Շիրակի մարզի գյուղերում 25 անօթևան ընտանիք չի կարողացել բնակարան գնել․ նրանց տրված վկայագրերը մարվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Շիրակի մարզի գյուղերում 25 անօթևան ընտանիք չի կարողացել բնակարան գնել․ նրանց տրված վկայագրերը մարվել են

20:00 29.01.2021

Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի 25 անօթևան ընտանիքների հատկացված բնակարանի գնման վկայագրերը մարվել են: Նրանք չեն կարողացել սահմանված ժամկետում բնակարան գնել: Հիշեցնենք՝ 2020 թվականին Շիրակի մարզի 8 գյուղական բնակավայրերում ԲԳՎ ծրագիրն իրականացվեց: 8 գյուղերում 90 ընտանիք վկայագիր ստացավ, ընդհանուր՝ 370 մլն դրամ արժողության: Վկայագրերի գործողության ժամկետն ավարտվել է անցած տարվա նոյեմբերին և բնակարան կարողացել է գնել 65 ընտանիք:

 

 

Ջաջուռ գյուղի ամենահին տներից մեկն է, կառուցված 1930-ականներին։ Այստեղ է ապրում Մարուսյա Թումասյանը 93-ամյա մոր հետ: 1988-ից հետո վթարային դարձած տնից մայր ու դուստր տեղափոխվել էին հարևանությամբ տեղադրված տնակը: Այն ժամանակ տնակն էր ապահով օթևան: Հիմա նորից վթարային տուն են տեղափոխվել: Ձմռանը տնակում ապրել այլևս հնարավոր չէ:

 

 

Տիկին Մարուսյան երկու սենյականոց բնակարանի վկայագիր էր ստացել: Ժամկետը լրացել է, ընտանիքն էլի խարխուլ տան մեջ է մնացել: Վկայագրի արժեքին համապատասխան բնակարան չեն կարողացել գտնել: Նշում են՝ վկայագրի ու բնակարանների շուկայական գնի անհամապատասխանությունը միակ խոչընդոտող գործոնը չէր: Նոր տուն գնելու դեպքում պարտադիր է հին կացարանի ապամոնտաժումը, ինչին գյուղերում շահառու ընտանիքները չեն համաձայնում:

 

 

«Ջաջուռում 21 անօթևաններ էին: 21-ից 10-ը ստացել են բնակարանի գնման վկայագիր: 1-ի համար տուն է կառուցվում: Շինարարությունն ընթացքի մեջ է, մնացել են ներքին հարդարման աշխատանքները: Մնացած 11 ընտանիքները չկարողացան տուն գտնել՝ մեկը չէր ուզում գյուղից հեռանալ, մյուսը չի ուզում հին կացարանը քանդել»,- Shantnews-ին ասել է Մարմաշենի համայնքապետարանի առաջատար մասնագետ Կոլյա Գրիգորյանը:

 

 

2008 թվականին հաշվառված, ԲԳՎ ստացած ու դրանք չիրացրած 71 ընտանիք էլ Գյումրիում կա:

«Մենք հարցումներ ենք կատարել, որին մասնակցել են գյուղերի բոլոր անօթևան 148 ընտանիքները: Նրանցից 55-ը ցանկություն էր հայտնել, որ իրենց համար բնակարանաշինական ծրագիր լինի: Կառավարությունն էլ գումարը հատկացրել է այդ ընտանիքների համար տուն կառուցելու նպատակով: Իսկ 90 ընտանիք ցանկություն է հայտնել բնակարանի գնման վկայագիր ստանալ: Նրանց տրվել են վկայագրերը: 25 ընտանիքի վկայագիր մարվել է՝ չկարողացան կամ չուզեցին բնակարան գնել: Այդ ընտանիքները մնում են 2008 թվականից հաշվառված իրենց համայնքների հերթացուցակներում»,- Shantnews-ին ասել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:

 

 

Գյուղացիներին բնակարանաշինության նոր մոդելը անծանոթ էր, ինչն էլ ծրագրից հրաժարվելու պատճառ էր հանդիսացել։ Բայց բնակարանների կառուցման նոր տարբերակը ընթացք ունեցավ 7 գյուղերում: Գյուղացու և միջնորդ ընկերության մասնակցությամբ են տները կառուցվում: 27 տուն էր նախատեսված կառուցել:

 

 

4 տների շինարարությունն ավարտված է, 20-ն ընթացքի մեջ է ու կավարտվի այս տարի: Շիրակի մարզպետարանին հատկացված ֆինանսավորմամբ այս տարի քաղաքաշինական մեծ ծրագրեր նախատեսված չեն: Պետբյուջեից կֆինանսավորվեն միայն ճանապարհների սպասարկումը և սուբվենցիոն ծրագրերը, որոնց ծավալն առայժմ հայտնի չէ: Մարզպետարանը սուբվենցիոն ծրագրերի հայտեր ընդունում է մինչև փետրվարի 5-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հուսով եմ` կշարունակեմ հաջողությունների հասնել «Ինտերի» հետ․ Ինձագի

21:00 26.11.2024

Հուսով եմ` կշարունակեմ հաջողությունների հասնել «Ինտերի» հետ․ Ինձագի

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին գերմանական «Լայպցիգի» դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսին հույս է հայտնել, որ երկար ժամանակ կմնա միլանյան թիմի ղեկին: «Հուսով եմ, որ երկար ժամանակ կմնամ «Ինտերում», ցանկանում եմ շարունակել զգալ «Սան Սիրոյի» մթնոլորտը։ Այստեղ մենք առավելություն ունենք երկրպագուների շնորհիվ, նրանք առաջ են մղում մեզ։ Ես բախտավոր […] ...

G7-ը խոստանում է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

20:55 26.11.2024

G7-ը խոստանում է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

Յոթնյակի (G7) երկրները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ թույլ չտալու Իրանին միջուկային զենք ձեռք բերել։ Այս մասին ասված է Իտալիայում կայացած Յոթնյակի խմբի նախարարների հանդիպման արդյունքներով հայտարարության նախագծում։ «Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը, որ Իրանը երբեք չպետք է ստեղծի կամ ձեռք բերի միջուկային զենք: Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ՝ հակազդելու Իրանի միջուկային էսկալացիային», – նշվում է […] ...

Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին

20:45 26.11.2024

Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հրավերով Վիեննայում մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին: Միջոցառումը նվիրված է միջուկային տեխնոլոգիաների զարգացման և կիրառության խթանմանը, այդ թվում` առողջապահության ոլորտում: Վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման սկզբունքներին` նախարարն իր եույթում անդրադարձել է […] ...

Իսրայելը զգուշացրել է Բեյրութի կենտրոնի բնակիչներին առաջիկա ավիահարվածների մասին

20:38 26.11.2024

Իսրայելը զգուշացրել է Բեյրութի կենտրոնի բնակիչներին առաջիկա ավիահարվածների մասին

Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական մասի չորս թաղամասերի բնակիչներին խորհուրդ է տրվել շտապ տարհանվել անվտանգ վայր՝ կապված «Հըզբոլլահ» կազմակերպության թիրախներին Իսրայելի ռազմաօդային ուժերի առաջիկա հարվածների հետ: Ինչպես հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Էդրին  X-ում, օդային հարձակումները կլինեն Ռաս Բեյրութ, Կորնիշ Մազրաա, Մսեյթբե և Զուկաք էլ Բլաթ թաղամասերի վրա: Նա նշել է, որ հարվածները կհասցվեն այն […] ...

Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»

20:30 26.11.2024

Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն հրաժարվել է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»։ «Ռեալը» ցանկացել է պայմանագիր կնքել բրազիլացի ֆուտբոլիստի հետ։ Այդուհանդերձ, 32-ամյա Կազեմիրոն այդպիսի ցանկություն չունի։ Հիշեցնենք, որ Կազեմիրոն «Ռեալում» հանդես է եկել 2013-2022 թթ., 336 խաղում խփել 31 գոլ, կատարել 29 արդյունավետ փոխանցում։ Նա 2022 թ. ամռանը 70 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։ ...

Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ

20:23 26.11.2024

Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ

Ոչ միայն դրախտային կղզիների լողափերը կարող են պարծենալ սպիտակաձյուն ավազներով, որոնք նման են շաքարավազի կամ ճենապակու: Երկրի վրա, որտեղ, ինչպես ասում էր Անտուան դը Սենտ-Էքզյուպերին, ամեն ինչ կարող է պատահել, կա մի զարմանալի վայր, որտեղ սպիտակ ավազները տեղակայված են ծովերից և օվկիանոսներից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա: Իհարկե, դա անապատ է։ Այս մասին հոդված է հրապարակել […] ...

BACK_TO_TOP