Վրաստանում կորոնավիրուսի 3-րդ ալիք են կանխատեսում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
0.09 oC

Վրաստանում կորոնավիրուսի 3-րդ ալիք են կանխատեսում

20:40 13.01.2021

Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն միջգերատեսչական խորհրդի հերթական նիստից հետո խոսել է կորոնավիրուսի երրորդ ալիքի մասին: Ըստ նախարարի՝ երկրում երրորդ ալիքն ակնկալում են արդեն փետրվարի կեսերից:Հաղորդում է aliq.ge-ն։

Տիկարաձեն նշել է, որ Վրաստանում հիվանդության հետ կապված իրավիճակը կայունացել է, բայց դա չի նշանակում, որ բոլոր սահմանափակումները պետք է միաժամանակ վերանան:

Ըստ նախարարի՝ երրորդ ալիքը դիմավորելով սահմանափակումների ֆոնին, երկիրն ավելի հեշտությամբ կկարողանա պայքարել հիվանդության դեմ:

Հիշեցնենք, Վրաստանում երկամսյա սահմանափակումները երկարաձգվել են մինչև փետրվարի մեկը, սակայն փետրվարի մեկից չեն վերանա բոլոր սահմանափակումները: Առայժմ խոսքը վերաբերում է միայն առևտրի կենտրոններին ու շուկաներին: Տրանսպորտի վերաբացման հարցը դեռևս քննարկման չի դրվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը ՊԵԿ աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին

20:28 28.11.2024

Վարչապետը ՊԵԿ աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանին՝ զբաղեցրած պաշտոնում կատարած աշխատանքի համար և նշել, որ նրա պաշտոնավարման ընթացքում էական փոփոխություններ են տեղի ունեցել ՊԵԿ-ում, նրա աշխատաոճում և աշխատակարգում, ինչը կարևոր հանգրվան էր ընդհանուր բարեփոխումների օրակարգում: «Ուզում եմ մի […] ...

Եվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել

20:24 28.11.2024

Եվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որում մերժում է Վրաստանում վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները և կոչ է անում դրանք կրկնել։ Հինգշաբթի Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում այդ բանաձևն ընդունվել է 444 կողմ, 72 դեմ, 82 ձեռնպահ ձայներով։ Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված քվեարկության արդյունքները «չի ծառայում որպես վրաց ժողովրդի կամքի հուսալի արտացոլում», ասել են եվրոպացի պատգամավորները։ Ուստի, […] ...

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

20:16 28.11.2024

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Արագած-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին հատված-հատված բուք է։ Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության […] ...

«Կատարողական վարույթի մասին» նոր օրենքով վերացվել է կատարողական թերթի հնացած ինստիտուտը. նախարարի տեղակալ

20:08 28.11.2024

«Կատարողական վարույթի մասին» նոր օրենքով վերացվել է կատարողական թերթի հնացած ինստիտուտը. նախարարի տեղակալ

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը բացման խոսքով է ներկայացել «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքին նվիրված «Վերապատրաստում դասընթացավարների համար» եռօրյա միջոցառմանը։ Միջոցառմանը մասնակցել են դատավորներ, պետական և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր օրենքի կիրարկման վերաբերյալ հետագայում ոլորտային վերապատրաստումներ են իրականացնելու: Նախարարի տեղակալը նշել է, 2025թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու հարկադիր կատարմանն առնչվող ամբողջական, համապարփակ կարգավորումներ […] ...

SHANTNEWS

20:00 28.11.2024

SHANTNEWS

Կանանց ազգային հավաքականը դրսում ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի ընտրանու հետ

19:57 28.11.2024

Կանանց ազգային հավաքականը դրսում ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի ընտրանու հետ

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 28-ին Մոլդովայի Վադուլ Լուի Վոդա քաղաքում կայացած ընկերական խաղում ոչ-ոքի է խաղացել դաշտի տերերի՝ Մոլդովայի ընտրանու հետ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Մեր հավաքականի կազմում հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացել է Լառա Կազանչյան, իսկ տանտերերից հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 14 րոպե առաջ պատասխանել է Վերոնիկա Կոժուհարին՝ 1։1։ Կանանց […] ...

BACK_TO_TOP