Այլատյացություն ու ապատեղեկատվություն վրացի հոգևորականի կողմից. քահանան պատասխանատվության կենթարկվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
0.09 oC

Այլատյացություն ու ապատեղեկատվություն վրացի հոգևորականի կողմից. քահանան պատասխանատվության կենթարկվի

23:30 28.01.2021

Նախօրեին սոցցանցերում տարածվեց հունվարի 24-ին Ճիաթուրայում տեղի ունեցած հոգևորականներից մեկի քարոզի տեսանյութը, որտեղ վերջինս Վրաստանում բնակվող էթնիկ հայերի, ադրբեջանցիների հանդեպ ատելության լեզվով է արտահայտվում, դրսևորում է այլատյացություն, այնուհետև նույն կերպով անդրադառնում է երեխաներին ու ապատեղեկատվություն տարածում կորոնավիրուսի մասին, ասում, որ այն դավադրապաշտական տեսություն է:

Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն, Դեկանոզ Թադեոզ Սարալիձեն ամբիոնից հավատացյալների հետ խոսել է բարություն տալու մասին, միաժամանակ վիրավորել էթնիկ հայերին: Վերջինս մեջբերել է Շոթա Ռուսթավելիի «Ինչ տաս՝ քոնն է, ինչ չտաս՝ կորած է» արտահայտությունն ու ավելացրել. «Հայ հո չես, փչացած հայ… Հայն ի՞նչ է ասում.. ի՞նչ տամ, ինչի՞ համար»,- ասել է հոգևորականը, սակայն սրանով չի սահմանափակվել:

Բարության մասին խոսակցությունը չի շրջանցել նաև «գողական շրջանակներին»: Քահանան իր կարևորությունն ընդգծելու համար ասել է, որ եղել է «այդ տղաների հետ, այդ համակարգում ու իսկապես, քաջ տղամարդիկ են»։

«Կոմունիստների հետ չէր ստացվում ընկերություն անել, կոմերիտականների հետ էլ՝ աֆերիստներ էին, իսկ այս գողական շրջանակներում ունեի ընկերներ…նրանք սովորացնում էին հետևել բանտարկյալին, սովածին կերակրել… գիտե՞ք ինչքան բան կարող եք այս մարդկանցից սովորել, ժողովուրդ..․Սաակիանին գիտե՞ք ինչու գողերին այստեղից հանեց… նախ, իր բաժինն էին խլում, հետո էլ՝ ճշմարտություն էին ասում»,- հայտարարել է նա:

Հաջորդիվ նա անդրադարձել է կորոնավիրուսի տարածմանն աշխարհում, ասել է, որ կորոնավիրուսով վարակվում  են միայն նրանք, ում Աստված չի սիրում, օրինակ՝ իսպանացիները:

«Իսպանացին ոտքը քարի կպչի, աստված կհիշի, թե ինչեր է արել այս դեգեներատ ազգը: Դրա համար էլ մեռելներով լցվեց դրանց երկիրը»: Հոգևորականի խոսքով՝ կորոնավիրուսով վարակվում են  նրանք, ում գեները բանի պետք չեն ու Աստված նրանց չի սիրում, իսկ կորոնավիրուսի դեմ չպատվաստվելու դեպքում՝ թոշակառուները կզրկվեն թոշակից:

Վերջում հոգևորականն անդրադառնում է երեխաներին ու ասում, որ նրանք չեն վարակվի կորոնավիրուսով, եթե «տղամարդ, ազնիվ ու եկեղեցուն հավատարիմ» լինեն:

«Եթե եկեղեցի չես գալիս, սպորտում էլ բանի պետք չես, ամբողջ օրը հեռախոսի մեջ ես, ավելի լավ է մեռնես ու գնաս գերեզման, քան էշ մեծանաս»,- ասել է հոգևորականը:

Տեսանյութը մեծ աղմուկ է բարձրացրել, լրագրողները դիմել են պատրիարքարան, նրանք էլ, իրենց հերթին, հայտարարել են, որ համապատասխան քննարկումներ կանցկացնեն ու հոգևորականին համապատասխան պատասխանատվության կենթարկեն:

Այլ հոգևորականներ ևս դատապարտել են քահանայի քարոզի բովանդակությունն ու նրա հայտարարությունները:

Պատրիարքարանի կողմից կայացված որևէ հստակ որոշում դեռ չի հրապարակվել:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր

22:24 28.11.2024

Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր

Գերմանիան, որպես ՆԱՏՕ-ի երկրների դաշինքի մաս, հաջորդ տարվա սկզբին Լեհաստան կտեղափոխի Patriot զենիթահրթիռային համակարգերի մարտկոց։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ «Համաձայն ՆԱՏՕ-ի որոշման՝ 2025 թվականի հունվարից մենք կստանանք հետագա աջակցություն դաշնակիցներից մեր ՀՕՊ-ի համար, մենք ողջունում ենք Գերմանիայի որոշումը՝ Patriot համակարգի մարտկոց ուղարկելու Լեհաստան»,- գրել է Լեհաստանի պաշտպանության […] ...

Իսրայելը հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ ավիահարված է հասցրել Լիբանանին

22:16 28.11.2024

Իսրայելը հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ ավիահարված է հասցրել Լիբանանին

Հինգշաբթի իսրայելական զինվորականները ավիահարված են հասցրել Լիբանանի հարավին, որտեղ իսրայելական բանակը հայտնաբերել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ակտիվության նշաններ: «Որոշ ժամանակ առաջ ահաբեկիչների ակտիվություն են հայտնաբերվել հարավային Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» կողմից միջին հեռահարության հրթիռներ պահելու համար նախատեսված օբյեկտում: Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը կանխել է սպառնալիքը»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Telegram-ում։ […] ...

Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջ

22:08 28.11.2024

Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշումը՝ դադարեցնելու Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները, «վերջ է տվել մի քանի ամիս առաջ գործող իշխանությունների կողմից սկսված սահմանադրական հեղաշրջմանը»։ «Այսօր ես հանդիպեցի Եվրամիության երկրների դեսպաններին և ասացի նրանց, որ ներկայիս ղեկավարությունը վերջնականապես հեռացել է Եվրոպայից և շարժվել դեպի Ռուսաստան։ Ես խնդրեցի դեսպաններին անել ամեն […] ...

SHANTNEWS

22:00 28.11.2024

SHANTNEWS

Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ վարչապետ

21:50 28.11.2024

Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ վարչապետ

ՔՊ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել վարչության նիստ։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները»։ ...

Վրաստանի քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ վարչապետի հայտարարությունից հետո

21:40 28.11.2024

Վրաստանի քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ վարչապետի հայտարարությունից հետո

Հինգշաբթի երեկոյան Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, ընդդիմության կողմնակիցները սկսել են բողոքի ցույցի հավաքվել՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Եվրամիության հետ հարաբերությունների մասին հայտարարություններից հետո։ Կոբախիձեն ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանը մինչև 2028 թվականը չի բարձրացնի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները սկսելու հարցը, և երկիրը նույնպես կհրաժարվի ԵՄ-ից այս ժամանակահատվածի բյուջետային որևէ դրամաշնորհից։ Միաժամանակ բողոքի […] ...

BACK_TO_TOP