Հայաստանի արտադրանքը ռուսական շուկայում բացառիկ մեծ պահանջարկ ունի. ՌԴ պաշտոնյա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+9.29 oC

Հայաստանի արտադրանքը ռուսական շուկայում բացառիկ մեծ պահանջարկ ունի. ՌԴ պաշտոնյա

15:37 29.06.2018

«ՌԴ-ն և Հայաստանը ոչ միայն ռազմավարական գործընկերներ են, այլև հարաբերություններ են զարգացնում նաև բարեկամության, իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքների վրա արդեն հարյուրամյակներ շարունակ: Այս հարաբերություններում անմիջական շփումները մարզերի միջև կարևոր դեր են գրավում»,- Հայ-ռուսական 7-րդ միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ ասել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին:

Նախարարը առանձնացրել է համագործակցության մի քանի կարևոր ոլորտներ: Նա նշել է, որ առաջին հերթին մեծ հեռանկարներ կան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Հայաստանը մեծ ներուժ ունի այս ոլորտում: Նախարարը հույս է հայտնել, որ ՌԴ-ից ժամանած ՏՏ ոլորտում աշխատող ընկերությունները կկարողանան հուսալի գործընկերներ գտնել Հայաստանում:

«Առաջին նախագծերից մեկը տրանսպորտային նախագիծն է, որը ակտիվ իրականացվում է ավտոտրանսպորտի հաշվառման ոլորտում: Հայաստանում ներդրվելու դեպքում, 2018-ից ամեն տարի  լրացուցիչ բյուջետային եկամուտները կկազմեն 30 մլն դոլարից ոչ պակաս»,- ասաց Վլադիմիր Մեդինսկին:

Հեռանկար են տեսնում ավելացնելու նաև Հայաստանից Ռուսաստան բանջարաբոստանային կուլտուրաների արտահանման ուղղությամբ: Նրա խոսքերով՝ ԵԱՏՄ մտնելուց ի վեր Հայաստանի սննդային ապրանքները ամենակարևոր դիրքերից են զբաղեցնում ռուսական շուկայում: Դինամիկան նույնպես լավ է: Ամեն տարի հայկական արտադրանքի վաճառքի ծավալներն ավելանում են:

«Մենք  համակարգային պետական որոշումներ ենք իրականացնում՝ օգնելով վերացնել տարբեր արգելքներ վերահսկող մարմինների կողմից: Այժմ իրականացվում է մի ծրագիր, որը անասնաբուժական ստուգումների, հաշվառումների ձևակերեպումներում կօգնի: Պետք է միջանկյալ, ավելորդ միջնորդներին վերացնել, իհարկե»,- նշեց նա։

Անդրադառնալով հայկական արտադրանքին՝ Մեդինսկին նշեց, որ ռուս սպառողը գերադասում է Հայաստանի արտադրանքը, քանի որ այն որակյալ է և Ռուսաստանում դրա պահանջարկը չափազանց մեծ է:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 29-ին Հայաստանում անցկացվել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովը: 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հորիզոն 22.00

00:11 03.04.2025

Հորիզոն 22.00

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

23:59 02.04.2025

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

Հարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

23:54 02.04.2025

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

23:49 02.04.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

23:46 02.04.2025

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

Սիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական ​​կենտրոնը։ ...

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

23:41 02.04.2025

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

Այսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...

BACK_TO_TOP