Փոխվել է կենսաթոշակների վճարման կարգը․ որոշ խմբերի համար կկիրառվի բացառապես քարտային եղանակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Փոխվել է կենսաթոշակների վճարման կարգը․ որոշ խմբերի համար կկիրառվի բացառապես քարտային եղանակը

17:25 30.01.2021

Հունվարի 1-ից հետո նշանակվող  նոր կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով` բանկային կազմակերպությունների  միջոցով։ Այս փոփոխությունն առայժմ վերաբերում է  Երևան,Գյումրի և Վանաձոր քաղաքներին։Անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարմանն անցումը կկատարվի փուլերով:

 

 

Մեր երկրում կենսաթոշակառու են համարվում շուրջ 500 հազար քաղաքացի, որոնց է թողնված նախընտրությունը, թե  վճարման որ տարբերակից կարող են օգտվել՝ թոշակ ստանալ  փոստային բաժանմուքներից, թե քարտային եղանակով։

Գյումրիում փոստային բաժանմունքներից կենսաթոշակ է  ստանում 21 հազարից ավելի թոշակառու, ընդամնեը 6887 թոշակառու է , որ  նախընտրել է անկանխիկ` քարտային տարբերակը:

 

 

2021 թվականի հունվարի 1-ից  Երևան ,Գյումրի,Վանաձոր քաղաքներում  ոչ միայն նոր  կենսաթոշակ սահմանելիս, նաև  վերահաշվարկի ու վճարումը  վերականգնելու դեպքերում կենսաթոշակը  քաղաքացին ստանալու է միայն անկանխիկ եղանակով, թեև բացառություններ որոշ խմբերի համար, այնուամենայնիվ, լինելու են ։

 

 

«Հաշվի առնելով որոշ հնարավոր դժվարություններ, կան խմբեր, որոնց համար շարունակվելու է կանխիկ վճարումը։Այդ խմբերն են  ՝ 75 տարին լրացած կենսաթոշակառուները և նպաստառուները, լիազորագրով վճարվող կենսաթոշակները, ինչպես նաև 14 տարին լրացած անչափահաս անձանց վճարվող կենսաթոշակները»,- Shantnews.am-ի հետ զրույցում հայտնել է   ՀՀ սոցապ ծառայության կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների հետ համագործակցության վարչության պետ Նոնա Սարգսյանը։

 

Երեք  քաղաքներում անկանխիկ վճարման համակարգին անցումը փուլային է կատարվելու, իսկ Հայաստանի մյուս բնակավայրերում  նոր համակարգը կգործի հուլիսի մեկից, 1000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում՝ 2022,  ավելի քիչ բնակիչ ունեցողներում՝ 2023 թվականից:Թե որ բանկը կընտրի թոշակառուն, դա իրեն է թողնված, բայց  Հանրապետությունից բացակայող կամ սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններ դիմում չներկայացրած թոշակառուների դեպքում  համակարգը կգործի ինքնաշխատ եղանակով:

 

 

Եթե   մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը  քաղաքացին իր դիմումով չի ընտրի    կազմակերպությունը, որն իրականացնելու է անկանխիկ վճարման ծառայութուն, ապա այդ դեպքում  նոր  համակարգը՝ պատահականության սկզբունքով, այդ շահառուների տվյալները կբաշխի համամասնորեն բանկային կազմակերպությունների  վրա»,-պարզաբանել է Նոնա Սարգսյանը։

 

 

Իսկ առաջին,երկրորդ խմբի հաշմանդամ և 75 տարեկանից բարձր թոշակառուները, որոնց բացառությամբ կշարունակեն վճարել փոստային բաժանմունքները՝ փոստատարների միջոցով, նրանց տուն փոստատարները  կայցելեն արդեն ոչ թե թղթապանակով , այլ պլանշետով, որի առավելություն կամ տարբերությունն ընդամենը այն է, որ թոշակառուին վճարումից հետո կտրվի կտրոն, իսկ գումարային հաշիվներն էլի առձեռն են ։

 

 

Կենսաթոշակների վճարման  կարգի փոփոխություններն ըստ  պատասխանատուների  ներդրվում են ոլորտում հնարավորինս  կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, չհիմնավորված միջնորդավճարներ պահանջելու թաքնված երևույթները  բացառելու համար ։

Սոցիալական աջակցության ոլորտի վճարումները  նախատեսվում է 2 տարվա ընթացքում  բացառապես դարձնել անկանխիկ։

 

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX  և Opticom ցանցային օպերատորների կապուղիներով։ Ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով ամբողջ աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

11:20 24.11.2024

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Նոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

11:00 24.11.2024

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է Դավիթ Խուդաթյանի թեկնածությունը։ ...

Հրդեհ ավտոտնակում

10:40 24.11.2024

Հրդեհ ավտոտնակում

Նոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...

Ռումինիայում  նախագահական ընտրություններ են

10:20 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններ են

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

10:00 24.11.2024

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Նոյեմբերի 23-ին, ժամը 21:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրարբի գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Միսակ Մեծարենց փողոցում այրվում է վագոն-տնակ (25 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 23:40-ին: Այրվել […] ...

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

09:40 24.11.2024

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ»։ ...

BACK_TO_TOP