Հայաստանը ձեռք է բերել հակատանկային, խոցման և այլ միջոցներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+10.23 oC

Հայաստանը ձեռք է բերել հակատանկային, խոցման և այլ միջոցներ

18:36 22.01.2018

2017 թվականի ընթացքում ՀՀ ՊՆ գերակա խնդիրներից մեկը եղել է ռազմավարական զսպման համակարգի զարգացումը։ Խնդրի լուծման համար նախարարությունը տարվա ընթացքում ձեռք է բերել հակատանկային և խոցման միջոցներ, ՀՕՊ ռադիոլոկացիոն կայաններ, ջերմատեսիլ և գիշերային տեսանելիության սարքեր, որոնք տեղադրվել են առաջնագծում։

Նույն նպատակով իրականացվել է ՀՀ զինված ուժերի կառուցվածքի և զորքերի կառավարման համակարգի վերանայում։ Շարունակվել են դաշնակցային ու գործընկերային հարաբերությունների զարգացման աշխատանքները հիմնական ուղղություններով (ՀԱՊԿ, ԱՊՀ, ՆԱՏՕ, ԵՄ, ՌԴ, ԱՄՆ, Գերմանիա, Իտալիա, Հունաստան, Լիբանան, Բելառուս, Չինաստան, Իրան, Վրաստան)։ Հաստատվել է Հայաստան-ՆԱՏՕ 2017-2019թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը։

ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 150-րդ և 151-րդ կետերի համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ՀՀ կառավարություն են ներկայացվել.

  1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը,
  2. «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Երկու նախագծերն էլ ընդունվել են խորհրդարանի կողմից։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում միավորվել են նախկինում գործող` «Զինվորական ծառայություն անցնելու մասին», «Զինապարտության մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքներով կարգավորվող հարաբերությունները, օրենսդրորեն ամրագրվել են ոլորտում նոր քաղաքականությունները, ներառյալ «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը, հստակեցվել են պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայության, պահեստազորային հաշվառման ու պահեստազորային պատրաստության կազմակերպման և իրականացման գործընթացը, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական և իրավական երաշխիքների հետ կապված հարաբերությունները:

«Պաշտպանության մասին» օրենքում միավորվել են նախկինում գործող` «Պաշտպանության մասին», «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» ու «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» ՀՀ օրենքներով կարգավորվող հարաբերությունները՝ ապահովվելով ՀՀ Սահմանադրության փոփոխությունների իրացումը պաշտպանության ոլորտի օրենսդրության մեջ, հստակեցվել են պաշտպանության ոլորտում պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, կազմակերպությունների և քաղաքացիների պարտականությունները, զինված ուժերի և այլ զորքերի գործունեությունը, քաղաքացիների զինապարտության և զինվորական հաշվառման, զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի ապահովման հետ կապված հարաբերությունները:

Հիշեցնենք, որ օրերս հաստատվել են կառավարության 2018 թվականի գերակա խնդիրներն ու միջոցառումների ցանկը։ Դրանց համաձայն՝ այս տարի պաշտպանական ոլորտում սպասվում է ՊՆ և ԶՈւ ԳՇ կառուցվածքների փոփոխություն, քաղաքացիական հիվանդանոցների միավորում զինվորական հոսպիտալների հետ, ինչպես նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանների միավորում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հորիզոն 22.00

00:11 03.04.2025

Հորիզոն 22.00

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

23:59 02.04.2025

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

Հարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

23:54 02.04.2025

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

23:49 02.04.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

23:46 02.04.2025

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

Սիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական ​​կենտրոնը։ ...

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

23:41 02.04.2025

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

Այսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...

BACK_TO_TOP