Հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 01 2025
  • $
    397.78
  • RUBLE
    3.87
  • 408.04
WEATHER
-0.91 oC

Հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին

16:20 21.01.2021

Հունվարի 22-ին նշվում է մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը: Այդ կապակցությամբ ստեղծվելու է տարվա ընթացքում հոբելյանական միջոցառումները համակարգող կառավարական հանձնաժողով: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հոբելյանի առիթով հունվարի 22-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ) ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, մտավորականները և երաժշտասերները հարգանքի տուրք կմատուցեն կոմպոզիտորի հիշատակին:

Նույն օրը՝ ժամը 13:00-ին, Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածքում տեղի կունենա կոմպոզիտորի հիշատակին նվիրված ծաղիկների խոնարհման արարողություն, որին կհաջորդի կոմպոզիտորի ստեղծագործություններից կազմված համերգային ծրագիր: Ծրագրում. Առնո Բաբաջանյան՝ «Վոկալիզ» (Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Արծվիկ Դեմուրճյան, նվագակցող՝ Արմեն Աղաջանյան), «Նոկտյուրն» («Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի միջազգային մրցույթների դափնեկիրներ, դաշնակահար՝ Արմեն Պուչինյան), «Մեղեդի» («Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի միջազգային մրցույթների դափնեկիրներ, դաշնակահար՝ Արթուր Գրիգորյան), «Երախտապարտ եմ քեզ» («Благодарю тебя») երգի մշակում (ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Արմեն Բաբախանյան):

Առնո Բաբաջանյանի հոբելյանին նվիրված համերգը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում ժամը 19:00-ին: Երեկոյին հանդես կգան ջութակահար Անուշ Նիկողոսյանը, թավջութակահար Սևակ Ավանեսյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը: Ծրագրում. Առնո Բաբաջանյան՝ «Վեց պատկեր» դաշնամուրի համար, Սոնատ ջութակի և դաշնամուրի համար, Տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Marca. Ռոնալդուն կարող է դառնալ «Ալ-Նասր» ֆուտբոլային ակումբի համասեփականատերը

14:18 15.01.2025

Marca. Ռոնալդուն կարող է դառնալ «Ալ-Նասր» ֆուտբոլային ակումբի համասեփականատերը

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կդառնա Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր, եթե նրա պայմանագիրը թիմի հետ երկարաձգվի։ Այս մասին հայտնում է Marca թերթը։ Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը մտադիր է մեկ տարով երկարաձգել պայմանագիրը թիմի հետ, եթե դա տեղի ունենա, ապա Ռոնալդուն կվաստակի 183 միլիոն եվրո և կտիրի ակումբի բաժնետոմսերի չնչին տոկոսին: Ռոնալդուն 39 տարեկան է և […] ...

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետի հետ

14:10 15.01.2025

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետի հետ

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի հետ։ «Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը պատիվ ունեցավ հանդիպելու Վայոց Ձորի մարզպետ Կոլյա Միքայելանի հետ՝ քննարկելու համագործակցությունը և Հայաստանում Եվրամիության առաքելության տեղակայման հետ կապված հարցերը»,- նշված է ԵՄ դիտորական առաքելության X-ի էջում գրառման մեջ։ ԵՄ դիտորդական առաքելությունը հիշեցրել է, որ Վայոց […] ...

Օվերչուկը ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Հայաստանի որոշումը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ

14:03 15.01.2025

Օվերչուկը ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Հայաստանի որոշումը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ

Մոսկվան Եվրոպական միությանը միանալու գործընթաց սկսելու Երեւանի որոշումը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու սկիզբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Նրանք (Հայաստանը) ասում են, որ չեն պատրաստվում լքել ԵԱՏՄ-ն, բայց ինչո՞վ է առանձնահատուկ այս իրավիճակը։ Երկար ժամանակ է, ինչ քննարկումներ են եղել, որ Հայաստանը մոտենում է Եվրամիությանը, սակայն […] ...

Հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերն այդ փոխադրամիջոցի մասով կազատվեն գույքահարկի վճարման պարտավորությունից

13:58 15.01.2025

Հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերն այդ փոխադրամիջոցի մասով կազատվեն գույքահարկի վճարման պարտավորությունից

Ներքին գործերի նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է լրացում կատարել օրենսգրքի 245-րդ հոդվածում՝ սահմանելով, որ փոխադրամիջոցների գույքահարկից ազատվում են նաեւ հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը՝ այդ փոխադրամիջոցի մասով: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական […] ...

Նախաձեռնությամբ կանոնակարգվում է կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները

13:50 15.01.2025

Նախաձեռնությամբ կանոնակարգվում է կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները

Նախաձեռնությամբ առաջարկվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները՝ սահմանելով գունային տարանջատում: Առանց կաթնային յուղի կաթնամթերքի վաճառքի դեպքում տարանջատված դարակաշարը պետք է կանաչ գույն ունենա, իսկ կաթնային յուղի փոխարինիչի դեպքում` նարնջագույն: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

13:43 15.01.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 14-15-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 50, թմրանյութի հայտնաբերման՝ 16, անձնական ունեցվածքի գողության ու թմրանյութի իրացման՝ 6-ական, կեղծ փաստաթղթի՝ 5, խարդախության ու պաշտոնեական […] ...

BACK_TO_TOP