Գյումրիի Սուրբ Արսենի ռուս ուղղափառ եկեղեցու վերականգնման համար հայ-ռուսական ծրագիր է ներկայացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Գյումրիի Սուրբ Արսենի ռուս ուղղափառ եկեղեցու վերականգնման համար հայ-ռուսական ծրագիր է ներկայացվել

19:00 19.01.2021

Գյումրիի Կազաչի պոստ թաղամասում գտնվող Սուրբ Արսենի եկեղեցին վերակառուցելու հայ-ռուսական համատեղ ծրագիր է ներկայացվել: Առաջարկն արել է Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը, իսկ ռուսական կողմը նախապատրաստական աշխատանքները հանձնարարել է Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնին:

Կազաչի պոստ թաղամասի եկեղեցին կառուցվել է 1900-ականների սկզբին և ծառայել է Ալեքսանդրապոլի ռուս զինվորականներին: Մի քանի տարի առաջ եկեղեցու պահպանության մասնակի աշխատանքներ են կատարվել:

Գյումրիի ծայրամասային թաղամասում գտնվող եկեղեցին լքված է, տարածքը՝ ամայի: Սուրբ Արսենին Հայաստանում գտնվող ռուս ուղղափառ ամենամեծ եկեղեցին է: Թաղամասը Կազաչի պոստ է անվանվել, քանի որ 1800-ականների վերջին ու 1900-ականների սկզբին այստեղ են տեղակայվել կազակական զորքեր, իսկ եկեղեցին կառուցվել է նրանց համար՝  հետևակային զորքերի 153 գնդի պատվերով։ Հատուկ զինվորականների համար եկեղեցական ծեսեր ու պսակադրություններ են կատարվել:

Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնին է հանձնարարված եկեղեցու հիմնանորոգման նախապատրաստական աշխատանքները։ Նախ՝ էսքիզներն են կազմվում: Եկեղեցին և տարածքում գտնվող մի քանի բնակելիներ, որոնք կառուցվել են ցարական ժամանակաշրջանում, հատուկ պահպանվող կառույցներ են, հետևաբար պետք է հիմնանորոգվեն նախկին տեսքով: Էսքիզների կազմումը սկսելուց առաջ մասնագետները արխիվային լուսանկարներն են ուսումնասիրել:

Սուրբ Արսենի եկեղեցու ամենահին պահպանված լուսանկարն արվել է 1915 թվականից հետո, լուսանկարում եկեղեցու բակում Արևմտյան Հայաստանից տեղահանված ու Ալեքպոլի որբանոցներում օթևանած որբերն են: Ըստ պահպանված տեղեկությունների, եկեղեցին ունեցել է 2 հիմնական գմբեթ, որոնցից մեկը  կոնաձև է՝ բնորոշ հայկական ճարտարապետությանը:

1930-ականներին եկեղեցու գմբեթները քանդել են։ Շինությունը սկսել են օգտագործել որպես որբերի կացարան:

 

«Սա միջկառավարական ծրագրերի հետ է կապված և բավականին բարդ պրոցեսներ է անցնում, հատկապես դիվանագիտական խողովակներով: Դա վերաբերում է նամակների փոխանցմանը, ծրագրերի ճշգրտմանը: Հիմա բավականին աշխատանք կատարվել է այդ ուղղությամբ: Ծրագրին կմասնակցի հայկական կողմը,  կմասնակցի մասնավոր սեկտորը, որը գումարային ներդրումներ կկատարի հյուրանոցային ֆոնդը կառուցելու համար և, իհարկե, կլինեն կառավարական միջոցներ»,- Shantnews-ին ասել է Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Հարություն Համբարձումյանը:

Ծրագրով նախատեսվում է եկեղեցու վերականգնում, տարածքում այգու, կազակական ոճով հյուրատների կառուցում: Այսինքն՝  ծրագիրը բացի հայ-ռուսական համատեղ նախաձեռնություն լինելուց, նաև ունի կոմերցիոն բաղադրիչ և ենթադրվում է նաև մասնավոր սեկտորի մասնակցություն:

Դեռ հստակ հաշվարկներ չկան, թե ինչ կարժենա եկեղեցու վերականգնումը: Նախահաշվային աշխատանքները տարվելու են ծրագրի հաստատումից հետո: Գյումրիի քաղաքապետարանը հիմա տարածքի ենթակայության հարցերն է ճշգրտում:

«Եկեղեցին ՀՀ ՊՆ  ենթակայության տարածքում է, բայց դեռևս տարածքները մի քիչ ճշգրտելու կարիք կա: Նույն տարածքում նաև համայնքապատկան հատվածներ կան, և անհրաժեշտության դեպքում կարող ենք դրանք հատկացնել: Այս ծրագրի հաջող արդյունքի դեպքում, ռուսական կողմը մտադիր է հարակից տարածքում նաև կադետական դպրոց կառուցել»,- Shantnews-ին ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

Մինչ ծրագրի մեկնարկը, մուտքը  եկեղեցի կողմնակի անձանց համար փակվել է՝ պահպանության նպատակներով: Պահպանության աշխատանքները, որպես այդպիսին, մեկնարկել էին 2010 թվականին, երբ եկեղեցու տանիքը նորոգվեց, դռներ ու պատուհաններ տեղադրվեցին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Իրանի Ահար քաղաքից 67 կմ արևմուտք

21:24 26.11.2024

Երկրաշարժ Իրանի Ահար քաղաքից 67 կմ արևմուտք

Սույն թվականի նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 20:50-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։50-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․53⁰ և արևելյան երկայնության 46.30⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Ահար քաղաքից 67 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4․4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը […] ...

ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի, Իջևանի, Վեդիի տ/կ խորհուրդների նախագահներին․ վարչապետ

21:16 26.11.2024

ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի, Իջևանի, Վեդիի տ/կ խորհուրդների նախագահներին․ վարչապետ

ՔՊ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Վարչության նիստ։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի, Իջեւանի, Վեդիի տ/կ խորհուրդների նախագահներին։ Վարչությունը նաեւ որոշեց Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու»։ ...

ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է պարեկների վերապատրաստման հերթական դասընթացը

21:08 26.11.2024

ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է պարեկների վերապատրաստման հերթական դասընթացը

ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է պարեկային ծառայողների կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված Հայաստանի ոստիկանության վերապատրաստման ծրագրով (ՀՈՎԾ) հերթական դասընթացը: Ծրագրի նպատակն է նոր մոտեցմամբ ապահովել ՆԳՆ կրթահամալիրն ավարտած և աշխատանքի անցնող պարեկների սահուն ու անխոչընդոտ մուտքն ու ինտեգրումը ծառայություն։ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկ Իլյա Սարգսյանի խոսքով՝ նոր ավարտած և արդեն գործող պարեկային ծառայողներին կցվում […] ...

Հուսով եմ` կշարունակեմ հաջողությունների հասնել «Ինտերի» հետ․ Ինձագի

21:00 26.11.2024

Հուսով եմ` կշարունակեմ հաջողությունների հասնել «Ինտերի» հետ․ Ինձագի

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին գերմանական «Լայպցիգի» դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսին հույս է հայտնել, որ երկար ժամանակ կմնա միլանյան թիմի ղեկին: «Հուսով եմ, որ երկար ժամանակ կմնամ «Ինտերում», ցանկանում եմ շարունակել զգալ «Սան Սիրոյի» մթնոլորտը։ Այստեղ մենք առավելություն ունենք երկրպագուների շնորհիվ, նրանք առաջ են մղում մեզ։ Ես բախտավոր […] ...

G7-ը խոստանում է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

20:55 26.11.2024

G7-ը խոստանում է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

Յոթնյակի (G7) երկրները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ թույլ չտալու Իրանին միջուկային զենք ձեռք բերել։ Այս մասին ասված է Իտալիայում կայացած Յոթնյակի խմբի նախարարների հանդիպման արդյունքներով հայտարարության նախագծում։ «Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը, որ Իրանը երբեք չպետք է ստեղծի կամ ձեռք բերի միջուկային զենք: Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ՝ հակազդելու Իրանի միջուկային էսկալացիային», – նշվում է […] ...

Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին

20:45 26.11.2024

Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հրավերով Վիեննայում մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին: Միջոցառումը նվիրված է միջուկային տեխնոլոգիաների զարգացման և կիրառության խթանմանը, այդ թվում` առողջապահության ոլորտում: Վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման սկզբունքներին` նախարարն իր եույթում անդրադարձել է […] ...

BACK_TO_TOP