Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները, որոնք ժամանել էին Ուհան՝ ուսումնասիրելու կորոնավիրուսի ծագումը, դուրս են եկել երկշաբաթյա կարանտինից: Այս մասին հայտարարել է Reuters գործակալությունը:
Փորձագետների թիմը՝ կարանտինի ավարտից հետո Չինաստանի Ուհան քաղաքում սկսում է Covid-19-ի համաճարակի պատճառ դարձած վիրուսի ծագումը պարզելու նպատակով փաստահավաք առաքելությունը:
Մասնագետների միջազգային խումբը լքել է հյուրանոցը, նստել ավտոբուս ու մեկնել դաշտային աշխատանքի:
ԱՀԿ փորձագետները Ուհան են ժամանել հունվարի 14-ին: Տեղ հասնելուց հետո նրանք երկշաբաթյա կարանտին են անցել, որի ընթացքում գիտնականները տեսազանգի միջոցով են խորհրդակցություններ անցկացրել իրենց չինացի գործընկերների հետ: