթարկում աշխարհը՝ փորձելով խաբել Միացյալ Նահանգներին»։ Այսպես է մեկնաբանել Ուկրաինայի առաջնորդը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները Ուկրաինայում եռօրյա «հրադադարի» մասին։ «Հիմա կա մանիպուլյացիայի ևս մեկ փորձ. ինչ-ինչ պատճառներով բոլորը […] ...