ԵՄ-ն քննարկում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+5.09 oC

ԵՄ-ն քննարկում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը

18:42 25.01.2021

ՌԴ արտգործնախարարությունը բողոք է հայտնել ԱՄՆ դեսպանին դեսպանատան սոցկայքերում հունվարի 23-ի ակցիաների մասին տեղեկությունների պատճառով: Meduza լրատվամիջոցի փոխանցմամբ` ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանի հետ հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Հունվարի 23-ին Մոսկվայում և Ռուսաստանի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել «Ազատություն Նավալնիին» կարգախոսով: ԱՄՆ դեսպանատունն իր կայքում և սոցիալական ցանցերում հրապարակել է բողոքի ակցիաների երթուղիները: ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ԱՄՆ դեսպանատան հրապարակումները, դրանք անվանել է «ուղղորդում և հրահանգում», ինչպես նաև միջամտություն Ռուսաստանի ներքին գործերին:

Լրատվամիջոցը նաև հաղորդում է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի տարածաշրջանային շտաբերի ցանցի ղեկավար Լեոնիդ Վոլկովը հայտարարել է հունվարի 31-ին նախատեսված նոր ակցիաների մասին`  հաջակցություն քաղաքական գործչի:


Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Եվրոպական Միությունը կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների ցույցերի ժամանակ տեղի ունեցած ձերբակալությունների պատճառով: Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների նիստից առաջ Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը պահանջել է անհապաղ ազատ արձակել շաբաթ օրը ցույցերի ժամանակ ձերբակալված խաղաղ ցուցարարներին:

Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ալեքսեյ Նավալնիի ազատ արձակման պահանջով բողոքի ակցիաներն անվանել է անօրինական և վտանգավոր:

Հիշեցնենք, ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին 30 օրով կալանավորվել էր Գերմանիայից Ռուսաստան վերադառնալուն պես: Հունվարի 23-ին ՌԴ տարբեր քաղաքներում նրա աջակիցների կազմակերպած ակցիաները համաձայնեցված չեն եղել իշխանությունների հետ և ուղեկցվել են զանգվածային ձերբակալություններով: Ըստ ОВД-Инфо իրավապաշտպան մեդիա նախագծի տվյալների` ձերբակալվել է ավելի քան 3700 մարդ: Հարուցվել է մի քանի քրեական գործ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

00:00 26.11.2024

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

Երկուշաբթի երեկոյան նավթի գները կտրուկ իջել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին մամուլում հայտնված տեղեկություններից հետո: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարյան ֆյուչերսների գնանշումները ժամը 19:25-ին նվազել են 1,62 դոլարով (2,16%)՝ հասնելով 73,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,61 դոլարով (2,26%)՝ […] ...

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

23:52 25.11.2024

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

ՆԱՏՕ-ն այս տարվա վերջից կուժեղացնի Բալթիկ ծովում կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը՝ հնարավոր դիվերսիաները կանխելու համար, երկուշաբթի հաղորդել է PAP գործակալությունը։ Նշվում է, որ այս մասին հայտարարվել է Տուրեկում (Լեհաստան) Դաշինքի ռազմածովային հրամանատարության համաժողովում։ «Հիմնական տարածքների ավելի լայն և հստակ հսկողություն, այդ թվում հակաականային նավերի միջոցով, որոնք հագեցած են ռոբոտներով և ստորջրյա աշխատանքի համար սենսորներով, նախատեսված […] ...

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

23:44 25.11.2024

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ուժեղացնել ԵՄ անվտանգությունը, որպեսզի այն ավելի քիչ կախված լինի ԱՄՆ-ից։ Այս մասին նա գրել է հոդվածում, որտեղ ամփոփում է իր գործունեությունը որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար։ «Մենք այլընտրանք չունենք. հրամայական է, որ մենք կարողանանք ապահովել մեր անվտանգությունը: Մեր բարեկեցությունն ու ապագան չեն կարող շարունակել կախված լինել […] ...

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

23:36 25.11.2024

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

Գերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) ղեկավարությունը որոշել է 2025 թվականի փետրվարի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում այս պաշտոնում առաջադրել կանցլեր Օլաֆ Շոլցին, հայտնում է TagesSpiegel-ը։ Այս որոշումը պետք է հաստատի կուսակցության համագումարը 2025 թվականի հունվարի 11-ին, հավելում է թերթը և պարզաբանում, որ դա ընդամենը ձևականություն է լինելու։ Նախկինում SPD-ում բանավեճ էր ընթանում այն մասին, թե արդյոք […] ...

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

23:28 25.11.2024

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

Սերբիայի Ժողովրդական ժողովում (խորհրդարանում) իշխող կուսակցության և ընդդիմության խորհրդարանականները ծեծկռտուք են կազմակերպել, երկուշաբթի հաղորդում է Associated Press-ը: Կռիվը ծագել է նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի կայարանի շենքի հովանոցի փլուզման հետ կապված վեճից։ Փլուզման հետևանքով մարդիկ էին զոհվել։ Գործակալության տվյալներով՝ ընդդիմության ներկայացուցիչները հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր բյուջեի օրինագիծը, պաստառ են կախել՝ «Ձեռքերդ արյունոտ է» մակագրությամբ։ […] ...

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

23:20 25.11.2024

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

Այսօր գումարվել է Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Այն անցել է բացառիկ պայմաններում, քանի որ խորհդարան անցած բոլոր 4 ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են օրենսդիր մարմնում աշխատելուց՝ հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են: Չնայած ընդդիմության բողոքներին, Վրաստանում գործի է անցնում ոչ միայն օրենսդիր, այլ արդեն նաև գործադիր իշխանությունը: Կառավարությունում լուրջ փոփոխություններ կլինե՞ն, որոնք կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների […] ...

BACK_TO_TOP