Այս տնտեսական ճգնաժամը վատագույնն է վերջին հարյուրամյակի ընթացքում. Գուտերեշ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+2.09 oC

Այս տնտեսական ճգնաժամը վատագույնն է վերջին հարյուրամյակի ընթացքում. Գուտերեշ

23:26 25.01.2021

Պանդեմիային հաջորդած տնտեսական ճգնաժամը վատագույնն է դարձել վերջին հարյուրամյակի ընթացքում։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ «Դավոսյան օրակարգը»  միջոցառման ժամանակ,  տեսակապով ելույթ ունենալով ։

«Ավելի քան 2 մլն մարդ մահացել է, և մենք գտնվում ենք 100 տարվա ընթացքում վատագույն տնտեսական ճգնաժամի մեջ»,- ասել է նա:

Ընդ որում, Գուտերեշը վստահություն է հայտնել, որ 2021 թվականին աշխարհը եզակի հնարավորություն ունի՝ COVID-19 պանդեմիայից վերականգնվելիս փխրունությունից անցում կատարի կայունության: Դրա համար, ըստ գլխավոր քարտուղարի, անհրաժեշտ է, որ կառավարությունները, միջազգային կազմակերպությունները, մասնավոր հատվածը և քաղաքացիական հանրությունը համատեղ աշխատեն:

«Մեր ընդհանուր ուղղությունը պետք է լինի կայուն զարգացման նպատակներին հասնելը»,- նշել է նա:

ՄԱԿ-ի ղեկավարը նաև հիշեցրել է նոր սոցիալական պայմանագրի և նոր գլոբալ պայմանագրի իր նախաձեռնության մասին, որոնք թույլ կտան բոլորի համար հավասար հնարավորություններ ստեղծել համընդհանուր իրավունքների և ազատությունների ապահովման գործում:

Գուտերեշը նաև նախազգուշացրել է աշխարհի՝ երկու մասի փլուզման հնարավորության մասին՝ երկու տնտեսությունների ՝ Չինաստանի և ԱՄՆ-ի գլխավորությամբ:

«Ինձ շարունակում է վախեցնել հսկայական ճեղքման հնարավորությունը. աշխարհը բաժանվում է երկու մասի՝ երկրագնդի երկու մեծագույն տնտեսությունների գլխավորությամբ, երկու տարբեր գերիշխող արժույթներով, առևտրի սեփական կանոններով, սեփական համացանցով, սեփական աշխարհաքաղաքական և ռազմավարություններով: Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի կանխենք նման բաժանումը», – ասել է նա:

ՄԱԿ-ի «Համաշխարհային տնտեսական վիճակը և հեռանկարները» զեկույցի համաձայն ՝ 2020 թվականին համաշխարհային տնտեսությունը կրճատվել է 4,3 տոկոսով, ինչն ավելի քան երկուսուկես անգամ ավելի է, քան 2009 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հայտարարել է սպառնալիքների դեպքում Իսրայելի հետ լայնածավալ պատերազմի պատրաստակամության մասին

10:52 28.11.2024

Իրանը հայտարարել է սպառնալիքների դեպքում Իսրայելի հետ լայնածավալ պատերազմի պատրաստակամության մասին

Իրանը չի ձգտում ուղիղ բախման Իսրայելի հետ, սակայն պատրաստ կլինի պատասխանել հրեական պետության բոլոր սպառնալիքներին՝ իսլամական հանրապետությանը լայնածավալ պատերազմի մեջ ներգրավելու համար։ Այս մասին Պորտուգալիայի Կասկայս քաղաքում ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի ֆորումից հետո հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք պատրաստ ենք պատերազմի, նույնիսկ լայնածավալ պատերազմի, բայց մենք դա չենք ուզում», – մեջբերում է նրա խոսքերը […] ...

Որոնվում է տեսանյութում երևացող անձը

10:42 28.11.2024

Որոնվում է տեսանյութում երևացող անձը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […] ...

Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ռաֆայել Գրոսսիի հետ

10:33 28.11.2024

Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ռաֆայել Գրոսսիի հետ

Վիեննայում ընթացող «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովի շրջանակներում նոյեմբերի 27-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ԱԷՄԳ տեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում Առողջապահության նախարարության հետ իրականացվող ընթացիկ և ապագա ծրագրերին։ Նախարար Ավանեսյանը […] ...

Լիբանանը ՄԱԿ-ի օգնություն կստանա Իսրայելի հետ զինադադարից հետո

10:24 28.11.2024

Լիբանանը ՄԱԿ-ի օգնություն կստանա Իսրայելի հետ զինադադարից հետո

ՄԱԿ-ի կառույցներն ու գործակալությունները կշարունակեն հումանիտար օգնություն ցուցաբերել Լիբանանին Իսրայելի հետ հրադադարից հետո։ Այս մասին հայտնում է Լիբանանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA): «ՄԱԿ-ը կշարունակի աջակցել Լիբանանի կառավարությանը և գործընկերներին: Զինադադարի առաջին օրը ՄԱԿ ՓԳՀ-ի 11 բեռնատարներ Բաալբեկի ավելի քան 3000 բնակիչներին մատակարարեցին առաջին անհրաժեշտության պարագաներ, ներառյալ վերմակներ, ներքնակներ, ձմեռային բաճկոններ, սավաններ»,- նշվում է […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 28-ին

10:15 28.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 28-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 391․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 418 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․47 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․6 դրամ։   ...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակը հայտարարել է Գազայում հրադադարի ջանքերը խրախուսելու մասին

10:00 28.11.2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակը հայտարարել է Գազայում հրադադարի ջանքերը խրախուսելու մասին

ՄԱԿ-ը պատրաստ է խրախուսել ցանկացած քայլ, որը կնպաստի Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը՝ մեկնաբանելով ամերիկյան իշխանությունների հայտարարությունը անկլավում զինադադարի հասնելու փորձի մասին։ Երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը միջնորդների հետ՝ ի դեմս Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի, […] ...

BACK_TO_TOP