18:15 18.01.2021
«Ձմեռվա բուքին, սառնամանիքին, դպրոցի ճամփան դժվար է, երկար շատերի համար․․․» Թումանյանի հայտնի բանաստեղծությունը լավագույն նկարագիրն է հյուսիսային տարածաշրջանի ձորի գյուղերի: Աշոցքի տարածքի՝ Սալուտ, Բաշգյուղ, Փոքր Սարիար, Կաքավասար, Սարապատ և Ձորաշեն գյուղերն իրարից հեռու են ամենաքիչը 4 և ամենաշատը 15 կմ: 3 գյուղերի աշակերտներն ու ուսուցիչները հասնում են Փոքր Սարիարի միջնակարգ դպրոց: Օրինակ՝ Կաքավասարից ամեն օր ժամանակին դպրոց հասնելու համար ստիպված են հաղթահարել մոտ 3 կմ դժվարանցանելի ճանապարհը: Միջհամայնքային տրանսպորտ չկա։
Աշակերտների նման ուսուցիչների համար ևս դպրոցի ճամփան դժվար է ու երկար։ Հարևան գյուղեր են ու միմյանց միջև համայնքային տրանսպորտ չի գործում։ Մի մասին հաջողվել է իր բնակավայրին մոտ դպրոցում ուսուցիչ աշխատել, մյուսներին՝ առաջարկն ու տարբերակը հեռավոր գյուղեր են հասցրել։
Ուսուցիչների ու աշակերտների համար տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագիրը վաղուց է գործում։ Փոխհատուցման բյուջեն ավելացել է, տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգում կա ևս մեկ փոփոխություն։ Եթե նախկինում դպրոց հասնելու համար կիլոմետրաժ էր սահմանված, այժմ այդ սահմանափակումը հանված է: Շիրակի մարզի 108 գյուղերի 446 ուսուցիչ և 86 աշակերտ են օգտվում այս ծրագրից:
Գյուղից գյուղ անցնելու համար աշակերտներին ամսական մինչև 16 հազար դրամ է հասնում, այս տարի չափն ավելանում է, միայն թե չգիտեն, թե այդ գումարն ինչպես են բաժանելու-տնօրինելու։ Անցած տարի Կաքավասար, Բաշգյուղ և Փոքր Սարիար գյուղերի աշակերտների և ուսուցիչների համար հատուկ տրանսպորտ է աշխատել: Վարորդ Անդրանիկը մեկ տարի սպասարկել է երթուղին: Աշխատել է պայմանագրով, այս տարի չի աշխատելու, ասում է՝ եկամտաբեր չէ։
Տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նոր կարգով ոչ թե 200, այլ օրական 300-ից 400 դրամ է կազմելու յուրաքանչյուր ուսուցչին և աշակերտին տրվելիք գումարը: Բայց այս չափից էլ դժգոհելու պատճառներ ունեն ուսուցիչներն ու աշակերտները։ Եթե ուղևորատար տրանսպորտ չտրամադրվի, օրական ծախսերը չեն կարողանա փոխհատուցել։
Միջհամայնքային երթուղիների հարցը կարգավորել չի լինում։ Հայտարարվող մրցույթներին սպասարկող ընկերությունները հայտեր չեն ներկայացնում, հեռավոր գյուղեր գնալ ծախսերի ու ճանապարհների պատճառով հրաժարվում են։
Խնդիրը նորից բողոքելու առիթ է տվել ուսուցիչներին։ Դիմում-նամակներ են ուղարկել Շիրակի մարզպետարանի կրթության վարչություն, առաջարկություններ են ներկայացրել ԿԳՄՍ նախարարություն՝ վերանայել ծառայությունների մատուցման տրանսպորտային երթուղու պայմանագրերը։
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...