Ռուսաստանն է կանաչ լույս վառել Սիրիա ներխուժման համար. արաբագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Ռուսաստանն է կանաչ լույս վառել Սիրիա ներխուժման համար. արաբագետ

12:33 23.01.2018

Սիրիայի հյուսիսային շրջաններ ներխուժելով՝ Թուրքիան հակամարտությունների նոր օջախներ է ստեղծում և փորձում հրահրել հատկապես քուրդ-արաբական հակասություններ, որպեսզի տարածաշրջանն ավելի անկառավարելի դարձնի՝ միաժամանակ ապահովելով իր սահմանները քրդական վտանգից: Այս մասին այսօր հայտարարել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը՝ նշելով, որ Թուրքիան վտանգի տակ է դրել ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները, քանի որ Սիրիայի քրդերին հովանավորում է ԱՄՆ-ն:

Ըստ արաբագետի՝ ԱՄՆ նախագահը Սիրիայի հյուսիսում 30.000-անոց քրդական բանակ է ստեղծում՝ տարածաշրջանում սեփական ուժերը ամրապնդելու համար, և հիմա, հարձակվելով քրդական զորաջոկատների վրա, Թուրքիան անուղղակի կերպով հարձակվում է ԱՄՆ-ի շահերի վրա:

«Սուտ են Էրդողանի խոսքերը, թե Սիրիայի հյուսիսային Աֆրին քաղաքում և շրջակա բնակավայրերում բնակչության 35%-ը քուրդ է, 55%-ը՝ արաբ: Իրականում այնտեղ ճնշող մեծամասնությունը քուրդ է, որոնց տեղահանության համար է Թուրքիան զորքեր մտցրել՝ նպատակ ունենալով իր համար 30 կմ-ոց անվտանգության գոտի ստեղծել»,- նշել է Սարգիս Գրիգորյանը՝ հավելելով, որ տվյալ դեպքում Թուրքիայի համար կանաչ լույս է վառել ՌԴ-ն՝ նախ իր զորքը հանելով այդ տարածքից, ապա որևէ դատապարտող հայտարարություն չանելով:

Արաբագետի խոսքով՝ Ռուսաստանը մի քանի անգամ դիմել է քրդերին՝ առաջարկելով ընդունել պաշտոնական Դամասկոսի իշխանությունը, հակառակ դեպքում նրանց թուրքական ներխուժումից ոչ ոք չի կարողանա պաշտպանել: Սակայն, քանի որ քրդերը չընդունեցին ռուսական առաջարկը, ապա թուրքական ռազմական գործողությունը թույլատրվեց ոչ միայն Ռուսաստանի, այլև Սիրիայի, Իրանի և տարածաշրջանի այլ պետությունների կողմից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP