Պուտինը հինգ տարով երկարաձգել է զենքի կրճատման մասին պայմանագրի ժամկետը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+1.09 oC

Պուտինը հինգ տարով երկարաձգել է զենքի կրճատման մասին պայմանագրի ժամկետը

22:21 29.01.2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է այն օրենքը, որը վավերացնում է «Ռազմավարական հարձակողական զենքի կրճատում և սահմանափակում-3»-ը հինգ տարով երկարաձգող համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է Կրեմլի կայքը:

«Նախագահը ստորագրել Է Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև 2010 թվականի ապրիլի 8-ի «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին համաձայնագրի վավերացման մասին» դաշնային օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կրեմլում նշել են, որ պայմանագրի երկարաձգմումը բխում է Ռուսաստանի շահերից, ինչպես նաև թույլ կտա պահպանել թափանցիկություն և կանխատեսելիություն՝ և՛ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, և՛ օգնում է պահպանել կայունությունը ամբողջ աշխարհում: Բացի այդ, պայմանագիրը կնպաստի միջուկային զինաթափման շարունակությանը։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև «Ռազմավարական հարձակողական զենքի կրճատում և սահմանափակում-3» պայմանագիրը ուժի մեջ է մտել 2011 թ. փետրվարի 5-ից: Այն նախատեսում Է, որ կողմերից յուրաքանչյուրն իր միջուկային զինանոցները կրճատի այնպես, որպեսզի յոթ տարի անց և հետագայում սպառազինությունների ընդհանուր քանակը չգերազանցի 700 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները, բալիստիկ հրթիռները՝ սուզանավերի և ծանր ռմբակոծիչների վրա, ինչպես նաև 1550 մարտագլխիկները և ծավալված և չծավալված 800 արձակման կայանքները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պակիստանն ակնկալում է շուտով միանալ BRICS-ի գործընկերներին

08:20 28.11.2024

Պակիստանն ակնկալում է շուտով միանալ BRICS-ի գործընկերներին

Պակիստանը տեսնում է Ռուսաստանի Դաշնության աջակցությունը և ակնկալում է շուտով միանալ BRICS-ի գործընկեր երկրներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Պակիստանի Ազգային ժողովի նախագահ Սարդար Այազ Սադիկը։ Մեկնաբանելով Պակիստանի՝ այդ պետությունների ցանկին միանալու հնարավորությունը, որոնք BRICS-ում Ռուսաստանի նախագահության տարում դարձան ասոցիացիայի գործընկեր երկրներ՝ Սադիկը նշել է, որ Իսլամաբադը ձգտում է դրան, և Մոսկվան աջակցում է նրան […] ...

Ձմեռային սպասարկման աշխատանքներ՝ Մ-4, Երեւան-Սեւան ավտոճանապարհին

08:11 28.11.2024

Ձմեռային սպասարկման աշխատանքներ՝ Մ-4, Երեւան-Սեւան ավտոճանապարհին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է ներկայացրել Մ-4, Երեւան-Սեւան ավտոճանապարհին ձմեռային սպասարկման աշխատանքներից։   ...

Շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին ընկել է նկուղային հարկ

08:05 28.11.2024

Շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին ընկել է նկուղային հարկ

Նոյեմբերի 27-ին, ժամը 17:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցում գտնվող շինություններից մեկի 1-ին հարկում շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական: Փրկարարները Ս. Խ.-ին (ծնված 1961 թ․) պատգարակով […] ...

Դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Փոլ Կագամեյին

08:00 28.11.2024

Դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Փոլ Կագամեյին

Ռուանդայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Փոլ Կագամեյին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախագահ Կագամեն շնորհավորել է դեսպան Սարգսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել է հաջողություն և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի Ռուանդայի և Հայաստանի բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։ Ավելի վաղ դեսպան Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ռուանդայի արտաքին գործերի […] ...

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

00:48 28.11.2024

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

Հայաստանը կրկին դասվել է աշխարհի ամենաանվտանգ պետությունների շարքին: Հրապարակված վերլուծությունը թույլ է տալիս նկատել, որ մեր երկիրը քրեական հանցագործությունների վտանգի տեսակետից անվիճելի առաջատար է ողջ տարածաշրջանում: Ո՞վ է կազմել այդ վարկանիշը և ո՞ր ցուցանիշները հաշվի առնելով: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Կա միջազգային տեղեկությունների այդպիսի բազա, կոչվում է Numbeo: Միջազգային կառույց է, որն […] ...

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

00:00 28.11.2024

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

Ամերիկյան Lunar Outpost ընկերությունը, որը 2024 թվականի գարնանը պայմանագիր է կնքել ՆԱՍԱ-ի հետ՝ տիեզերագնացների համար լուսնային փոխադրամիջոց մշակելու համար, պայմանագիր է ստորագրել SpaceX-ի հետ՝ Starship-ն օգտագործելու իր Lunar Outpost Eagle ամենագնացը Երկրի բնական արբանյակին հասցնելու համար: «Պատճառը, որ մենք ընտրեցինք Starship-ը, նրա տեխնոլոգիական հասունությունն է, զարգացման տեմպերը և որակը»,-ասել է Lunar Outpost-ի գործադիր տնօրեն Ջասթին […] ...

BACK_TO_TOP