Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին սայլակներ ու հենակներ տրամադրելու գործընթացը պարզեցվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին սայլակներ ու հենակներ տրամադրելու գործընթացը պարզեցվել է

19:58 18.01.2021

Արցախյան պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին և քաղաքացիական անձանց աջակցող միջոցներ տրամադրելու ընթացակարգը պարզեցվել է։ Անդամահատված և վիրավորում ստացած քաղաքացիներին ու զինվորներին պետական միջոցներով սայլակներ, հենակներ ու քայլակներ կտրամադրվեն առանց հաշմանդամության խմբի որոշման գործընթացն ավարտելու։ Նույն ընթացակարգով կիրականացվեն նաև պրոթեզավորումները։

Արմեն Միրզոյանը Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից է, մի քանի շաբաթ է բուժում է ստանում Գյումրիի վերականգնողական կենտրոնում։ Հորաթաղի զորամասի ժամկետային զինծառայող է։ Պատերազմի առաջին օրերից եղել է առաջնագծում։ Թեժ մարտերից մեկի ժամանակ վիրավորվել է արկի պայթյունից, կորցրել աջ ոտքը։

 

Վիրահատությունից հետո Արմենը տեղաշարժվել է սայլակի օգնությամբ, հետո՝ հենակներով։ Մեկ շաբաթ առաջ ոտքի պրոթեզավորում է կատարվել, այժմ մասնագետների օգնությամբ սովորում է հարմարվել պրոթեզին ու քայլել։

 

Արմենի պրոթեզը բուժամարզական է, ծալվելու և այլ ֆունկցիաներ կատարելու հնարավորություն չունի։ Մասնագետների օգնությամբ փորձում է մարմնի հավասարակշռությունը կառավարել, որից հետո կանցնի նոր բազմաֆունկցիոնալ պրոթեզի։

«Մի քանի օրից կմեկնեմ մայրաքաղաք գրանցվելու, փետրվարին նոր պրոթեզները կլինեն  Հայաստանում, իմ պրոթեզը կփոխարինեն ավելի բազմաֆունկցիոնալով։ Դա, այսպես ասած, «խելացի» պրոթեզ է, աշխատում է ներվերի հետ, ինչ-որ այդ պահին թելադրեց իմ ուղեղը, այդպես էլ կաշխատի»,- նշում է Արմենը:

Վիրավորում ստացած զինծառայողներից շատերն արդեն վերականգնողական կենտրոն են գալիս քայլելու և տեղաշարժվելու համար նախատեսված աջակցող միջոցներով։

«Աջակցող միջոցները տրամադրվելու են ավելի պարզեցված ընթացակարգով: Բուժատեխնիկական հանձնաժողովը տեղում կգնահատի  քաղաքացու կարիքները և պետական հավաստագրով եռօրյա ժամկետում կտրամադրվեն անհրաժեշտ աջակցող միջոցները՝ սայլակներ, հենակներ ու քայլակներ: Անձը իր նախընտրությամբ, իրեն հարմար վայրից, իր կարիքին համապատասխան աջակցող միջոցները կստանա»,- SHANTNEWS.am-ին նոր պարզեցված կարգի վերաբերյալ պարզաբանումներ է տվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող խորհրդական Հայկ Մկրտչյանը:

 

Մինչ այս պետական հավաստագրով սայլակներ ու քայլակներ տրամադրում էր պետական գնումներով  ընտրված մեկ կազմակերպություն, այժմ՝ քաղաքացիներն իրենց ընտրությամբ, կարող են աջակցող միջոցներ ստանալ իրենց բնակավայրում գտնվող կազմակերպություններից։

«Եթե զինծառայողները կամ քաղաքացիական անձինք բուժում են ստանում հոսպիտալներում կամ մեկ այլ բուժհաստատությունում կամ առողջական վիճակով պայմանավորված չեն կարող ներկայանալ բուժատեխնիկական հանձնաժողովին, ապա նրանց հետ կապ հաստատելուց հետո հնգօրյա ժամկետում կազմակերպվում է այցելություն անձի գտնվելու վայր»,- նշել է Հայկ Մկրտչյանը:

Պետական հավաստագրերով տրամադրվող սայլակների, հենակների ու քայլակների դեպքում սահմանված է որոշակի արժեք, որը գերազանցելու դեպքում սարքը քաղաքացուն կտրամադրվի համավճարի տարբերակով։

Աջակցող սարքեր են համարվում նաև պրոթեզները։ Կախված անդամահատման աստիճանից՝ պետական միջոցներով պատրաստման և տրամադրման արժեքները տարբեր են։

Հունվարի 8-ից մինչ օրս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատերազմում վիրավորում ստացած 284  քաղաքացիների տրամադրել է աջակցող սարքեր, դրանցից 20-ը եղել են պրոթեզներ և օրթեզներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

12:00 24.11.2024

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Մյանմար է հասցրել 33 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է ԱԻՆ-ը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ 33 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել սաստիկ ցիկլոնից տուժած Մյանմարի բնակչությանը»,- ասվում է նախարարության Telegram-ի ալիքում։ Նշվում է, որ բեռը ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղամիջոցներ, վրաններ, գեներատորներ, […] ...

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

11:40 24.11.2024

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Հորդանանի ոստիկանությունը կիրակի օրը շրջափակել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Իսրայելի դեսպանատան հարակից տարածքը այն բանից հետո, երբ դիվանագիտական ​​առաքելության անմիջական հարևանությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ականատեսներին։ Աղբյուրները հայտնել են, որ կրակոցներից հետո ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները շտապել են Ռաբիա շրջան, որտեղ գտնվում է դեսպանատունը: Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել […] ...

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

11:20 24.11.2024

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Նոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

11:00 24.11.2024

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է Դավիթ Խուդաթյանի թեկնածությունը։ ...

Հրդեհ ավտոտնակում

10:40 24.11.2024

Հրդեհ ավտոտնակում

Նոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...

Ռումինիայում  նախագահական ընտրություններ են

10:20 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններ են

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...

BACK_TO_TOP