14:35 25.01.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, կորոնավիրուսով պայմանավորված, ուսումնական գործընթացներում, ժամկետներում սահմանում է ոչ ստանդարտ կարգավորումներ:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այս տարի գարնանային արձակուրդներ են նախատեսված առաջին և երկրորդ դասարանցիների համար: Առաջին դասարանցիների համար նախատեսված է մարտի 22-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում, երկրորդ դասարանցիների համար՝ մարտի 22-28-ը:
«Մյուս դասարանների համար արձակուրդ նախատեսված չէ`հաշվի առնելով աշնանային մեծ դադարը: Թեպետ ընթացքում, առողջապահական իրավիճակից ելնելով, պարբերաբար քննարկում ենք անցկացնում մեր գործընկերների հետ»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:
Ինչ վերաբերում է ուսումնական տարվա ավարտին, ապա Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այն միատեսակ չի լինելու: 12-րդ դասարանների պարագայում, որտեղ կան ավարտական և միասնական քննությունների կազմակերպման, նաև հետագա զորակոչի հարցեր, ուսումնական տարին կավարտվի հունիսի 4-ին: Տարին շուտ կավարտվի նաև առաջին և երկրորդ դասարանների համար, որոնց ուսումնական շրջանի տևողությունը կարճ է: Մյուս դասարանները տարին կավարտեն հունիսի 18-ին:
17:48 21.04.2025
ՔԿ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Վայոց ձորում11:09 20.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 20-ին10:34 20.04.2025
Բժիշկը բացատրել է մեկ րոպե սթրեսի հետևանքները18:46 21.04.2025
ՍՊ ընկերությունը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս․ Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության կազմավերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության 64-ամյա տնօրենը 2023 թվականի հունվարից մինչ օրս, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, կազմակերպել և իրականացրել է անդեզիտաբազալտի ապօրինի արդյունահանում: Պարզվել է, որ ընկերությունն ունեցել է միայն Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Աշտարակի խճուղում գտնվող 3,1 հեկտարի վրա արդյունահանում […] ...
18:40 21.04.2025
Գլխավոր դատախազի հրամանով՝ դատախազի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի մարտի 5-ի որոշման հիման վրա՝ Գլխավոր դատախազության վարչություններից մեկում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի՝ դատախազի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները և չի պահպանել դատախազի վարքագծի կանոնները: Մասնավորապես՝ առանց հարգելի պատճառի բացակայել է դատական նիստից: Կարգապահական […] ...
18:33 21.04.2025
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա անտառԱպրիլի 21-ին՝ ժամը 11:22-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորանների մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Արագածոտնի և Լոռու մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ օպերատիվ խումբ և չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։56-ին, մարվել՝ 13։58-ին։ Սպիտակի երկրորդ ոլորանի աջակողմյան սարալանջին այրվել […] ...
18:24 21.04.2025
«Ինտերը» պարտվել է «Բոլոնիային»Իտալիայի Ա Սերիայի 33-րդ տուրում «Ինտերը» մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Բոլոնիային»։ Դաշտի տերերը հաղթանակ են կորզել ավելացրած չորրորդ րոպեին խփած գոլի շնորհիվ։ Միլանցիների մեկնարկային կազմում էր նաև Հենրիխ Մխիթարյանը, որը 39-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով, իսկ փոխարինվել՝ 65-րդ րոպեին։ Միլանյան թիմը 71 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղը զբաղեցնող «Նապոլին» […] ...
18:18 21.04.2025
Աննա Վարդապետյանը մասնակցել է «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովինԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է Արդարադատության նախարարության կազմակերպած՝ «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված համաժողովին մասնակցել են ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ղեկավար կազմը, փաստաբանական համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այլք: Պանելային քննարկման առաջին հատվածում ՀՀ գլխավոր դատախազն իր ելույթում անդրադարձել է նախաքննության նկատմամբ դատախազական […] ...
18:12 21.04.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում ակտիվ ծառատունկ է սպասվումԵրևանում նախորդ տարի 20 հազարից ավելի ծառ է տնկվել: Գործակարգավարական խորհրդակցությանը վստահեցրել են, որ մինչև մայիսի վերջ այդ թիվը կմոտենա 25 հազարի: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...