Շիրակի մարզի համայնքները հողի հարկի ու գույքահարկի պարտքեր են կուտակել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+4.09 oC

Շիրակի մարզի համայնքները հողի հարկի ու գույքահարկի պարտքեր են կուտակել

17:15 16.01.2021

Շիրակի մարզի համայնքները սեփական եկամուտների հավաքագրումներն, անցած տարվա համեմատ, թերակատարել են 13 %-ով: Ընդհանուր առմամբ չի հավաքագրվել և որպես ապառք է ձևակերպվել 534 մլն 105 հազար դրամ:

Սահմանափակումների պատճառով արտագնա աշխատանքի Շիրակի մարզի բնակիչները չեն մեկնել, եկամուտները պակասել են, հարկերը չեն վճարել: Իսկ եթե հավաքագրումները թերի են, սա նշանակում է, որ տեղական բյուջեներում մուտքերը քիչ են, ինչն էլ վտանգում է մարզի բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի իրականացումը, որոնց համար պարտադիր պայման է համայնքների համաֆինանսավորումը:

Ընդամենը մի քանի գյուղեր են, որ կարողացել են 100-ով սեփական եկամուտները հավաքագրել: Մեծ մասը հողի հարկի ու գույքահարկի հավաքագրումներում են  թերացել : Բնակիչը փող չունի, գյուղապետարաններն էլ չեն պարտադրել: Օբյեկտիվ պատճառները նույնն են գրեթե բոլոր գյուղերի համար: Բայց մարզպետարանի ֆինանսական ու սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետն է նշում անհասկանալի է, թե ինչու են էականորեն տարբերվում հարևանությամբ գտնվող գյուղերի հավաքագրումները: Մեկը 100 %-անոց ցուցանիշ ունի, մյուսը՝ շատ ցածր :

«Իրար հարևան համայնքներ են: Մեկը կատարել է 100 %, մյուսը 50 % է կատարել: Այստեղ կարելի է ասել, որ համայնքի աշխատակազմի աշխատանքի արդյունքն է: Ունեցանք սեփական եկամուտների հավաքագրման 80,9 %: Թերակատարումը բոլոր հարկատեսակները միասին  կազմում է 534 մլն 105 հազ. դրամ: Թերակատարումը հիմնականում հողի հարկինն է, որը համայնքների եկամուտների գերակշիռ մասն է : Թերակատարվել է 112 մլն դրամի չափով »,-shnatnews-ին ասել է Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը:

Անցած տարվանից պարտք մնացած գումարներն արդեն ձևակերպվում են որպես ապառք, որոնց չվճարված ամեն օրվա համար տուգանքներ են հաշվարկվում: Հիմա գյուղերում հավաքագրելու են պարտքերն ու ընթացիկ տարվա հարկերը: Եթե հավաքագրում չկատարվեց, համայնքը կզրկվի սուբվենցիոն ծրագրերին մասնակցելու հնարավորությունից:

« Եթե համայնքի բյուջեն չունենա միջոց , իր մոտ սուբվենցիոն ծրագրեր չեն իրականացվելու, չի կարող իրականացվել, հայտ չի ընդունվի: Պետք է ունենաս գումար, որ համաֆինանսավորման քո բաժինը կատարես, պետությունն էլ իր մասնաբաժինը ֆինանսավորի »,- ասել է Լիպարիտ Մարտիրոսյանը:

Մարզի տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատավարձերի վճարման խնդիր չեն ունեցել, քանի որ դրանք վճարվում են պետական դոտացիաներից:Եվ այս տարի դոտացիոն հատկացումները ավելացել են: Անցած տարվա համեմատ Շիրակի մարզը 1 մլրդ 108 մլն դրամ ավելի դոտացիա կստանա: Հաշվարկը կատարվում է նոր չափորոշիչներով:

Աշխատողների թվով ու աշխատավարձի չափով հաշվարկվում է նաև  պարգևատրման ֆոնդը, որի շուրջ քննադատություններն ու  աղմուկը պետական բոլոր  ոլորտներին է վերաբերում։ Շիրակի մարզպետարանի  պարգևավճարների ֆոնդը ամբողջ 2020 թվականի համար կազմել է 95 մլն դրամ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

23:44 26.11.2024

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի հավաքականի հետ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկխաղյա դիմակայության մասին: «ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կովկասյան դերբի է լինելու: Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է որ հետաքրքիր լինի։ Լավ է, որ ստիպված չենք լինի երկար ճանապարհորդության դիմանալ։ Հարևան երկրների մրցակցությունը, անշուշտ, «հավելյալ լարվածություն» կհաղորդի խաղերին: […] ...

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

23:38 26.11.2024

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի […] ...

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

23:32 26.11.2024

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

ՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում Ուկրաինայի ներկայացուցչի հետ կքննարկեն ռուսական նոր միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները, հաղորդում է RTBF հեռուստաալիքը։ Դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը հանդիպում է Կիևի նախաձեռնությամբ, պարզաբանում է հեռուստաալիքը։ Զեկույցում նշվում է, որ Ուկրաինան խնդրել է իր արևմտյան գործընկերներին մատակարարել իրեն հակաօդային պաշտպանության վերջին սերնդի համակարգեր։ RTBF-ն ընդգծել է, որ […] ...

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

23:25 26.11.2024

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուի թիմը հաղթել է 3-1 հաշվով: «Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը: ...

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են

23:20 26.11.2024

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են։ Ճանապարհին կատարվում են ձմեռային սպասարկման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

Լիբանանի վարչապետ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ հրադադար ապահովի

23:15 26.11.2024

Լիբանանի վարչապետ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ հրադադար ապահովի

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքակին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ագրեսիան Լիբանանի դեմ և ապահովել հրադադարի ռեժիմը: «Իսրայելական օդուժի ուխտադրուժ հարձակումը Բեյրութի կենտրոնի վրա պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից անհապաղ դադարեցնել այս ագրեսիան և ապահովել հրադադարի համաձայնագրի իրականացումը», – ասվում է կառավարության ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում: ...

BACK_TO_TOP