Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը հունվարի 15-ից Covid-ով հիվանդների չի ընդունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը հունվարի 15-ից Covid-ով հիվանդների չի ընդունում

19:30 20.01.2021

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը հունվարի 15-ից COVID բուժման կենտրոնից վերադարձել է իր պրոֆիլին՝ ինֆեկցիոն ծառայություններ մատուցող բուժհաստատության։ Բուն պրոֆիլին վերադառնալը պայմանավորված է COVID-19 բուժում ստացող հիվանդների թվի նվազումով և կենտրոնի թերբեռնվածությամբ։ COVID բաժանմունքների մասնաշենքերն այս պահին դատարկ են։ Բուժքույրերն ու բժիշկներն աշխատում են առանց պաշտպանիչ արտահագուստների։

 

«Դեկտեմբերից արդեն հիվանդացության թիվը բավականին նվազեց, դրա համար COVID  հիվանդության բուժումը հիմա կենտրոնացրել են ավելի շատ մայրաքաղաքում, դրա համար մարզային COVID կենտրոնները սկսեցին փակվել և անցնել իրենց նախկին աշխատանքներին»,- Shantnews.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ-վարակաբան Հեղինե Հունանյանը։

Ինֆեկցիոն հիվանդանոցն առողջապահության նախարարությունից իրավունք է ստացել վերադառնալ  բուն գործառույթներին։ Ստացիոնար և ամբուլատոր բուժման նպատակով սկսվել են ինֆեկցիոն ու վիրուսային ախտանշաններով հիվանդների  բուժումը։

 

«Արդեն երկու օր է սկսվել է հիվանդների հոսքը, դիմում են տարբեր հիվանդություններով՝ շնչառական վարակներով, սեզոնային ինֆեկցիաներով, աղիքային ինֆեկցիաներով։ Իհարկե, դեռևս հիվանդանոցը թերբեռնված է, սակայն առաջիկայում սպասվում է քաղաքացիների հոսք»,- նշել է բժիշկ-վարակաբանը։

 

 

 

Ստացիոնար հիվանդներ այժմ միայն մեծահասակների բաժանմունքում ունեն: Որպես COVID կենտրոն  հիվանդանոցն աշխատում էր 102 մահճակալով, իսկ որպես ինֆեկցիոն հիվանդությունների բուժման պրոֆիլի կենտրոն կգործի 50 մահճակալով: Թթվածնային սարքավորումներով հագեցած հիվանդասենյակները նախատեսել են սեզոնային ծանր թոքաբորբով հիվանդների համար:

Մինչ այս ինֆեկցիոն ու վիրուսային ախտանշաններով պացիենտներն ամբուլատոր բուժում են ստացել պոլիկլինիկաներում, իսկ ծանր դեպքերում հոսպիտալացվել են «Գյումրի» բժշկական կենտրոնում, թեև նեղ մասնագիտական բուժօգնություն չեն ստացել։

 

Նախորդ տարի կորոնավիրուսի առաջին ալիքն հաղթահարելուց հետո հիվանդանոցը մեկ անգամ վերապրոֆիլավորվել էր, սակայն մեկ ամիս չանցած կրկին վերածվել COVID կենտրոնի։ Այժմ դադարեցնելու հետևանքով ֆինանսավորման ծավալներն են կրճատվել, հաստիքացուցակները ևս՝ մի քանի նեղ մասնագետների աշխատանքային պայմանագրերը խզվել են։

Հիվանդանոցն այս ընթացքում նաև կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում չի կատարելու, միայն սուր շնչառական հիվանդություններով ու այլ ինֆեկցիաներով դիմած քաղաքացիների արյան նմուշառումների լաբորատոր հետազոտություն են իրականացնելու։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

12:20 24.11.2024

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

Բաքվում կայացած ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովում հաստատվել է կլիմայի ֆինանսավորման նոր հավաքական քանակական նպատակի (NCQG) վերջնական տարբերակը, որը նախատեսում է տարեկան առնվազն 300 միլիարդ դոլարի հատկացում մինչև 2035 թվականը, ինչը երեք անգամ գերազանցում է նախորդ նպատակը: Բացի այդ, մասնակից երկրները պայմանավորվել են ստեղծել նոր կլիմայական ֆինանսական հենանիշ՝ «Բաքվի ֆինանսական նպատակ»։ Այս մեխանիզմը նախատեսում է տարեկան […] ...

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

12:00 24.11.2024

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Մյանմար է հասցրել 33 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է ԱԻՆ-ը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ 33 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել սաստիկ ցիկլոնից տուժած Մյանմարի բնակչությանը»,- ասվում է նախարարության Telegram-ի ալիքում։ Նշվում է, որ բեռը ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղամիջոցներ, վրաններ, գեներատորներ, […] ...

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

11:40 24.11.2024

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Հորդանանի ոստիկանությունը կիրակի օրը շրջափակել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Իսրայելի դեսպանատան հարակից տարածքը այն բանից հետո, երբ դիվանագիտական ​​առաքելության անմիջական հարևանությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ականատեսներին։ Աղբյուրները հայտնել են, որ կրակոցներից հետո ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները շտապել են Ռաբիա շրջան, որտեղ գտնվում է դեսպանատունը: Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել […] ...

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

11:20 24.11.2024

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Նոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

11:00 24.11.2024

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է Դավիթ Խուդաթյանի թեկնածությունը։ ...

Հրդեհ ավտոտնակում

10:40 24.11.2024

Հրդեհ ավտոտնակում

Նոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...

BACK_TO_TOP